Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դուք պատմության մեջ մնալու եք՝ որպես տխրահռչակ կառավարություն, իսկ մեր զոհերին մենք ճանաչելու ենք անուն առ անուն

ANALYSIS

ՀՀ պաշտպանության նախարարությունը, պատասխանելով  «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանը, հայտարարել է, թե ռազմական գործողությունների ժամանակ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը պետական գաղտնիք է։

ՊՆ-ն, սակայն, չի նշել, թե որ օրենքի որ կետով և երբվանից  է այս տեղեկատվությունը համարվում պետական գաղտնիք, քանի որ, օրինակ, 2016 -ի ապրիլյանի ժամանակ հասարակությունը անուն առ անուն գիտեր մեր բոլոր զոհերին, գիտեր նրանց սխրանքների մասին,  իսկ հիմա մենք ոչ միայն չգիտենք բոլորի անունները, այլև անգամ նրանց իրական թիվը․․․

Զոհերի թվի վերաբերյալ պատերազմի ավարտից հետո գրառում էր արել Միքայել Մինասյանը՝ նշելով, թե ունենք 4750  զոհ։ Նոյեմբերի 14-ին Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  փորձել էր հերքել այդ թիվը՝  այն համարելով «լկտի սուտ»։ Ենթադրվում էր, որ նման որակավորումից հետո սույն խոսնակը պետք է հիմնավորի, թե ինչու է այդ թիվը կեղծ, բայց նա միայն նշել էր, որ «դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ»:  Միաժամանակ նա ավելացրել էր, որ «զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել, և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին»:

Տրամաբանական հարց էր առաջանում․ եթե  վերջնական թիվը դեռ հայտնի չէ, ապա ի՞նչ իմաստ կա նման որակավորումներ  տալ։ Իրականում այս  տխրահռչակ կառավարության տխրահռչակ խոսնակները կարծում են, թե որքան հնչեղ լինեն որակավորումները, այնքան արժանահավատ կթվան իրենց կիսագրագետ տեքստերը։

Նրանք որևէ պատկերացում չունեն անգամ այն մասին, որ գոյություն ունեն մասնագիտական սկզբունքներ, էլ չասենք՝ էթիկայի կանոններ,  համաձայն որոնց, պաշտոնական տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, հիմնված փաստերի վրա և չպարունակի որևէ որակավորում։ Ընդ որում՝ հաղորդակցության մասնագետներն իրավունք չունեն ստելու, եթե անգամ դա պահանջում է իրենց շեֆը։

Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր զոհերը, ինչպես նշվում է, գերազանցեն 5000-ը, այդ դեպքում  ի՞նչ է սպասվում է այդ խոսնակին։ Եվ ոչ միայն նրան․․․

Պրոֆեսիոնալիզմի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի նաև,  այսպես կոչված,  «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը, որը մեր՝ հարկատուներիս փողերով, ինչպես պատերազմի օրերին էր ստեր տարածում, այնպես էլ՝ շարունակում է նույնն  այսօր։ Տխրահռչակ ՊՈԱԿ-ի կողմից կառավարվող այս հարթակի վերջին  գրառումը՝ Ադրբեջանին Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը հանձնելու լուրերին էր վերաբերում։ Որպես վերջին ճշմարտություն՝ «Հերքում» խորագրի ներքո ներկայացված է Արարատի մարզպետի բոցաշունչ խոսքը՝ «իշխանության գալու մոլուցքով տառապող հայտնի շրջանակներ»-ի, նրանց կողմից հասարակությանը «մեդիատեռորի ենթարկելու», «մերկապարանոց» լուրերի մասին, և այլն։

Այս էջը վարողները և իրենց տխրահռչակ ղեկավարները պետք է  վաղուց արդեն իմանան,  որ ոչ իրենց, ոչ ինչ-որ մարզպետի վաղուց ոչ ոք չի հավատում։

Եթե ուզում էիք իսկապես պրոֆեսիոնալ հերքում ներկայացնել, առնվազն լուրջ հիմնավորումներ պետք է լինեն, թե որն է, օրինակ, Տիգրանաշենի և Շուռնուխի տարբերությունը։ Ինչո՞ւ, օրինակ, Շուռնուխի մի մասը  բանավոր պայմանավորվածությամբ անցնում է Ադրբեջանին, և ո՞րն է այն  երաշխիքը, որ Տիգրանաշենը չի անցնելու։

Եթե այս հարցերը չեն պարզաբանվում, հիմնավորումներ չեն ներկայացվում,  ապա հերթական կիսագրագետ, մանիպուլյացնող և մերկապարանոց տեքստն ավելի քան անհամոզիչ է։

Որպես վերջաբան՝ ավելացնեմ. անկախ նրանից՝ այս վարչապետն ու կառավարությունը որքան կմնան, միևնույն է, նրանք մեր պատմության մեջ ունեն իրենց ուրույն տեղն ու որակավորումը․ նրանք մնալու են՝ որպես տխրահռչակ, իսկ մենք իմանալու ենք մեր բոլոր զոհերի մասին, անուն առ անուն ճանաչելու ենք  նրանց, պատմելու ենք նրանց սխրանքների մասին, խնկարկելու  ենք նրանց հիշատակը․․․

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer