Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թթու կաղամբ՝ չինակա՞ն, թե՞ ռուսական կերակուր․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոչ միայն Ռուսաստանն է պնդում, որ ինքն է թթու դրած կաղամբի հայրենիքը, այլ շատ այլ երկրներ ու ժողովուրդներ: Հայտնի է, որ թթու կաղամբով դեռ մ.թ.ա. 3-րդ դարում կերակրել են Չինական մեծ պարիսպը կառուցող բանվորներին: Իսկ Կորեայում ձեզ կասեն, որ կորեական թթու կաղամբը՝ քիմչին, հայտնի է ամբողջ աշխարհում: Գերմանացիներն ու ավստրիացիները ձեզ կպատմեն այն ավանդական ուտեստի մասին, որ կոչվում է շակրուտ, որը թթու կաղամբն է՝ խոզի տոտիկներով: Ռումինիան ևս ունի իր ազգային կերակուրը թթու կաղամբով՝ սարմալան, որն իրենից ներկայացնում է թթու կաղամբով կոլոլակներ։ Դե, իսկ ով չի լսել լեհական ավանդական բիգոսների մասին, որը թթու կաղամբի ու մսի տարբեր տեսակների համադրություն է: Բայց, հավանաբար, աշխարհում ոչ ոք այնքան թթու կաղամբ չի օգտագործում, որքան ռուսները: Եվ աշխարհում ոչ ոք չունի թթու կաղամբով նման քանակի այնպիսի բազմազան ուտեստներ, որքան Ռուսաստանն ունի:

Այնպես է ստացվել, որ Ռուսաստանում ոչ մի ձմեռային տոնական սեղան չի լինում առանց թթու կաղամբի: Կաղամբը միշտ էլ Ռուսաստանում հավաքվում էր հսկայական քանակությամբ: Սովորաբար բերքահավաքը սկսում էին Սերգիևի օրը, որը նույնիսկ կոչվում է Սերգեյ Կապուստնիկի օր (ռուսերեն капуста բառից): Հնում թթու կաղամբ պատրաստելու համար մարդիկ աշխատել են ամբողջ ընտանիքով, քանի որ անհրաժեշտ է եղել նախապատրաստել փայտե տակառները և առանձնացնել կաղամբը կոճղերից և փչացած տերևներից: Դրանից հետո կաղամբը մանրացրել են և տրորել աղով: Նշենք, որ կաղամբը թթու է դրվել տարբեր ձևերով՝ ամբողջական գլուխներով, կիսած կամ քառորդ գլուխներով, շերտերով կամ մանր կտրատած: Բացի այդ, թթվին ավելացվել են գազար, լոռամիրգ, ճակնդեղ և անգամ սալոր: Այնուամենայնիվ, փաստն այն է, որ չինացիներն առաջինն են թթվեցրել կաղամբը:

Թթու կաղամբի մասին առաջին գրավոր հիշատակություններ առկա են Չինական մեծ պատի կառուցման տարեգրություններում: Հավանաբար շնորհիվ այն բանի, որ չինացիները սիրում են ավելի շատ աշխատել, քան խմել (ռուսների մոտ դա հակառակն է), նրանք կաղամբը թթու են դրել բրնձի գինու մեջ: Այնուամենայնիվ, չինացիները թթու են դրել ոչ թե սպիտակ կաղամբը, այլ իրենց տեղական պակ-չոյ և պեկինյան տեսակների կաղամբը: Պատմաբանները պնդում են, որ կաղամբ Ռուսաստանում չի եղել մինչև 9-րդ դարը, քանի դեռ հույները չեն մոլորվել և Սևծովյան տարածաշրջան իրենց նավերով բերել մշակովի կաղամբը: Քանի որ անհիշելի ժամանակներից Ռուսաստանում ուտելու բան քիչ է եղել, կաղամբը շատ օգտակար և հեշտ աճեցվող բանջարեղեն է դարձել: Կաղամբը սկսել են ոչ միայն ուտել, այլ նաև նրանով բուժել բոլոր հիվանդությունները՝ սկսած գլխացավերից մինչև թութք: Բուժման ձևը բոլոր դեպքերում նույնն է եղել՝ պարզապես ցավող տեղին դնել կաղամբի տերևը:

Ոչ ոք հաստատ չի կարող ասել, թե ով է առաջինը սկսել կաղամբը թթու դնել Ռուսաստանում: Բայց դա փայլուն լուծում է եղել այդ ժամանակների համար: Նման կերպ կաղամբը չի փչացել, և այն հնարավոր է դարձել օգտագործել ամբողջ տարվա ընթացքում և շատ օգտակար է եղել հին Ռուսաստանի ծանր պայմաններում: Բանն այն է, որ եթե այդ տարի կաղամբի բերքը հաջող է եղել գյուղերում, ապա դա երաշխավորել է, որ երկար ու ձիգ ձմռան ընթացքում մարդիկ չեն տառապի ցինգայից՝ Ց-ավիտամինոզից։ Ի դեպ, կաղամբի թթվի մի տեսակը Հայաստանում հայտնի է որպես «մոլոկանի թթու»:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal