Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մենք հիմա բախվել ենք նաեւ ներքին թուրքերի հետ, որոնք «թուրքից ավելի թուրք» են․ Ռուբեն Մելքոնյան

SOCIETY

Բացի արտաքին՝ թուրք-ադրբեջանական, սպառնալիքներից, երկիրը ստիպված է դիմագրավել նաեւ ներքին սպառնալիքին, հանրության մեջ որոշակի շերտ, արտաքին սպառնալիքի հետ համագործակցաբար, մեզ համար ավելի բարդ իրավիճակ է ստեղծում։ Այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ 

«Դրանցից մեկը «Հռոմի Պապից ավելի կաթոլիկ» երեւալու կամ այս դեպքում «թուրքից ավելի թուրք» երեւալու ձգումներն են, որ տարբեր անիրական նպատակներով կամ դավաճանական մղումներով խոսում են մեր հայրենիքի տարբեր մասերի ոչ հայկական պատկանելության մասին։ Հղումը կամ դրանց խոսքերի արմատները թուրք-ադրբեջանական տեսակետներն են, որոնք մենք տարիներ շարունակ ներկայացրել ենք որպես թուրքական կեղծ պատմագրության դրսեւորումներ։ Թուրքական ու ադրբեջանական պատմագրության համար Հայաստան գոյություն չունի, հայերը եկվորներ են, Երեւանն էլ հայկական չէ, բնականաբար Արեւմտյան Հայաստանն էլ հայկական չէ եւ այլն։ Եվ հիմա մարդիկ, ցավոք, մեկ հոգի չէ, շատ են, խոսում են, թե այս գյուղը հայկական չէ, այս տարածքը պետք է հանձնել, մենք ուրիշի տարածք էինք մտել, օկուպանտներ ենք եւ այլն։ Մենք հիմա բախվել ենք նաեւ ներքին թուրքի հետ», ասել է Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետի խոսքով՝ երբ խոսում են տգետները, կարող ես ասել՝ գիտելիք չունի, բայց երբ նման տեսակետներ են հայտնում կրթական ցենզ ունեցողները, ուրեմն դա մեծ ծրագրի մաս է։

«Ազգադավ, անհայրենիք դավաճանները լավ են յուրացրել Մարկեսի հայտնի խոսքը` «բազմացեք կովեր, կյանքը կարճ է»: Հիմա այնքան են բազմացել, որ ներթափանցել են բոլոր ոլորտները։ Խոսում են, թե Հայաստանի տարածքները թուրքական են, հայրենիք ազատագրողները հանցագործներ ու օկուպանտներ են, Նժդեհի ու Դրոյի մասին ասում են, թե նրանք այդ տարածքներում էթնիկ զտումներ են արել, ադրբեջանցիներ են վտարել։ Նժդեհին մեղադրում են Ալիեւն ու ներքին թուրքերը, ընդ որում՝ ցեղասպանության համար։ Ապազգային քարոզչությունը կամ ազգային արժեքների հանդեպ ծաղրալից մոտեցումը, որ տարիներ շարունակ եղել են, հիմա իրենց դրսեւորումներում ակտիվացել են, դրանք լատենտ ապազգայիններն են, եւ պետք է տեսնել այն առանցքը, որի շուրջ դրանք հավաքվել են կամ ինչ շրջանակներից են բխում, եւ նաեւ հասկանալ  գերիշխող հիմնական մոտեցումները ազգային նպատակների, ազգային հերոսների, մեր հայրենիքի նկատմամբ», նշել է նա։

Ռուբեն Մելքոնյանն ասել է, որ պետությունների միջեւ սահմանազատումը կամ դեմարկացիան երկարատեւ պրոցես է, որը պահանջում է մասնագիտական մոտեցում եւ տեւական ժամանակ։

«Սովետա-թուրքական սահմանը որոշակիացել է 3-4 տարվա ընթացքում՝ 1968-71թթ․-ներին, հանձնաժողովը 15 հոգանոց էր, որտեղ ընդգրկված էին պատմաբաններ, գեոդեզիստներ եւ այլն, հաշվի են առել տարբեր նրբերանգներ՝ աշխարհագրական, պատմական, ժողովրդագրական, որ սահմանը չի կարող անցնել, օրինակ, Շուռնուխ գյուղի մեջտեղով։ Իրար հետ հակամարտության մեջ գտնվող ազգերը, որոնք մեկ շաբաթ առաջ իրար վրա էին կրակում, չեն կարող ունենալ այդպիսի մոտիկ շփման գիծ․ դա ենթադրում է նոր սպանություններ, նոր բախումներ։ Այն, ինչ հիմա է տեղի ունենում, որեւէ առնչություն չունի սահմանազատման հետ, դա կապիտուլյացիոն մի ենթաշերտ է, որ բխում է նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրից։ 91-92 թվականներին, մեր անկախացումից հետո, առաջ է եկել հայ-թուրքական սահմանազատման հարց, այսինքն երկարատեւ պրոցես է, ոչ թե մեկ շաբաթվա հարց։ Այն, ինչ հիմա է տեղի ունենում որեւէ հիմք չունի, հայտնի չէ, թե ո՞ր թվականի քարտեզով են առաջնոդվում եւ այլն։ ԽՍՀՄ ժամանակ այս երկրները եղել են ընդհանուր պետության մեջ, հիմա հիմք են ընդունում եւ վերին ճշմարտություն համարում վաղուց գոյություն չունեցող պետության կարգավորումները, իրականում դա ինքնարդարացման կամ ինքնախաբեության դրսեւորում է։ Սա որեւէ կապ չունի այդ ժանրի՝ սահմանազատման, հետ։ Սա նոր ճգնաժամերի սկիզբ է, տեսնում ենք, որ մարդիկ իրենց տներն են հրկիզում, հետո էլ ամենօրյա ռեժիմով է սպառնալիք լինելու։ Իսկ այն միամիտները կամ թրքաբարո ազգադավները, եթե կարծում են, թե տարածքներ զիջելով զսպելու են թուրքական ախորժակը, չարաչար սխալվում են, նրանք անընդհատ պահանջելու են, եթե գերի է հնարավոր վերցնել՝ գերի են վերցնելու, հնարավո՞ր է հայ սպանել՝ սպանելու են», ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal