Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ալիևը հայտարարում է, որ Երևանն ադրբեջանական է, կարո՞ղ է վաղն էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Երևանն էլ է ադրբեջանական քաղաք». Շուշիի քաղաքապետ

INTERVIEW

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ միակողմանի կարելի է մտածել, որ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի վերաբերյալ արված հայտարարությամբ թշնամու ջրաղացին ջուր է լցվում, այնպես, ինչպես միշտ եղել է։

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», նման հայտարարություն անողն իր խոսքերին մինչև վերջ պետք է տեր կանգնի, որպեսզի մինչև վերջ ապացուցի, որ այդպես է։ Բայց երբ հայտարարում է, որ Շուշին 90 տոկոսով ադրբեջանցիներով է բնակեցված եղել, մի քիչ հետ չի նայում, որ 70 տարի է այդպես եղել, իսկ դրանից հետո Շուշիի բնակչության մեծամասնությունը հայկական է եղել։ 1920 թվականին, երբ մահմեդականները կազմակերպել են Շուշիի ջարդը, այդ ժամանակվանից սկսել է հայաթափվել։ Խորհրդային Միության շրջանում, մասնավորապես՝ 1960-1972 թվականներին և այն ժամանակ, երբ իշխանության է եկել Հեյդար Ալիևը, ավելի շատ է հայաթափվել։ Սա մի քաղաքականություն էր, որը վարում էր Ադրբեջանը։ Միշտ էլ ադրբեջանցիները ձգտել են միակողմանի ադրբեջանական տեսնել հայկական Շուշի քաղաքը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ պատերազմը դադարեցնելու և Շուշին հայկական պահելու վերաբերյալ, հայտարարել էր, որ Շուշին ազատագրելուց առաջ ունեցել է 90 տոկոս ադրբեջանական բնակչություն, և այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում ուզում են Շուշին համարել հայկական Շուշի՞։

«Ընդհանրապես չի եղել քննարկման մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները՝ ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան: Իսկ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով»,- ասել էր Ն. Փաշինյանը։

Ըստ Շուշիի քաղաքապետի, Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքական թիվ մեկ ամբիոնից նման հայտարարություն անելով՝ հերթական անգամ ցանկանում է ասել, որ հայկական կողմը պարտվել է, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է, բայց այդպես չէ, քանի որ հայկական կողմի դեմ Ադրբեջանը միայնակ չի պատերազմել։

«Եթե պատերազմում ներգրավված լիներ միայն Ադրբեջանը, ապա ղալաթ կաներ, որ կարողանար հաղթանակ տանել, չորս պետության դեմ ենք կռվել, որոնք Արցախի դեմ օգտագործեցին աշխարհում եղած ժամանակակից բոլոր զինատեսակները։ Հայտարարություններ անելուց առաջ պետք է մի քիչ մտածել, գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում է այդ հոգսից թեթևանա, որ այսպես է եղել, սակայն դա դեռ ապացույց չէ։ Նման հայտարարությամբ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է մեղքերին քավություն տալ, նաև Պուտինի խոսքին է հակադրվում, որ հոկտեմբերի 20-ին առաջարկել է դադարեցնել պատերազմը, գուցե ինքը պայմանավորվել էր, որ Շուշին հանձներ։ Եթե Շուշիի պաշտպանությունը ճիշտ կազմակերպեր, իհարկե, այն հնարավոր չէր հանձնել։ 1992 թվականին 1700 հոգի թուրք հարձակվել էին Քարին Տակի վրա, բայց մի թիզ անգամ առաջ չէին եկել։ Հիմա սրանք այդ նախապատրաստական քայլերն են, որ ժողովրդին համոզի, թե այդպես է եղել, Շուշին տվել ենք։ Շուշին ունեցել է 11 եկեղեցի, ինչպե՞ս կարող են ասել՝ ադրբեջանական, Շուշին նաև մեծ գրողներ, պատմաբաններ է ունեցել, ՀՀ առաջին նախագահ Արամ Մանուկյանը Շուշիում է ծնվել, այսօր նրա անվան փողոցը կա Շուշիում, կարո՞ղ է այդ մարդիկ ադրբեջանցիներ են եղել, իհարկե՝ ոչ»,- հավելեց Ա. Սարգսյանը։

Նա շեշտեց, որ առաջին դեմքերի կողմից նման հայտարարություններ անելը սխալ է։

«Եկեք մի բան պատկերացնենք, ժամանակ է եղել, որ ՀՀ տարբեր գյուղերում ադրբեջանցիներ են բնակվել, հիմա ի՞նչ, ասենք, որ այդ գյուղերն ադրբեջանակա՞ն են։ Ինչո՞ւ Փաշինյանը չի խոսում Նախիջևանի մասին, որը եղել է հայկական, ինչո՞ւ այդ բարձր ամբիոնից չի հայտարարում, որ Շահումյանը Արցախ է, և վերջ, մի ժամանակ դուխով ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», թող ասի՝ Գետաշենը Արցախ է, և վերջ։ Գուցե այդ ելույթներից վախենո՞ւմ է․ պետք չէ վախենալ, մեր թիվ մեկ ղեկավարը պետք է այդ մասին խոսի, որ ժողովրդի ոգին վերականգնվի։ Հիմա երևի մեր ժողովուրդը թուրք է տեսնում, դողում է, ժամանակին ադրբեջանցիներն էին այդպես դողում։ Շատ է եղել, երբ մենք 90-ականներին գնացել ենք դիրքեր, տեսել ենք՝ թշնամին դիրքը թողել ու փախել է, սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ նրանք վախենում էին։ Հիմա այնպես է ստացվել, որ ադրբեջանցին, որտեղ գալիս իր դրոշը դնում է, այնտեղից հայը պետք է նահանջի, թիվ մեկ ղեկավարը պետք է հայտարարի, որ՝ վերջ, պետք է այդ ամենը դադարեցվի։ Ադրբեջանն ի՞նչ պետություն է, բայց այսօր այնպես է ներկայանում, որ Հայաստանից ավելի հին է, Ալիևը նույնիսկ հայտարարում է, որ Երևանն ադրբեջանական է, կարո՞ղ է վաղն էլ Նիկոլ Փաշինյանն ասի, որ Երևանն էլ է ադրբեջանական քաղաք։ Ազգը պետք է հասկանա ու ոտքի կանգնի, ասի, որ նման լիազորություն իրեն որևէ մեկը չի տվել, ինչպես դուխով ընտրվել է, այնպես էլ պետք է աշխատի։ Եթե չի կարողանում, ավելի լավ է ասի, որ չի կարողանում»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal