Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանական զինուժը նախկին ԼՂԻՄ վարչական սահմանի տարածքից դուրս է բերում իր ստորաբաժանումները. Ի՞նչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը փաստաթղթեր ստորագրելուց առաջ

SOCIETY

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Արհեստական ճանապարհով հաղթանակով բեղմնավորված Ադրբեջանը չի կարող թելադրող կողմ հանդիսանալ ո´չ Երևանի, ո´չ էլ Ստեփանակերտի համար։

Ակնհայտ է, որ այդ հաղթանակն Իլհամ Ալիևն ապահովեց միմիայն իր համար՝ խոշոր հաշվով պարտության մատնելով ադրբեջանական պետականությանը։

Հետևաբար որևէ նոր փաստաթուղթ ստորագրելիս, լինի դա զինադադար, թե հաշտության ու խաղաղության պայմանագիր, հայկական կողմը լիարժեք կերպով կարող է իր նախապայմանները ձևակերպի գլխավոր արբիտրի՝ տվյալ դեպքում հակամարտության կարգավորման արագացված գործընթացը վերահսկող ռուսական կողմի հետ բանակցելիս։

Ստացվում է մոտավորապես այսպիսի բանաձև․ մեր նախապայմանները Ադրբեջանին, դրանց դիտարկումն ու անցկացումը ռուսական կողմին։

Ի՞նչ նախապայմաններ կարող է ձևակերպել հայկական կողմը հետագա բանակցությունների ու երկկողմ ու բազմակողմ փաստաթղթեր ստորագրելուց առաջ․

1․Ադրբեջանի ղեկավարությունը պետք է ձեռնպահ մնա այլատյաց, հայատյաց ու ռազմամոլ հռետորաբանությունից և հաշվետու աշխատանքներ սկսի դպրոցական դասագրքերում, մամուլում և հասարակական կյանքում հայերի դեմ տարվող ատելության քարոզչության պետական քաղաքականության իսպառ վերացման ուղղությամբ

2․Փետրվարի 1-ի դրությամբ ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնում բոլոր ռազմագերիներին ու պատանդներին՝ համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանագրի համապատասխան կետի

3․Ադրբեջանական զինուժը հստակ ժամանակացույցով նախկին ԼՂԻՄ վարչական սահմանի տարածքից դուրս է բերում իր ստորաբաժանումները, հայկական կողմին տեղեկացնելով ականապատված տարածքների մասին

4․Ադրբեջանական բանակը ԼՂԻՄ վարչական սահմաններից 10 կմ խորությամբ դեպի ադրբեջանական տարածք չի տեղաբաշխում որևէ հարձակողական ներուժ ունեցող ռազմական հենակայաններ ու բազաներ։

5․2021 թ․ մարտի 1-ի դրությամբ ադրբեջանական ու հայկական կողմերը բանակցություններ են սկսում փախստականների վերադարձի ու նրանց անվտանգության ապահովման հարցերի շուրջ

6․Ադրբեջանցի փախստականների Լեռնային Ղարաբաղ վերադարցի հարցը քննարկելիս, բանակցությունների առարկա պետք է դառնա Նախիջևանի ինքնավար հանրապետություն հայ բնակչության վերադարձի հարցը։ Հատկանշական է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության կարգավիճակը սահմանված է նաև հայկական կողմի ստորագրությամբ և ապագայում այն կարող է վերահաստատվել կամ հետ կանչվել։

7․Լաչինի միջանցքի լայնությունը, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ հաստատված 5 կմ լայնության փոխարեն, դառնում է 15 կմ խորությամբ շփման գիծ

8․Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային ու ճանապարհային անվտանգ հաղորդակցությունը հայկական կողմն ապահովում է հետևյալ պայմանների դիմաց․

ա․ երկաթուղու անվտանգ գործարկման երաշխավորը հանդիսանալու են ռուս խաղաղապահ ուժերը․ սահմանվում է հինգ տարվա պայմանաժամկետ

բ․ երկաթուղին գործելու է թե´ մարդատար, թե´ բեռնատար բեռնափոխադրումների համար,

գ․ երկաթուղու միջոցով կապ է հաստատվելու Մեղրի քաղաքի և Երևանի միջև, ապահովվում է նաև բեռնատար և մարդատար մեքենաների անվտանգ տեղաշարժը Նախիջևանի տարածքով՝ Սյունիքից Երևան և հակառակ ուղղություններով։

դ․ երկաթուղին գործելու է նաև Իրանից և Պարսից ծոցից դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների համար․

ե․ Նախիջևանից դեպի Հայաստան երկաթուղու միջոցով բեռնափոխադրումներ են իրականացվում նաև Թուրքիայի տարածքից։ Թուրքիայից ՀՀ տարածքով բեռնափոխադրումներ են իրականացվում դեպի Ադրբեջան և Ռուսաստան

9Հատուկ կետով հստակեցվում է Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի կամ երկրների խորհրդանշանների օգտագործման սկզբունքները, տեղանունների երկլեզու կամ եռալեզու անունների շրջանառությունը։

10․Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիները իրավունք են ստանում երկքաղաքացիության սկզբունքով հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

Հայկ Դեմոյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal