Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փո­փո­խու­թյունը որոշիչ դեր չի ունենա»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Հանրային քննարկման ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում կատարված վարչական իրավախախտումների և Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի և կարանտին հայտարարելու որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման հիմքով նշանակված տուգանքների կատարման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ տուգանքների ճնշող մեծամասնությունը պարտապանների կողմից կամավոր կերպով չի կատարվում։ Այս իրավիճակը հանգեցնում է ոստիկանության և վարչական դատարանի ծանրաբեռնվածության բարձրացմանը։

Բացի դա, այս ակտերը կամովին չկատարելու դեպքում դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, ինչն էլ բարձրացնում է արդեն հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծանրաբեռնվածությունը։ Արդարադատության նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2019-2020 թվականներին ԴԱՀԿ-ում ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական վարույթի, իսկ ներկայումս ընթացիկ վիճակում է 71030 կատարողական վարույթ։ Այսպիսով՝ նախարարությունն առաջարկում է, եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակվել է համապատասխան տուգանք, և քաղաքացին սահմանված կարգով և ժամկետներում մարում է դրա 50 տոկոսը, ապա տուգանքի վճարման պարտավորությունը համարվում է պատշաճ կատարված։ Ակնհայտ է, որ այս տարբերակով նախարարությունը փորձում է թեթևացնել ոստիկանության, ԴԱՀԿ-ի և վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև այս դեպքում պետբյուջե որոշակի դրամական մուտքեր ապահովել։

ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը նշում է՝ նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ խնդիրները կապված են նրա հետ, որ մարդիկ չեն վճարում, դրա հետևանքով ծանրաբեռնվում է ԴԱՀԿ-ի աշխատանքը։ «Բացի դա, ենթադրվելիք այն գումարը, որը պետք է մուտք գործի պետբյուջե, չի մուտքագրվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ ՃՈ որոշ տուգանքների համար այս փոփոխությունն են ցանկանում իրականացնել՝ տուգանքի կեսը վճարելու դեպքում այն համարվելու է մարված։ Կարելի է ավելի լավ առաջարկ անել՝ մարդկանց չտուգանել, որպեսզի պարտքեր չկուտակվեն։ Ընդ որում, սա հանգեցնելու է ոչ թե վճարումների գործակցի բարձրացմանը, այլ, եթե նախկինում արվում էր իքս տուգանք և չէր վճարվում իգրեկ գումար, ապա այսօր այս փոփոխության արդյունքում երկու անգամ կկատարվի իքս խախտում և չի վճարվի այդ նույն իգրեկ գումարը։

Գուցե լինի տոկոսային ինչ-որ տարբերություն, բայց միևնույն է՝ խնդիրը դրանից չի լուծվի, որովհետև չվճարողը չի վճարում, իսկ պարտաճանաչ վճարողը վճարում է։ Ասում են, որ այս փոփոխությունն օգտակար է բարեխիղճ վարորդների համար։ Նշեմ՝ նրանք խախտումներ չեն անում կամ էլ գուցե տարվա մեջ մեկ խախտում անեն, մեծ հաշվով իրենց համար սա որոշիչ փոփոխություն չէ»,-ասում է «Փաստի» զրուցակիցը։ Նա նշում է, որ նախագծի ընդունման դեպքում այս փոփոխությունները վերաբերելու են հինգ և տասը, մի քանի դեպքում էլ քսան հազար դրամանոց տուգանքներին։ ՀԿ-ի ղեկավարը ընդգծում է՝ անհասկանալի է, թե ինչու է արդարադատության նախարարությունը ցանկանում նման փոփոխություններ իրականացնել։ «Դեռևս 2016, 2017 թվականներին նման նախագծեր ներկայացվել են Ազգային ժողովի պատգամավորների կողմից, բայց կառավարությունը միշտ մերժել է դրանք։

Նման նախագիծ ներկայացվել է նաև այս ԱԺ-ի պատգամավորների կողմից ու նորից մերժվել։ Այսքան մերժումներից հետո հիմա նորից արդարադատության նախարարությունը նման առաջարկով է հանդես գալիս։ Իմ անձնական կարծիքով՝ եթե օրենքի այս փոփոխությունն ուժի մեջ մտնի, ապա այն քաղաքացիների 30-40 կամ ավելի քիչ տոկոսը կվճարի տուգանքներն այս տարբերակով, որոնց ակտերի վարույթները ԴԱՀԿ-ում են կամ էլ տարբեր՝ քաղաքից բացակայելու, ծանուցումը չստանալու, տվյալ պահին ֆինանսական միջոցներ չունենալու պատճառներով նրանք չեն կարողացել վճարումները կատարել, բայց ֆինանսների հավաքագրման տեսանկյունից կարծում եմ, որ սա որոշիչ դեր չի ունենա։

Ի վերջո, վճարողը կվճարի, չվճարողը՝ ոչ։ Նույն պատկերը կունենանք նաև դիմակները չկրելու համար նախատեսված տուգանքների վճարման դեպքում։ Շատերն արդեն իսկ վճարել են տուգանքները, ոմանք այդպես էլ չեն վճարի, որոշներն էլ գուցե օգտվեն այս փոփոխությունից։ Այսինքն՝ հարկերի հավաքագրման տեսանկյունից այս փոփոխությունն արդյունավետ գործիք չի կարելի համարել»,-եզրափակում է Սերգեյ Ղահրամանյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal