Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մոսկվան բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ․ ի՞նչ է անում Երևանը

ANALYSIS

Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը հաշված օրեր են մնացել։ Ըստ 168am-ի ռուսական աղբյուրների՝ ակնկալվում է, որ օդակայանը շահագործման կհանձնվի հունվարի առաջին կեսին, որի համար արդեն ռուսական սակրավորների կողմից «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրի կիրառմամբ ավարտին են հասցվել տեղանքի և դրա հարակից թաղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ականազերծման, ինժեներահետախուզական և տեխնիկական բոլոր աշխատանքները։

Սակայն, բացի հարցի տեխնիկական բաղադրիչից, կա նաև քաղաքական բաղադրիչ՝ Բաքվի հակազդեցությունը, որը վերջին տարիներին թույլ չէր տալիս բացել օդանավակայանը, թեև այն տեխնիկապես պատրաստ էր «աշխատել» դեռ վերակառուցումից հետո 2012 թվականից։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: 1990-ական թվականներին այն ծառայել է հիմնականում ռազմական կարիքների համար, որից հետո քաղաքական տարաձայնությունների պատճառով չի շահագործվել մինչ այսօր, նույնիսկ 2012-ից հետո, երբ վերակառուցվեց։

168am-ի աղբյուրների փոխանցմամբ, սկզբնական շրջանում այն առավելապես կլինի Արցախում ռուսական կոնտինգենտին ծառայող ռազմակայան, սակայն սպասվում են նաև քաղաքացիական չվերթեր, որոնք կխորացնեն Ստեփանակերտ-Մոսկվա քաղաքական-հասարակական կապը։ Այս ուղղությամբ, մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմը Ղարաբաղում աշխատել է կոնտինգենտի հաստատման հենց սկզբից օդանավակայանի տարածքում:

«Ներկայումս այս հարցի շուրջ Մոսկվան բանակցություններ է վարում Բաքվի հետ։ Դրանք այսօր ավելի հեշտ են, քան մինչ պատերազմը, որովհետև ներկայումս Բաքուն հետաքրքրված է, որպեսզի ռուսական ներկայությունը Ղարաբաղում լինի արդյունավետ, որովհետև աշխատանքներ ունի անելու տարածքներում։ Այդ հարցում էական նշանակություն կունենա այս օդանավակայանի բացումը, որով ռուսական կոնտինգենտը կստանա անհրաժեշտ բեռներ՝ առանց տարանցիկ անհարմարավետ ու ծանրաբեռնված ուղիների, այդտեղ վայրէջք կկատարեն նաև ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և հիմնականում Իլ-76, որոնք էլ բեռների փոխադրման հիմնական միջոցն են։ Կոնտինգենտի տեղակայումից որոշ ժամանակ անց ռուսական ուժերը Ղարաբաղում սկսեցին ստանալ իրենց բեռները՝ բացի հայկական ուղուց, նաև ադրբեջանական ճանապարհով, սակայն դա ևս լավագույն լուծումը չէ, երբ կա պատրաստի օդանավակայան, որի բացումը հետաքրքրում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Արցախի իշխանություններին, որով նրանք կստանան ուղիղ կապ Ռուսաստանի հետ, և դա կբարձրացնի Արցախի սուբյեկտայնությունը։

Հետագայում դա հիմք կստեղծի կարգավիճակի համար, դրանով այս ամենը հետաքրքիր է նաև Արցախի իշխանություններին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Մոսկվայի տեսանկյունից սա խաղաքարտային իրադարձություն է և լիովին տեղավորվում է այդտեղ ռուսական քաղաքականության լավագույն ավանդույթների, ինչպես նաև նոյեմբերի 9-ին ստորագրված Մոսկվա-Երևան-Բաքու եռակողմ հայտարարության շրջանակում, որի կետերից մեկը ենթադրում է բոլոր հաղորդակցությունների բացում։ Բացի դրանից, մեր աղբյուրի պնդմամբ, ռուսական կողմը մեծ միջոցներ է ծախսում ռուսական ներկայությունը Ղարաբաղում ապահովելու համար, ինչը կկրճատվի օդանավակայանի բացմամբ և ավելի շահեկան կդառնա Ռուսաստանի համար։

Հարկ է նշել, որ, բացի ռուսական կոնտինգենտի համար հարմարավետության ապահովումից, ինչպես նաև ծախսերի կրճատումից, ռուսական կողմն առաջին հերթին քաղաքական խնդիր է լուծում և այս հարցում վերացնում իր կախվածությունը Երևանից և Բաքվից՝ ուղիղ հաղորդակցության դուրս գալով Ստեփանակերտի հետ, ինչը տարածաշրջանում էական իրադարձություն կարող է դառնալ ռուսական դիրքերի ամրապնդման շրջանակում։ Սրանով կշարունակի աճել նաև Երևանի ու Բաքվի կախվածությունը Մոսկվայից։

Ուշագրավ է լինելու հետևել նաև Անկարայի, Մինսկի խմբի արձագանքին տարածաշրջանում այս միտումների վերաբերյալ։ Հասկանալի է նաև այն հանգամանքը, որ Մոսկվան բանակցում է Բաքվի հետ այս հարցում Բաքվի համաձայնությունը ստանալու նպատակով ռուսական կոնտինգենտի և բեռների մասով, իսկ արդյո՞ք Երևանը բանակցում է Մոսկվայի հետ, որպեսզի Երևան-Ստեփանակերտ անհրաժեշտ չվերթեր ևս լինեն՝ հատկապես հետպատերազմյան շրջանում, այդ հարցը ևս լինի այս փուլում բանակցությունների առարկա, հաշվի առնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի կետերը դրա ստորագրումից հետո, դեռ բացի կորուստներից և շարունակական զիջումներից, ոչինչ չեն բերել հայկական կողմերին։

Հայկական կողմը նույնիսկ այս իրավիճակում չի ուրվագծել այն ուղիները, որոնք հարկավոր են իրեն, և որ ուղղությամբ պետք է աշխատի հայկական կողմը, ոչ թե ռուսական, թուրքական կամ ադրբեջանական, որոնց համար նոյեմբերի 9-ի հայտարարության հաղորդակցությունների բացման մասով հետաքրքիր է առավելապես կապը Նախիջևանի հետ, Ստեփանակերտի հետ ռուսական կապը, իսկ ի՞նչ է հետաքրքիր հայկական կողմին, ի՞նչ է ձեռնտու և շահավետ հայկական կողմին։

Հարցը չափազանց հռետորական և անհասցե է հնչում՝ հաշվի առնելով հանգամանքը, որ պաշտոնական ներկայիս Երևանի դիվանագիտական ներուժից որևէ մեկը որևէ ակնկալիք չունի։ Չնայած այս հարցով իր վերջին հարցազրույցներում Նիկոլ Փաշինյանն անհամոզիչ որոշ ձևակերպումներ է արել, այս փուլում միայն երևում է, թե ինչ հաղորդակցությունների բացման ուղղությամբ են աշխատում Մոսկվան, Բաքուն ու Անկարան։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal