Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նախկին վարչապետն ահազանգում է. «Հունվարի 11-ին Մոսկվայում մեծ խաղաղության պայմանագիր կկնքվի, որն անշրջելի հետևանքներ կունենա Հայաստանի համար». «Փաստինֆո»

SOCIETY

«Ինձ չափազանց անհանգստացնում է Մոսկվայում կայանալիք Փաշինյան – Ալիև առաջիկա հադիպումն ու դրա հավանական հետևանքները: Ենթադրում եմ, որ հունվարի 11-ին Մոսկվայում կնքվելու է, այսպես ասած, մեծ խաղաղության պայմանագիր, որն անշրջելի հետևանքներ է ունենալու Հայաստանի և Արցախի համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ խոսելով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք Փաշինյանի – Ալիև հանդիպման մասին։

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի ունեցավ ղարաբաղա – ադրբեջանական վերջին պատերազմի արդյունքում, ինչքան էլ անընդունելի և ցավալի լինի հայկական կողմի համար,  Ադրբեջանը ձգտելու է դա վերջին հաշվով միջազգայնորեն ընդունելի իրավական հենքի վրա տեղափոխել. «Այսինքն, այն, ինչ մենք չարեցինք 1994 թվականին, հիմա կանի Ադրբեջանը:

1994-ին հրադադարի վերաբրյալ արձանագրության կնքումից հետո հայկական կողմը պետք է ձեռնամուխ լիներ և պահանջեր իրավիճակի փաստագրում, այն է՝ հայկական կողմի նախաձեռնությամբ պատերազմի արդյունքում կողմերի միջև ստեղծված իրավիճակը պետք է ամրագրվեր միջազգայնորեն հաստատված պայմանագրով: Թե ինչո՞ւ դա տեղի չունեցավ, պետք է հարցնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին:

Հետևաբար, այժմ ես մտավախություն ունեմ, որ, այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակն այլևս անշրջելի դարձնելու նպատակով, Ադրբեջանն, անպայման, ձեռնամուխ կլինի իրավիճակի միջազգայնորեն ընդունված իրավական հենքի, այն է՝ հստակ պայմանագրի ստորագրմանը, որի հիմքում դրված կլինի արդեն հայտնի եռակողմ հայտարարությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նախկին վարչապետն ահազանգում է՝ դեպքերի նմանօրինակ զարգացման պարագայում, հունվարի 11-ից հետո, հայկական կողմն այլևս անդառնալի իրողության առաջ կարող է հայտնվելու, ինչից հետո այլևս որևէ կերպ հնարավոր չի լինի ո´չ Արցախի ստատուսի հարցը բարձրացնել, ո´չ սահմանների խնդիր դնել, այլ կերպ ասած՝ մենք մեծ փակուղու առաջ կհայտնվենք:

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է կանխել անդառնալի վերահաս պարտությունն, այս անգամ արդեն՝ դիվանագիտական սեղանի շուրջ կամ ո՞վ պետք է դա անի, Խոսրով Հարությունյանը պատասխանել է. «Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում մեր սահմաններին՝ անգամ հրադադարից հետո: Մեր սահմաններն Ադրբեջանի կողմից, աստիճանաբար, սողացող օկուպացիայի են ենթարկվում: Ո՞վ է դա թույլ տալիս՝ ե՞ս, թե՞ դուք…

Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը նույնպես՝ ո´չ ես եմ մասնակցելու, ո´չ դուք: Այդ հանդիպմանը ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը, և ես բացարձակ որևէ վստահություն չունեմ, որ այդ մարդը կփորձի հայկական կողմի համար երկարաժամկետ և անվտանգ զարգանալու հնարավորություններ բանակցել, միաժամանակ, դարձնելով դրանք անշրջելի, այն էլ՝ այնպիսի պայմաններում, երբ նա այնտեղ հանդես է գալու խայտառակ կերպով պարտվածի և կապիտուլյացիայի համաձայնագրի տակ ստորագրածի կարգավիճակում»:

Միակ հնարավորությունը, որով մենք կկարողանանք կանխել աղետը՝ անշուշտ, բանակցություններն են, բայց այստեղ ևս Խոսրով Հարությունյանը համոզմունք է հայտնել՝ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ կարող է կամ պետք է բանակցություններ վարի ադրբեջանական կողմի հետ, նա ունակ չէ բանակցությունների։

Ավելին՝ մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում դա անթույլատրելի և բացառված տարբերակ է. «Ո՞րն է եղել նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության նպատակը՝ կանխել արյունահեղությունը և, ըստ էության, նպաստել, որ այլևս երբեք այստեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չծավալվեն:

Այլ կերպ ասած, այդ հայտարարության նպատակն է եղել՝ հետագա խաղաղության համար անշրջելի իրավական նախադրյալներ ստեղծելը:

Հիմա հարց եմ ուզում տալ՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ ռազմական ինտերվենցիայի արդյունքում այլևս հակամարտության խնդիր չկա, այն լուծված է, որը սակայն չի համապատասխանում ո´չ արցախահայության, ո´չ Հայաստանի Հանրապետության դիրքորոշմանը, ապա արդյո՞ք այս պնդումը կարելի՞ է իրավիճակի ամրագրում համարել կամ պայմանագրորեն ընդունելի և անշրջելի երաշխիք՝ խաղաղության համար:

Ես ասում եմ՝ ո´չ, որովհետև ակնհայտ է և, միջազգային հանրությունը նույնպես փաստում է, որ բռնության ճանապարհով հակամարտության կարգավորում չի կարող լինել:

Հետևաբար, եթե մենք խոսում ենք իրավիճակի կամ հակամարտության կարգավորման մասին, և ոմանք, նույնիսկ, այստեղ ստատուս քվո եզրույթն են օգտագործում, ապա սա ենթադրում է՝ վերադարձ ելման դիրքին:

Ելման դիրքը, տվյալ պարագայում, ենթադրում է, որ գոնե Արցախի Հանրապետությանը պետք է վերադարձվի ԼՂԻՄ-ի տարածքը:

Հիմա, եթե սա չի արվում, նշանակում է, որ մենք ողջ տարածաշրջանի զարգացման հիմքում դանդաղ գործողության ական ենք դնում:

Հետևաբար, ամրագրել այսօրինակ իրավիճակն ու ենթադրել, որ հետագա զարգացումների կոնտեքստում այն կարող է դառնալ խաղաղությունը երաշխավորող անշրջելի իրողություն, խիստ վտանգավոր մոլորեցում է, որը կարելի է և պետք է բացառել միայն ճիշտ վարվող բանակցությունների միջոցով:

Դա պետք է աներ նոր ձևավորված անցումային Կառավարության ղեկավարը՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, ով կարող էր սկզբնական փուլում, գոնե անկյունաքարային կարևորության խնդիրները բանակցային սեղանի շուրջ դնել, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը, նախ և առաջ, պետք է հեռանար, ինչը նա համառորեն չի անում:

Ուրեմն, Ազգային Ժողովում նրա ղեկավարած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար չափով կամ, նույնիսկ ավելի շատ, հենց իրենք են կիսում, այսինքն, իրավիճակի բացասական զարգացումների ողջ պատասխանատվությունը ընկած է իրենց ուսերին:

Նրանք պետք է գիտակցեն, որ աղետը թույլ չտալու և կանխելու համար, իրենք ժամ առաջ պետք է դուրս գան այդ խմբակցությունից և, որպես անկախ պատգամավորներ, միանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ընդդիմության առաջարկին, հնարավորություն տալով ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կփորձի կանխել այս ամենը:

Սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չի ունենում և դժվար էլ մինչ հունվարի 11-ը տեղի ունենա, իսկ այդ օրվա հանդիպման արդյունքում կնքած պայմանագիրը վաղ թե ուշ պետք է վավերացման անցնի Ազգային Ժողովում և Սահմանադրական դատարանի կողմից: Եթե նրանք չգիտակցեն, որ սեփական նախաձեռնությամբ և հանցավոր անգործությամբ իրենք անդունդն են գլորում մի ողջ պետության ապագան, ապա թող պատրաստվեն կրելու օրենքով նախատեսված իրենց պատիժը»,- ասել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal