Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սյունիքում նոր սահմանը գծվում է մերթ 1974, մերթ 1942թթ. քարտեզով, իսկ գլխավոր դատախազը լռում է

SOCIETY

Շուռնուխի համայնքապետին ՀՀ իշխանությունները որեւէ փաստաթուղթ չեն տվել` հնարավոր «սահամանզատումների» ծավալների ու դրանց իրավական հենքի մասին: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում սա փաստել է համայնքապետը` Հակոբ Արշակյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունվարի 2-ին ադրբեջանցիները գյուղում իրենց հենակետն են դրել ու պահանջել մինչեւ հունվարի 5-ն ազատել իրենց մատնանշած տարածքը:

«Ինձ անձամբ ոչ մի փաստաթուղթ չեն տվել, համայնքապետին էլ նման փաստաթուղթ չեն տվել։ Մենք չգիտենք ոնցա՞ կատարվել, ինչա՞ կատարվել։ Էնքան որ եկել են, ասել են սա մերնա, տարածքը մերնա, սա մեր պոստնա, կանգնել են էդտեղ, ասել, թե դրանք ադրբեջանական հողեր են։ Մինչեւ ամսի հինգը ժամանակ են տվել, ասել մի վախեցեք, իբր մենք տենց վախում ենք։ Մենք չենք վախում, ընդամենը մի 30 հոգի էին, մի 30 րոպեի բան էր»,- ասաց Արշակյանը։

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` ռուս սահամանպահներն ասել են, թե 1942 թվականի քարտեզով են սահամանազատումն իրականացնում: «Երեկ ռուս գեներալին ու գնդապետին հարց ենք տվել՝ ինչո՞վ են իրենք առաջնորդվում GPS-ով սահմանազատումներ անելիս։ Գնդապետն ասում է՝ 42 թվականի գենշտաբի քարտեզով։ Այդ նույն քարտեզը ցույց ենք տալիս, որ Շուռնուխն ամբողջությամբ Հայաստանինն է։ Այդ քարտեզը գտանք, տվեցինք սահմանապահների շտաբի պետին, բայց պատասխան եղավ, որ տեղ տենց բաներ չեն որոշում։ Պետք է հասկանանք՝ ո՞վ է գնալու բանակցությունների, դա վերցնի գնա, սենց չի կարա լինի»,- Փաստինֆո-ի հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։

Համայնքապետը պատմեց, որ թշնամին սահմանազատման համար սարքերով է եկել, ցույց տվել, հավելել, որ սահմանները գծված են, ու դրանք աադրբեջանական հողեր են։

«Ցանկացած՝ անգամ կենցաղային խնդրով, Շուռնուխցիները պետք է դիմեն տեղում կանգնած սահմանապահին, անմիջապես կոնտակտի մեջ չպետք է մտնի ադրբեջանցիների հետ։ Արշակյանն ասում է, որ հարցի լուծումը մեկն է՝ ադրբեջանցիները գյուղից պիտի դուրս գան, այլ կերպ չի կարող լինել, բնակիչներն էլ նայում են, թե ինչպես է մի քանի հերյար մետրի վրա տնկվել ադրբեջանական դրոշը։

Մարդկանց հոգեվիճակը ոնց պեք է լինի, որ այսօր առավոտ մեր խաչի տակ կանգնած նայում են՝ ոնց են ադրբեջանական դրոշը տնկել՝ իմ տնից հարյուր մետր հեռավորության վրա, վերջին տան կողքը», նշեց նա

Արշակյանն ընդգծեց, որ գյուղն ամբողջությամբ ռազմավարական նշանակություն ունեցող է։

«Սա ընդհանուր մայրուղու վրա գտնվող գյուղ է», – նշեց համայնքի ղեկավարն ու ավելացրեց. «Մի երեխա, որ փողոցն անցնի՝ իրանցն է։ Լրիվ բարձրադիր դիրքերն իրենցն են դառնում»։

Նրա փոխանցմամբ` երկու օրից` առավոտյան, գյուղի ներքևի թաղում պետք է մարդ չմնա։ 12 ընտանիք պետք է լքի տունը։

«11 ընտանիք պետք է դուրս գար։ 12-րդ ընտանիքի գոմը կիսվում է, ընկնում իրենց կողմը, բնականաբար ընտանիքն այնտեղ չի մնա։ Գոմի կեսը թուրքինն էր, կեսը իրենը»։
Բնակավայրերից դուրս մնացող քաղաքացիների մի մասը Գորիսում է, մի մասը՝ Կապանում, մյուս մասն էլ տեղափոխվել է գյուղի վերևի հատված։ Հարցին՝ գուցե ամեն ինչ փոխվի, համայնքապետն ասաց․ «Արդեն հասել են իրենց ուզածին»։

Նկատենք, որ 2020 թ. դեկտեմբերի 18-ին «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, հաստատելով, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը տեղ-տեղ անցնում է ադրբեջանական վերահսկողության ներքո, նշել էր, թե սահմանագծումը կատարվում է 74թ-ի ԽՍՀՄ քարտեզով՝ առանց մանրամասնելու, թե ինչու է հենց այդ թվականի քարտեզը որպես հիմք ընդունվել, որ իրավական ակտի հիման վրա։ Իսկ հիմա, պարզվում է, Շուռնուխի հատվածում սահամանագծվում է 1942 թվականի ինչ-որ քարտեզ վկայակոչելով, որի համաձայն իրականում այն հայկական է:

Ակնհայտ է, որ սահմանազատումները, ավելի ճիշտ` ՀՀ ինքնիշխան պետության տարածքները հանձնվում են ադրբեջանցուն` գործադիր իշխանության ղեկավարի հանձնարարությամբ: Բացահայտ կատարվում է ամենաբարձր մակարդակով հանցագործություն` ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, իսկ օրինականության համար պատասխանատու գլխավոր դատախազը լռում է ու թույլ տալիս, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտվի` դրանով իսկ դառնալով նրա հանցակիցը:

Գլխավոր դատախազը պետք է տեղյակ լինի, որ ապօրինի հրամանները կատարելը եւս հանցագործություն է, հետեւապես այսօր Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանցակից են դառնում բոլոր այն պաշտոնյաները, որոնք կատարում են նրա բանավոր կարգադրությունները ու Հայաստանի դիրքերը նվիրում թշնամուն: Այս պահին անպատիժ գործելու ամբողջ գործընթացը՝ փաստացի, հովանավորում է գլխավոր դատախազը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal