Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմացա՝ անձրևաջուր է, ձեռքս խփեցի, որ խմեմ, այն էլ ամբողջությամբ արյուն էր». Ե.Ա.-ն՝ գերի ընկնելու և հրաշքով փրկվելու մասին

SOCIETY

2020 թվականի օգոստոսին պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 18-ամյա Ե.Ա.-ն նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը: Շաբաթներ շարունակ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Ե.Ա.-ն ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, իսկ ավելի ուշ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:

168.am-ին Ե.Ա.-ն պատմեց, թե ինչպես են կռվել թշնամու դեմ, ինչպես են շրջափակման մեջ հայտնվել, և, թե ինչպես է ինքը հրաշքով փրկվել.

«Հոկտեմբերի 10-11-ին արդեն Հադրութը շրջափակել էին, այդ ժամանակ էլ կռիվ մղեցինք, բավականին զոհեր ունեցանք, հետո 12 հոգով առանձնացանք, ընկանք շրջափակման մեջ: 1 օր գիշերեցինք Հադրութում՝ մի տան մեջ, հաջորդ օրն ուզում էինք գնալ ինչ-որ դիրքերի ուղղությամբ,  տեսնենք մերոնց՝ միանանք նրանց, բայց չհասցրեցինք… Ամբողջ ճանապարհին դիակներ էին, գնում էինք, դիակներ էինք տեսնում՝ ուղղությունը փոխում էինք: Անտառում էլի ընկանք շրջափակման մեջ, ընկել էին մեր հետևից սնայպերներով, կրակում էին անընդհատ: կարծեմ՝ Թաղավարդ գյուղն էր, խաղողի այգիներ կար, գիշերն այդտեղ դիրքավորվեցինք, մնացինք խոտերի տակ, որ առավոտյան շարունակենք ճանապարհը, այն էլ առավոտյան, երբ լույսը բացվեց՝ ադրբեջանցիների մի 2 ջոկատ անցավ՝ չնկատեց, հաջորդը, որ եկավ, արդեն մեր տղաներից մի քանիսին տեսավ, ու սկսեցին կրակել մեզ վրա, մենք էլ կրակեցինք, մի քանիսին խփեցինք, կատաղեցին ու 4 կողմից կրակ բացեցին խոտերի մեջ, տղաների կեսին վիրավորեցին, սպանեցին, կեսն էլ այդտեղից անհետ կորան…»,- պատմեց գերությունից վերադարձած Ե.Ա.-ն:

Զինվորը պատմեց, որ ադրբեջանցիները կրակ են բացել նաև արդեն վիրավորված, զոհված տղաների մարմինների վրա, որպեսզի համոզված լինեն, որ զոհվել են, և հենց այդ ժամանակ էլ, երբ ինքը խոտերրի մեջ է եղել, փամփուշտներից մեկն էլ դիպել է իր բազկին.

«Կանգնեց գլխիս վերևում ու ավտոմատով մի քանի հատ կրակեց, բայց միայն մեկը կպավ բազուկիս, իսկ մյուսները՝ շալվարիս միջով էր խփել անցել, կոշիկիս էր կպել, բայց միայն այս մեկը կպավ՝ բազուկիցս մտավ, թևիս տակից դուրս եկավ, փամփուշտը ես եմ դուրս հանել… 12 օր մնացել եմ այդ խոտերի տակ, 6 օր սոված, ծարավ, ընդհանրապես շարժ չեմ արել, արդեն 7-րդ օրը դուրս եմ եկել այդտեղից, ջուր էի տեսել ձորի մեջ, առու էր գնում, ասացի՝ գնամ այնտեղից ջուր խմեմ, թե սպանում են՝ թող այնտեղ սպանեն: Դուրս եկա, բայց չէի կարողանում քայլել, աչքերիս դիմաց սևանում էր, 2 մետր գնում էի, էլ չէի կարողանում, շունչս կտրվում էր: Տեսա վերևում խոցված մեքենա կա, մեր մեքենաներից, մի կերպ մոտեցա այդ մեքենային, տեսա գյոլ էր, իմացա՝ անձրևաջուր է կուտակվել, ձեռքս խփեցի, որ ջուրը խմեմ, այն էլ ամբողջությամբ արյուն էր…

Մի կերպ մեքենայից սնունդ եմ վերցրել, տուշոնկեք կային ու ջուր: Երբ բարձրացա մեքենայի վրա, այդ ժամանակ չխկոց լսվեց՝ սկսեցին մեքենային խփել, մի կերպ մեքենայից ընկել եմ ցած ու նորից մտել այդ խոտերի տակ: Հոկտեմբերի 12-ին վիրավորվել եմ, մինչև հոկտեմբերի 23-ը մնացել եմ այդտեղ, հետո արդեն անձրև էր գալիս, թաց շորերով մնում էի այդտեղ, էլ չէր լինում, խոտերի տերևներն էլ արդեն թափվել էր, տեղս տեսանելի էր լինում: Գիշերը դուրս եկա, գնացի դեպի գյուղի կողմ, մտա մի տուն, առավոտյան արդեն ընկել եմ գերի…»:

Զինծառայողը պատմեց, որ  նախ  իրեն տեղափոխել են Հադրութ, այնուհետև՝ Ադրբեջան.

«Սկզբնական շրջանում տարբեր ռազմական շենքեր էին տանում, տեղափոխելով՝ արդեն հասցրեցին Բաքու: Բաքվում մի հատ մեծ շենք էր, այնտեղ ենք մնացել, որտեղից արդեն տեղափոխել են բանտ: Բռնություն հիմնականում լինում էր սկզբնական շրջանում, երբ նոր էիր գերի ընկնում… Գերիներին չէինք տեսնում, այնպես էին անում, որ մեկը մյուսից տեղեկություն չունենար, խցում 6 հոգի էինք, 4-ն Ադրբեջանում են, հուսանք՝ շուտով նրանք էլ կվերադառնան»:

Ե.Ա.-ն պատմեց, որ իրեն փրկել է գրպանում եղած փոքրիկ աղոթագիրքը և խաչը, որը Բաքվում ձեռքից վերցրել են.

«12 օր որ վիրավոր եմ եղել, այդ աղոթագիրքն եմ կարդացել, խաչս էլ միշտ ձեռքումս էի պահում, գերի ընկնելու ժամանակ էլ, որ տեղափոխել են Ադրբեջան, վիրավոր ձեռքս բռունցք էի արել ու ձեռքումս էի պահում միշտ, բայց Բաքվում ձեռքիցս վերցրին»:

Ե.Ա.-ին դեկտեմբերի 25-ին տեղեկացրել են, որ մինչ Նոր տարի տանն է լինելու, իսկ հարազատներն այդ ընթացքում ոչինչ չեմ իմացել, լուրը լսել են անձամբ իրենց որդուց, երբ նա տեղափոխվել է Հայաստան և հոսպիտալից զանգել էր տուն.

«Ես հավատում էի, որ մինչև Ամանոր տանն եմ լինելու… Հեռուստացույցով տեղեկացրել էին, որ գերիներ են վերադառնում, հաղորդել էին, որ ծնողները տեղյակ են, բայց իմ ծնողները տեղյակ չեն եղել: Երբ եկա Երևան, հիվանդանոցից եմ զանգել ու ասել… Հունվարի 8-ին գյուղում մեծ մատաղ էր, ամբողջ գյուղացիները, հարազատները եկել էին, այդ մատաղը համ ես էի այնտեղ՝ գերության մեջ, խոստացել, համ էլ՝ հայրս…  Ցավակցում եմ բոլոր զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին, ամեն շաբաթ մոմ եմ վառում և աղոթում եմ իմ գերի ընկերների համար, որպեսզի շուտ վերադառնան իրենց ընտանիքներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal