Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գրամոֆոն. մարդկության կյանքը փոխած «հնություն»․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դժվար թե որևէ մեկը վիճարկի, որ այսօր ամենաթանկ արտադրանքը ինֆորմացիան է: Հին ժամանակներից ի վեր մարդիկ փորձել են այն պահպանել և փոխանցել ապագա սերունդներին: Սկզբում այն հասանելի է եղել միայն բանավոր: Տեղեկությունն անցել է բերանացի՝ մեկից մյուսին, բայց տարիների ընթացքում աղավաղվել է և հասել հաջորդներին մի փոքր այլ ձևով: Դժվար է գերագնահատել գրելու կարևորությունը, այնուամենայնիվ, անցել են շատ տարիներ, մինչև բոլորը հնարավորություն են ստացել սովորել կարդալ և գրել: Լուսանկարչության գյուտը հնարավորություն է տվել պահպանել կյանքի պատկերները: Իսկ ինչպե՞ս են մարդիկ սովորել պահպանել ձայնը կամ նվագը: Դա եղել է շնորհիվ գրամոֆոնի ստեղծման: Գրամոֆոնի նախորդը ֆոնոգրաֆն է, որը 1877 թվականին հորինվել է Թոմաս Էդիսոնի կողմից:

Դա ինչ-որ ֆանտաստիկ բան է եղել, քանի որ հնարավոր է դարձել այն, ինչը նախկինում համարվել է անհնարին՝ ձայնագրել ձայնը և վերարտադրել այն: Քիչ հավանական է, որ Էդիսոնը լիովին պատկերացրել է, թե ինչպես կօգտագործի իր գյուտը: Նա ֆոնոգրաֆի օգտագործումը դիտարկել է որպես կույր մարդկանց՝ գիրք կարդալու մեթոդ, հավատացել է, որ դրանք կարող են փոխարինել ստենոգրաֆներին և անգամ կարող են օգտագործվել որպես զարթուցիչ: Բայց սրանք ֆոնոգրաֆի օգտագործման նեղ ոլորտներ են: Իսկ ճակատագիրն այլ կերպ է որոշել: Նոր գյուտը` գրամոֆոնը, որը ստեղծվել է ֆոնոգրաֆի հիման վրա, օգտագործվել է բոլորովին այլ նպատակների, մասնավորապես` երաժշտություն լսելու համար: Գերմանացի գյուտարար Էմիլ Բեռլիները կարդացել է ֆրանսիացի գիտնական Չարլզ Կրոյի մի հոդված, որը նկարագրել է «պալեոֆոն» սարքը: Ըստ էության, դա եղել է նույն ֆոնոգրաֆը:

Կրոն չի կարողացել կյանքի կոչել իր գաղափարը, քանի որ դրա համար նա հովանավորներ չի ունեցել: Եվ ահա, 1887 թվականին Բեռլիները աշխարհին է ներկայացրել և արտոնագրել ձայնը գրելու և վերարտադրելու համար նախատեսված իր նոր սարքը` գրամոֆոնը: Ֆոնոգրաֆի համեմատությամբ գրամոֆոնը նշանակալի առավելություններ է ունեցել: Բեռլիները կարողացել է վերարտադրության ժամանակ նվազեցնել ձայնի աղավաղումը, ինչպես նաև մեծացնել ձայնագրման ծավալը: Ձայնի բավարար որակը վերարտադրող սարքի գյուտը նպաստել է գրամոֆոնային սկավառակների ստեղծմանը, որն, ըստ էության, ձայնային առաջին կրիչն է: Գրամոֆոնը լայն տարածում է ստացել 1902 թվականին, երբ լույս է տեսել իտալական տենոր Էնրիկո Կարուզոյի տասը երգերով գրամոֆոնային ձայնասկավառակը: Դա հաջողություն էր ինչպես երգչի, այնպես էլ գրամոֆոնի համար:

Լսողները հիացել են այդ ձայնով: Բացի այդ, Բեռլիները զգալի դեր է խաղացել երաժշտական արդյունաբերության ստեղծման գործում: Հենց նա է հանգել այն գաղափարին, որ հոնորարներ վճարեն այն երգիչներին և երաժիշտներին, որոնք ձայնագրվում են գրամոֆոնային ձայնասկավառակների վրա: Գրամոֆոնը զանգվածային գովասանքի է արժանացել: Բոլորն են ցանկացել իրենց տանը ունենալ այդ տեխնոլոգիական հրաշքը: Ձայնասկավառակները ձեռքից ձեռք են անցել: Գրամոֆոններ են արտադրվել յուրաքանչյուր ճաշակի և դրամապանակի համար՝ սկսած էժան, զանգվածային սպառման համար նախատեսվածներից մինչև մաքուր արծաթից պատրաստված բացառիկ շքեղ սարքեր:

Եղել են գրամոֆոններ, որոնց գինը հասել է աստղաբաշխական չափերի: Ժամանակակից մարդու համար դժվար է հասկանալ, թե գրամոֆոնի ստեղծումը ինչպիսի էական նպաստ է ունեցել երաժշտության զարգացման գործում: Այս գյուտի շնորհիվ երաժշտությունը մտել է մարդկանց առօրյա: Իհարկե, ներկայումս գրամոֆոնները, ինչպես նաև ձայնասկավառակները պարզապես հնություններ են, բայց անհնար է թերագնահատել դրանց դերը մարդկության զարգացման գործում:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal