Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հնարավո՞ր է հոսանք ստանալ մարդու մարմնի ջերմությունից․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայերեն «մարտկոց», այնպես էլ ռուսերեն «батарея» բառը ծագում է ֆրանսերեն «batterie» բառից, որը ֆրանսերենում ևս նշանակում է «մարտկոց», ինչն էլ, ըստ ծագման, մոտավորապես նշանակում է «լինել միմյանց հետ կապված, ստեղծել համատեղ համակարգ արդյունավետ գործելու համար»: Ընդ որում, ի սկզբանե, ինչքան էլ զարմանալի է, այս բառն օգտագործվել է հրետանու նկատմամբ՝ հրետանային մարտկոց, որից հետո սկսել է օգտագործվել նաև միմյանց միացված միանման սարքերի առումով, օրինակ՝ ջեռուցման մարտկոց: Պատմաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ էլեկտրական մարտկոցի զարգացումը սկսել է 18-րդ դարի վերջին: Այնուամենայնիվ, մի շարք հետազոտություններից կարելի է եզրակացնել, որ մարտկոցի ստեղծման գործընթացը սկսվել է մոտ 2000 տարի առաջ:

1938 թվականին Վիլհելմ Քյոենիգը Իրաքում իրականացրած պեղումների ընթացքում հայտնաբերել է 13 սանտիմետրանոց կավե անոթ, որի մեջ եղել է պղնձե գլան, որի մեջ էլ տեղադրված է եղել պողպատե ձող: Քյոենիգը եկել է այն եզրակացության, որ դա հնագույն էլեկտրական մարտկոց է: Մարտկոցի պատմությունը անքակտելիորեն կապված է էլեկտրական հոսանքի մասին պատկերացումների զարգացման հետ: 1798 թվականին իտալացի ֆիզիկոս, կոմս Ալեսսանդրո Վոլտան, հիմնվելով բժիշկ և անատոմ Լուիջի Գալվանիի փորձերի վրա, ստեղծել է իր առաջին «Վոլտյան սյունը», կամ, այլ կերպ, «Գալվանական մարտկոցը»: Սկզբնապես այդ մարտկոցը բաղկացած է եղել միմյանց վրա դրված պղնձե-ցինկային թիթեղներից, որոնք միմյանցից բաժանված են եղել աղաթթվով թրջված ստվարաթղթով: 1836 թվականին անգլիացի քիմիկոս Ջnոն Ֆրեդերիկ Դանիելը բարելավել է Վոլտայի գյուտի արդյունավետությունը՝ մշակելով Վոլտայի մարտկոցները կորոզիայից պաշտպանելու միջոց:

1868 թվականին ֆրանսիացի քիմիկոս Ժորժ Լեկլանշը ստեղծել է «հեղուկացված» տարրական մարտկոց, որը եղել է լապտերի «չոր» մարտկոցի նախատիպը: Իսկ 1888 թվականին գերմանացի գիտնական բժիշկ Կառլ Հասսները հայտնագործել է «չոր» մարտկոցը, որը նման է ներկայիս մարտկոցին և հիմնված է ածխածնի և ցինկի վրա: 1896 թվականին առաջին անգամ ԱՄՆում Ազգային ածխային ընկերությունը արտադրել է Columbia չոր մարտկոցը: Հետո այդ ընկերությունը վերանվանվել և դարձել է մարտկոցներ արտադրող Eveready Battery Company ընկերության, որը ներկայումս ունի Energizer անունը: 1898 թվականին Eveready Battery Company ընկերության հիմնադիր Կոնվերս Հուբերտը ստեղծել է չոր մարտկոցով աշխատող ձեռքի լապտերը: Երբ 1950-ականների վերջին Eveready ընկերությունը ստեղծել է առաջին ժամացույցի համար նախատեսված մանրակերտ հաբմարտկոցը, մեխանիկական ժամացույցների օգտագործումը կտրուկ նվազել է:

Ավելի երկարատև էներգիա արտադրող ալկալիական մարտկոցների հայտնագործումն իր հերթին նպաստել է դյուրակիր ռադիոընդունիչների, մագնիտոլների և խաղալիքների զարգացմանը: Երկար շահագործման ժամկետ ունեցող լիթիումային մարտկոցների թողարկման սկզբից ի վեր դրանք մուտք են գործել բարձր տեխնոլոգիական սարքերի աշխարհ՝ սկսած թվային տեսախցիկներից մինչև MP3 նվագարկիչներ: Ներկայումս գիտնականները կանխատեսում են մարտկոցների՝ հոսանքի արտադրության արդյունավետության և չափերի փոքրացման միտում, անգամ հոսանքի այլ աղբյուրների ստեղծում: Օրինակ՝ հնարավոր է մարդու մարմնի ջերմությունից հոսանքի ստացում ապակեգործվածքի միջոցով, ֆոտոէլեկտրական օրգանական բջիջների միջոցով հոսանքի ստացում, «բիոդաջվածքի» միջոցով մարդու քրտինքի վերածում հոսանքի և այլն:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal