Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեծ ցանկություն ունենք, որ մեր երեխաները հայրենիքում մեծանան, բայց ստիպված մտածում ենք արտագաղթելու մասին». Հասմիկ Կարապետյան

LIFE

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը պատերազմական շրջանը հոգեբանորեն չի հաղթահարել մինչև հիմա: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է իր ապրումների, մարդկանց չարանալու, ստիպված արտագաղթելու մասին մտածելու և երեխաներին բացասական առօրյայից հեռու պահելու մասին:

«Պատերազմական շրջանը դեռ չեմ հաղթահարել, որովհետև կարծում եմ՝ պատերազմը դեռ չի ավարտվել, շարունակվում է: Ամենացավալին այն է, որ բացի տարածքները, թշնամուն տրվեցին նաև այդ տարածքներում գտնվող պատմամշակութային կոթողները, եկեղեցիները: Նույնիսկ չգիտենք, թե դրանց ճակատագիրն ինչ կլինի: Շատ ծանր եմ տանում այս ամենը, սարսափելի անորոշության մեջ եմ, չգիտեմ, թե ինչ է լինելու: Ցավում եմ, որ մեր ժողովուրդն ունի նմանատիպ կարմա: Չեմ կարծում, որ մեզ կարելի է երջանիկ ժողովուրդ համարել, որովհետև անընդհատ ծանր իրադարձություններ են տեղի ունենում մեզ հետ»,- ասաց նա:

Հասմիկը նկատեց, որ հայ լինելն արդեն իսկ բարդ է. «Երբ հայ ես ծնվում, արդեն գենոֆոնդում կա այդ ամենը, գուցե, պետք է աշխատենք փոխել այդ կարծրատիպը, աշխատենք մեզ վրա, որովհետև կարծում եմ՝ մեզ հետ կատարվածի մեջ մենք էլ մեղքի բաժին ունենք: Մենք մեծամիտ ազգ ենք, դեռ փոսը չթռած՝ եզրակացություններ ենք անում, խնդիրը չլուծած՝ գոռում ենք, որ հաղթելու ենք, կայուն հիմք չունենալով՝ ինչ-որ բաներ ենք մատուցում ժողովրդին»:

Երգչուհու խոսքով՝ հայ ժողովուրդը շատ է չարացել մեկը մյուսի հանդեպ: «Աստված էլ զայրացել է մեզ վրա, որովհետև որակազրկվել ենք: Չեմ ուզում այդպես լինի, բայց տպավորությունն այդպիսին է: Հիմա, առհասարակ, ամբողջ աշխարհում ավելի շատ բացասականն է, քան դրականը: Մարդիկ նախ չարանում են ոչ բարեկեցիկ կյանքից, կորուստներից, անընդհատ խաբված լինելուց, ապագա չտեսնելուց, չամուսնանալուց: Իմ շրջապատում հարյուրավոր օրինակներ ունեմ, երբ մարդիկ չեն ամուսնանում, որովհետև չեն կարողանա պահել իրենց ընտանիքը: Այդ ամենը կուտակվում է և ստացվում է բնական ռեակցիա՝ մարդը չարանում է»,- ասաց Հասմիկը:

Երգչուհին նաև նշեց, որ պատերազմական շրջանում կարողացել է երեխաներին հեռու պահել բացասական լուրերից. «Նրանք երջանիկ են այնքանով, որ դեռ փոքր են ու չեն զգացել, թե ինչ է կատարվում: Որքան էլ ինձ համար ծանր էր, որպես մայրիկ, փորձել եմ լիարժեք ապահովել նրանց ուրախ ժամանցը, որ իրենց լավ զգան»:

Այս ընթացքում շատերը մտածում են արտագաղթելու մասին, Հասմիկը բացառություն չէ. «Շատերն այս օրերին խոսում են արտագաղթի մասին, հիմա կարող եմ ասել, որ ճիշտ են անում: Ես ու ամուսինս բացառում էինք հայրենիքից գնալը, հիմա էլ մեծ ցանկություն ունենք, որ մեր երեխաները հայրենիքում մեծանան, բայց և ստիպված մտածում ենք արտագաղթելու մասին, որովհետև հայրենիքում ես դեռ լույս չեմ տեսնում: Դեռ չեմ մտածում, թե ուր կարելի է գնալ, բայց կգնանք այնպիսի երկիր, որտեղ կկարողանանք լավ ապագա կառուցել մեր երեխաների համար: Այնպիսի զգացողություն է, կարծես քո երկրում քեզ անտեր զգաս, հենարան չունենաս: Միգուցե հենց այս ամենն է դրդել, որ սկսել եմ մտածել հայրենիքից գոնե ժամանակավոր գնալու մասին»:

Չնայած այս շրջանի բոլոր խնդիրներին՝ Հասմիկն աշխատանքային նորություն ունի: Խոսելով իր և Դեր Հովայի նոր զուգերգի տեսահոլովակի նկարահանումների մասին՝ նա ասաց, որ նկարահանման մի մասն իրականացրել են մինչև պատերազմը:

«Առաջին օրը նկարահանեցինք, հետո սկսվեց պատերազմն ու նկարահանումները դադարեցրինք, քանի որ ոչ տրամադրություն կար, ոչ էլ ոգևորվածություն: Ժամանակն անցավ, սպասում էինք, թե ինչ կլինի: Ամանորից առաջ վերսկսեցինք նկարահանումները,- ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը նկարահանվել է նաև երկրպագուների նվիրաբերած միջոցներով,- Այդ մարդիկ գումար են տրամադրել, մենք տեսահոլովակ չնկարահանելու իրավունք չունենք, որքան էլ մեր ուղեղն այլ բաներով է զբաղված: Երևի, պետք է շարունակենք ապրել, որ հետագայում քայլ առ քայլ փորձենք այս խավարից դուրս գալ: Յուրաքանչյուր գիշերից հետո արև է լինում, մութն ու լույսը հաջորդում են իրար: Ինչքան էլ ընկած լինես, պետք է թափ տաս ծնկներդ ու առաջ շարժվես, ուղղակի պետք է ուժ գտնել»:

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded