Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ազգային համաձայնությամբ Նիկոլը և ոհմակը պետք է պատժվեն. Միքայել Մինասյան

BLOG

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու։ Ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ժողովրդի թշնամիներն ու մեր պայքարը

Այդ առաջ էր, որ նիկոլենք ներկապնակը դարձրել էին սև ու սպիտակ։ Հիմա նույնիսկ դա չկա։ Նրանք՝ որպես քաղաքական ուժ, իրողություն կամ գույն, այլևս գոյություն չունեն։

Կա Հայաստան, հայեր, հայկական կուսակցություններ՝ հին ու նոր, բազմամարդ կամ մեկ մարդու, խորհրդարանական ու արտախորհրդարանական, և կան նիկոլենք՝ ժողովրդի թշնամիները:

Իսկ ժողովրդի թշնամու հետ չեն բանակցում, նրա հետ չեն պայմանավորվում, նրա ձեռքը չեն սեղմում, նրա հետ չեն հանդիպում։ Ու բոլոր այն ուժերը, որոնք մասնակցում են ժողովրդի թշնամիների բեմադրած «քաղաքական կոնսուլտացիաներ» թատրոնին, ինձ համար ինքնաբերաբար դառնում են նիկոլական, այսինքն՝ ժողովրդի թշնամի։

Որպեսզի պարզ ու հստակ լինի. ազգի դավաճանների հետ բանակցել չկա՛, գործընթաց քննարկել չկա՛, ձեռք սեղմել ու մարդատեղ դնել չկա՛։ Ով դնի՝ ազգի դավաճան է։ Վերջ։

Հիմա Արարատ «Օմեգա» Միրզոյանի մասին։ Ես գիտեմ, որ շատերը շոկի մեջ են։ Ես՝ նույնպես, երբ իմացա մանրամասները։ Ես կարծում էի, որ հայ ժողովրդի պատմության սև ու մութ էջերը, որտեղ կային պարտություն, թշնամական դավեր, գործակալներ ու դավաճաններ, իմ կյանքում կլինի որպես զուտ գրականություն և պատմություն։ Ցավոք, այն, ինչ գիտեինք դասագրքերից, տեսանք սեփական աչքերով։ Այն, ինչ թվում էր միջնադարյան խավարի, անիշխանության ամոթալի հետևանքներ, սեփական փորձով զգացինք մեր ու մեր հայրենիքի վրա՝ այսօր։

Ու հիմա մենք բոլորս կարող ենք պատկերացնել, թե ով և ինչպես հանձնեց Անին, ինչպես կործանվեց Կիլիկիան, ինչու ողբով իր պատումն ավարտեց Խորենացին, ինչու մեկուսացավ Կոմիտասը, ինչպես մեր Մեծ Հայքը ծվեն ծվեն եղավ՝ պարսիկների, բյուզանդացիների, օսմանցիների միջև։

Դա արեցին բոլոր ժամանակների նիկոլները՝ աննաների, արարատները՝ մխիթարների, ալենները՝ հովոների հետ։ Նրանք տարբեր ժամանակներում կրել են տարբեր անուններ։ Նրանց դավաճանածն էլ ունեցել է տարբեր անվանումներ։ Սկզբում Անին էր, հիմա՝ Շուշին։

Այս գիտակցումը կարող էր սխալները ուղղելու նորի սկիզբ դառնար, եթե չլիներ մի սոսկալի հանգամանք. մենք հասկացել ենք՝ ինչ է տեղի ունեցել, հասկացել ենք` ովքեր են այս տականքները և համակերպվել ենք և՛ իրավիճակի հետ և՛ նրանց գոյության։

Ինձ սարսափեցնում է մեր հավաքական լռությունն ու անտարբերությունը թափված երիտասարդ արյան նկատմամբ։ 21-րդ դարում ուղիղ եթերով ու բոլորի աչքի առաջ, մի ամբողջ ժողովրդի խաբելով, զավակներին տարել են թուրքի յաթաղանի տակ կոտորել ու դրանից հետո անխռով փորձում են ապրել և իշխել Հայաստանում: Եթե դուք դա կարդայիք պատմության դասագրքում, կհասկանայի՞ք։ Կարծում եմ՝ ոչ։

Իսկ հիմա հենց դա՛ է տեղի ունենում։ Անտարբերություն և ամոթալի անգործունեություն։ Այսպիսի հավաքական իռացիոնալիզմն ու անթասիբությունը, հավատացե՛ք, իսկապես արտառոց է ցանկացած ժամանակաշրջանի ցանկացած ժողովրդի համար։

Ես վստահ եմ, որ հրապարակելով Արարատ Միրզոյանի կրկնագործակալ լինելու փաստաթուղթը՝ ես արել եմ ոչ ճիշտ, ոչ էլ սխալ, այլ՝ անհրաժեշտ և արդար բան:

Գուցե հակադարձեք, որ պետության շահը չի ենթադրում գործակալական ցանցի լյուստրացիա։ Բայց պետություն այլևս չկա։ Չկա իշխանություն ու այդ և մի շարք այլ պատճառներով չկա ընդդիմություն։ Ցավոք, չկա նաև ապստամբություն: Կա արնահոսող, անտեր երկիր, որ պատանդ է դավաճանների ու մարդասպանների ձեռքում, որոնց հանդուրժում են ցավից կուրացածները, տգիտությունից խլացածները և պատասխանատվությունից վախեցողները։

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու։ Ես այլևս կորցնելու ոչինչ չունեմ։ Առաջ ունեի, որովհետև ունեինք պետություն, որի շահը վեր էր ամեն ինչից ու ամենքից: Բայց այլևս պետություն չունենք: Եվ պետությունը վերականգնելու համար հայ ժողովուրդը պետք է անի ընդամենը մեկ քայլ. ոնց բերել ու պահել է նիկոլներին, այդպես էլ պիտի հեռացնի:

Ժողովրդական սերը պիտի դառնա ժողովրդական ատելություն, ժողովրդի քվեն պիտի վերցվի և ազգային համաձայնությամբ Նիկոլը և ոհմակը պիտք է պատժվեն: Եվ ժողովուրդը պիտի ընդունի՝ սխալվել է և իրեն իշխանավոր կարգել ժողովրդի թշնամիներին: Ու երբեք, երբեք 2018-2020 թթ. չպիտի մոռացվեն։

Ամեն անգամ, երբ մոռանաք ու փորձեք համակերպվել, հիշեք, որ ծափահարում էիք ու կանչում էիք մարդուն, ով զոհեց մեր տղերքին, ծախեց մեր հայրենիքը, հանձնեց մեր գյուղերը։ Ամեն անգամ, երբ վճարում եք հարկեր, հիշեք, որ այդ փողերով թուրքի լամուկը մարդ էր պահում, որ իր ընտանիքը պաշտպանի և իր տունը մաքրի։ Ամեն անգամ, երբ խոսում եք հների, նորերի և ապագայի մասին, հիշեք, որ աշխարհը զարմացած մեզ էր նայում ու լավագույն դեպքում՝ հեգնում։

Ես նկատում եմ, որ աստիճանաբար ռեինկարնացիա է լինում «ժողովրդի թշնամի» արտահայտությունը։ Ցավոք, ի տարբերություն 20-րդ դարի, այս դեպքում, գործ ունենք իսկապես ժողովրդի ու պետության թշնամիների հետ՝ բառի ամենաուղիղ իմաստով։

Ու որքան գնում է ժամանակը, այդ թշնամիների ցանկն ավելանում է։ Որքան երկար մնան նիկոլենք իշխանության, այնքան երկար նրանց սերունդները կկրեն «ժողովրդի թշնամու» պիտակը։ Իսկ այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն։

Ցանկը՝ շարունակելի…

Մնացածը՝ շուտով»,- գրել է նա։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal