Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱՀ նախագահի աշխատակազմի` 2021թ-ի բյուջեով նախատեսված ընդհանուր ծախսը կազմում է 809 մլն դրամ

ECONOMICS

Հունվարիի 19-ին Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Նիստում քննարկվել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Ասկերանի,Մարտակերտի, Մարտունու  շրջվարչակազմերի ղեկավարներ Սասուն Բարսեղյանը, Հայկ Բախշիյանը և Արարատ  Մելքումյանը, ներկայացնելով տարածքային կառավարման մարմինների  բյուջեների ծախսային հոդվածները, նշել են,որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշները   հիմնականում մնացել են անփոփոխ:

Այնուհետև տեղական ինքնակառավարման մարմինների  պատասխանատուները պատասխանեցին պատգամավորների հնչեցրած հարցերին, այն է՝ մայրաքաղաքի ավտոճանապարհների բեռնաթափման, շրջանների համայնքների վերաբնակեցման,տարածքային կորուստներով պայմանավորված համայնքային բյուջեի  բավարարմանն  ու ծախսերի ավելացմանը, աշխատատեղերի կրճատման պատճառով սոցիալական խնդիրների ծագմանն ուղղված և այլ հարցեր:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը առաջարկեց խորհրդարանականներին միավորվել վարչակազմերի ղեկավարների շուրջ և քննարկել ու  հնարավորինս աջակցել համայնքների վերականգնման և զարգացման աշխատանքներին: ԱԺ նախագահը հավաստիացրեց նաև, պատերազմի հետևանքները կվերացվեն, բոլոր շրջանների համայնքներում  կկառուցվեն և կվերանորոգվեն բնակտարածքներ:

Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, ներկայացնելով  2021թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 809 մլն դրամ, ինչը 2020թ.-ի  համեմատ աճել է 22 մլն 855հազ 800 դրամով՝ պայմանավորված աշխատավարձային  ֆոնդի բնականոն  աճով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ 2021թ. խորհրդարանի ծախսը կկազմի 682 մլն 004 հազ 5 դրամ, ինչը 2020թ-ի համեմատ աճել է 25 մլն 871 հազ դրամով: Աճը հիմանականում պայմանավորված է աշխատավարձային ֆոնդում առկա պետական ծառայողների գործակիցների բնականոն աճով:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի խոսքով՝ 2021թ-ի պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 335 մլն 444 հազ 500 դրամի չափով, ինչը նախորդ տարվա ծախսերի համեմատ նվազել է շուրջ 25 մլն 220 հազ դրամով: Ծախսերի նվազեցումը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդով՝ 5 հաստիքի կրճատմամբ և ներկայացուցչական ու կապի ծառայությունների ծախսերի  կրճատմամբ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից դատական համակարգին հատկացվելիք գումարը կկազմի 647մլն 804 հազ դրամ, ինչը 2020թ-ի համեմատ նվազել է 641 հազ դրամով:

Գլխավոր դատախազի տեղակալ  Արամայիս Ավագյանի հաղորդմամբ 2021թ-ին դատախազության ծախսը կկազմի 562 մլն 958 հազ 100 դրամ: Աճը 2020թ.  համեմատ կազմել է 1մլն 69 հազ 200 դրամ, ինչը պայմանավորված է աշխատավարձի բնականոն աճով:Գլխավոր դատախազը նշեց, որ 2020թ. գերատեսչությունը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման արդյունքում ունեցել է 65 մլն 387 հազ դրամի չափով տնտեսում:

Արդարադատության նախարար Կարեն  Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված  ծախսը կազմում է 386 մլն 638 հազ  դրամ, աճը 2020թ.  համեմատ կազմել է 12 մլն 841 հազ դրամ: Նախարարը մանրամասն ներկայացրեց նաև նախարարության ծրագրերի ֆինանսավորման հարցերը:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի երրորդ հատվածն այնուհետև շարունակվել է Քննչական կոմիտեի, Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, Քաղաքացիական ծառայության խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ:

Քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը, ներկայացնելով ապարատի 2021 թ-ի ծախսը, նշել է, որ այն նախատեսվում է 356 մլն 515 հազ 212 դրամ: 2020թ-ի համեմատ գումարն աճել է 14 մլն 785 հազ 800 դրամով՝ հաշվի առնելով աշխատավարձի բնականոն աճը::

Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2021  թվականի ծախսը՝ պալատի խորհրդի անդամ Շուշանիկ Հայրապետյանը  նշել է, որ այն կկազմի 155 մլն 272 հազ ՝ նախորդ տարվա 156մլն 272 հազ դրամի դիմաց:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ  Արսեն Սառաջյանի խոսքով՝ 2021թ. աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի 64 մլն 96 հազ 500 դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 3 մլն 797 հազ  500 դրամով:

Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2021թ-ի ծախսը պլանավորվել է 145 մլն 041 հազ 100 դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը նախքան 2021թ բյուջեի բովանդակությանն անդրադառնալը, ներկայացրեց 2020թ  բյուջեի ընդհանուր կատարողականը: Համաձայն հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի ներկայացրած տեղեկատվության, 2021թ կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջեի ծախսը  կկազմի 76մլն 843 հազ դրամ:

Զեկուցողները պատասխանեցին պատգամավորների առաջադրած հարցերին:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal