Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բոլորիս էլ հերոսներ պետք են, բայց ոչ այս գնով. հերոս Կամո Ղամբարյանի քույրը՝ եղբոր մասին (լուսանկարներ)

SOCIETY

Կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքը համալրվեց եւս մեկով:  Կամո Ղամբարյանը ծնվել է  2001 թվականի սեպտեմբերի 29-ին, Վանաձոր քաղաքում:

Կամոն աչքի էր ընկնում իր համեստությամբ և զսպվածությամբ: Մեծ սեր ուներ սպորտի հանդեպ, ուսմանը զուգահեռ մեծ սիրով զբաղվում էր «Հանդբոլ» սպորտաձևով, որում ունեցել է բազում հաջողություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված հերոս Կամոյի քույրը՝ Էմմա Ղամբարյանը:

Կամոն շատ հանգիստ, լուռ ու խոհեմ անձնավորությունն էր: Սիրում էր երբեմն լինել մենակ և իր մտքերն ու ապրումները ինքն իր հետ կարգավորեր. «Եղբայրս ընկերության մեջ նվիրված էր: Չէր սիրում խաբեությունը, սուտը, սկսած գործը մինչև ավարտին չհասցներ, չէր հանգստանա: Շատ կոկիկ էր, մաքրասեր, ամեն հարց պետք է ամենայն ճշտությամբ լուծեր»,- պատմում է Էմման:

Կամոն դպրոցը ավարտելուն պես 2016 թվականին ընդունվում է Վանաձորի Կառլեն Ղարաքեշիշյանի անվան թիվ մեկ արհեստագործական պետական ուսումնարան: Իսկ արդեն 2020 թվականի հունվարի 12-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ հայրենիքին իր բաժին պարտքը տալու:

Կամոն հայրենիքին իր պարտքը տվել է ոչ միայն նրան ծառայելով, այլև ամեն գնով այն պաշտպանելով. «Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի  կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ եղբայրս ևս ներգրավված է եղել , նա վաշտի կազմով ստացել է խնդիր անցնել պաշտպանության՝ Դուդուլ բարձունքում»,- ասաց հերոսի քույրը:

Սեպտեմբերի 29-ին Կամոյի ծննդյան օրն էր, նա շատ բարձր տրամադրությամբ զանգահարել էր տուն՝ բոլորի հետ խոսելու. «Իր ծննդյան օրը ընկերների հետ միասին մայրիկի մասին երգ էր պատրաստել ու զանգել էր, մամայի համար երգում էր: Ինքը չէր թողնում, որ մենք զգայինք, թե սահմանին իրականում ինչ է կատարվում»,- նշեց Կամոյի քույրը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ զանգահարում էր տուն, պարտադիր պետք է բոլորի հետ խոսեր, գոնե, բայց ամենից շատ խոսում էր իր զույգ եղբայրների հետ, որովհետև մի քանի ամիս հետո նրանք էլ պետք է գնան ծառայության ու իրենց հետաքրքրող շատ հարցեր ունեին, որոնք տալիս էին իրենց ավագ եղբորը:

Ըստ Էմմայի խոսքերի՝ եղբայրը միշտ հանգստացրել է տանեցիներին, ասելով, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է. «Մի դեպք պատմեմ, երբ հերթական անգամ մայրս խոսում էր Կամոյի հետ, կրակոցի ձայներ լսվեցին, մայրս հարցրեց՝ այդ ինչ ձայներ են, Կարոն էլ հանգիստ ձայնով ասաց, թե իրենց մոտի տղաներն են և շրջվեց նրանց ասաց, որ այլևս աղմուկ չանեն՝ մամայիս հետ եմ խոսում»,- վերհիշում է նա:

Կամոն պատերազմի օրերին շատ մարտական էր տրամադրված: Այդ մարտական տրամադրությունը իր հետ է եղել մինչև վերջին շունչը, ավա՜ղ այն լքեց նրան Դուդուլ բարձունքի պաշտպանության ժամանակ. նա հերոսաբար զոհվեց:

Հերոսի քույրը այն կարծիքին է, որ պատահական չէր եղբոր ծառայության ընթացքում կրտսեր սերժանտի կոչում ստանալը. «Սիրում էր պայքարել և էլ ավելի շատ սիրեց իր հայրենիքը այնքան շատ, որ հայրենիքը ավելի կարևորեց, քան իր սեփական կյանքը, որն էլ հենց տվեց այդ նույն հայրենիքի համար»- խորը ցավով նշեց Էմման:

Կամոն և Էմման շատ կապված են եղել իրար հետ, այնքան կապված, որ նրանց բոլոր մտերիմներն ու հարազատները ասում էին, թե զույգեր են, քանի որ նրանք հոգեպես զգում էին իրար. «Միասին է անցել մեր ամենակարևոր և կյանքի ամենավառ  էջերից մեկը՝ մեր մանկությունը: Եղբայրս բազմիցս ինձ ասում էր՝ Էմմա, ինչի՞ ես դու ինձ այսքան լավ հասկանում, չգիտեմ, թե ինչու էի այդքան լավ հասկանում, երևի սրա համար: Հիմա ավելի քան ուժեղ եմ հասկանում իրեն և նրա կրկնապատիկն ու քառապատիկը զգում իմ մեջ»,- ասաց Էմման:

Էմման, թեև անսահման հպարտ է հերոսի քույր լինելով, բայցև... «Երբեք չէի ցանկանա, որ իմ օրինակով շատ քույրեր լինեին, երբեք չէի ցանկանա, որ որևէ մեկի տանը նման հերոսներ լինեին: Այս օրերի ընթացքում շատ էինք լսում արտահայտություններ, որում ասվում էր՝ մեզ այդպիսի հերոսներ պետք չեն, բոլորիս էլ հերոսներ պետք են, բայց նման կերպ հերոսներ մենք չէինք ուզում»,- սրտի խորը կսկիծով նշեց Կամոյի քույրը՝ հավելելով, որ կրկնակի հպարտ է, քանի որ հաշված ամիսներ հետո իր երկու եղբայրներին նույնպես պետք է ճանապարհի Հայոց բանակ, որպեսզի իրենք էլ տան իրենց բաժին պարտքը հայրենիքին:

Զվարթ Պետրոսյան


The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal