Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«2018 թվականին մեր ժողովուրդը միամտաբար հավատաց «ժանտախտի առնետին» ու խաբվեց». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Լույս է տեսել Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանի հեղինակած «Ժանտախտի առնետը» պատմվածքների ժողովածուն։ Հեղինակի հետ զրուցել ենք գրքի, մեր երկրում տիրող հասարակական տրամադրությունների և աղետալի իրավիճակից հնարավոր ելքեր գտնելու մասին։ Ափինյանը նշում է՝ յուրաքանչյուր մտավորականի պարտքն է նախ և առաջ հասկանալ իր ժամանակը և ներկայացնել այն։ «Վերջին ամիսների իրադարձությունները սոսկալի հետք թողեցին մեր հոգեկան աշխարհի վրա, մեր ժողովուրդը դեռ ուշքի չի գալիս այն ամենից, ինչ կատարվեց իր հետ։ Որպես գրական աշխարհի ներկայացուցիչ, ծանր ու տագնապալի մտորումների մեջ էի ու փորձում էի հասկանալ մեզ հետ կատարվածը։

Սկսեցի փոքրիկ պատմվածք-հեքիաթներով անդրադառնալ այդ իրադարձություններին։ Առաջին հնարավորություններից մեկն այն էր, որ «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ինձ առաջարկեց թերթում ներկայացնել ժամանակակից հայ գրականությունը։ Դա պատերազմից առաջ էր՝ 2019 թ.-ին։ Սա առիթ դարձավ, որ ներկայացնեմ նաև իմ պատմվածքները, որոնք թերթի խմբագիրը խրախուսում էր և տպագրում։ Հետո սկսվեց պատերազմը և հասկացա՝ այն ամենը, ինչ նկարագրել եմ իմ պատմվածքներում, կարծիքս է մեր ժամանակների մասին։ Գրքի հիմնական թեման այն է, թե ինչպես հնարավոր եղավ ուրանալ հող հայրենին, մի բան, որը հայության համար շատ օտար զգացողություն է, մեր ողջ ժողովուրդը, մտավորականությունը, զինվորականները միշտ եղել են հող հայրենիի պաշտպանը, բայց այնպես ստացվեց, որ ապրեցինք մի զազրելի ժամանակաշրջան, երբ հնարավոր դարձավ ուրանալ հայրենի հողը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ափինյանը։

Ընդգծում է՝ այն բոլոր պատմվածքները, որոնք տպագրվել էին օրաթերթում, կարծես նախերգանքը լինեին։ «Զգում էի, որ մեզ հետ վատ բան է կատարվելու և «Կորած երկիրը» պատմվածքում, որում նկարագրված է հոգևոր երկրաշարժը, հենց այդ սոսկալի տեսիլքը տեսա։ Երկիր, որը հեռանում է իր ազգային արժեքներից, երկիր, որն ուրանում է իր պապենական հավատը, երկիր, որտեղ ղեկավարությունը ժողովրդին առաջնորդում է դեպի անդունդ, այդ ամենը պարզ էր 2019 թ.-ին։ Պատմվածքների մեծ մասը գրվել է հենց այդ տարում։ Այդտեղ և՛ մեր կառավարության անդամները կան, և՛ մեր ԱԺ-ի մակարդակը, ամեն ինչ նկարագրված է։ Պատերազմից ու կապիտուլ յացիայից հետո ավելի սոսկալի օրեր էին։ Ծանր հարվածից հետո օրեր շարունակ չէի կարողանում քնել, բայց փորձեցի ամփոփել իմ ապրումները։

Այդպես գրվեցին «Ներոնի մահը» և այլ պատմվածքներ։ Հասկացա՝ այն, ինչ կատարվել է մեզ հետ, եղել է պատմական տարբեր ժամանակահատվածներում, ուղղակի սա դավաճանություններից ամենասոսկալին էր»,-նշում է մեր զրուցակիցը։ Գրականագետն ասում է՝ հատկապես այս օրերին մտավորականները մի շատ կարևոր առաքելություն ունեն։ «Եթե գրականությունը մատնվում է հուսահատության, ապա այն նախ և առաջ վատ գեղարվեստ է։ Իսկական արվեստը խավարի մեջ նմանվում է ճրագի, նույնիսկ եթե չունենք հզորություն լուսարձակ լինելու, գոնե փոքրիկ ճրագ լինելու պարտականությունը և առաքելությունն Աստված դրել է մեզ վրա։ Կարծում եմ՝ ներկայացուցիչներն ենք աշխարհում հզորագույն մի ժողովրդի, որը շատ հաճախ է նեղություններ տեսել, բայց միշտ հաղթահարել է դրանք։

Վստահ եմ, որ այս վիճակից ևս դուրս ենք գալու, կորցրածը հետ ենք բերելու։ Հավատով լեցուն եմ, չնայած մեզ ուղղված հարվածը սոսկալի էր: Այն մեզ ավելի շատ թշնամին չտվեց, հարվածը մեզ ուղղված էր մեր մեջից։ Վստահ հայտարարում եմ, որ ադրբեջանցին, թուրքը երբեք չի հաղթել հային, եթե գրավել է Կարսը, ապա դա արել է ներքին դավաճանը, կորցրել ենք Արցախի մեծ մասը, բայց այն նորից թուրքը չի գրավել, ինչ թուրք էլ լինի՝ օսմանյան, ՆԱՏՕ-ի անդամ, թե ադրբեջանցի։ Մեր զինվորն աշխարհի հզորագույն զինվորն է, նա պարտություն երբեք չի տեսել, եթե ներսից դավաճաններ չլինեն»,-ընդգծում է Ափինյանը։ Իսկ ի՞նչ կանխատեսումներ ունի մտավորականը ապագայի հետ կապված։ «Պետք է համախմբվենք նոր ղեկավարի շուրջ։

Այն ղեկավարը, որը չի սիրում Հայաստանը, մեր երկրի քաղաքները հերթով տալիս է ու հարցնում է՝ սա հայկակա՞ն է, իրավունք չունի մեր ջուրը խմել, իրավունք չունի հայ կոչվել, ապրել մեր հողի վրա։ Այն մարդիկ, որոնք պաշտպանում են այդպիսի ղեկավարին, Հայաստանում ապրելու իրավունք չունեն, նրանք պետք է զգան, որ հիվանդ, օտար տարր են մեր առողջ մարմնում։ Հայությունն առողջ է, հիվանդն իրենք են, իշխանությունը մենք ենք, իրենք՝ ընդդիմությունը։ Այսօրվա վարչապետը պետք է վռնդվի այստեղից որքան հնարավոր է շուտ և արագ, երկիրը պետք է համախմբվի նոր, հայրենասեր ղեկավարի շուրջ, որը սիրում է հող հայրենին, ղեկավար, որը կստեղծի արդար հայրենիք։ Կոռուպցիայի ամեն մի փաստ այսուհետև հայրենիքի դավաճանություն է լինելու։ Նոր կառավարություն պետք է ձևավորվի, և միայն այդ դեպքում այսօր խոնարհված մեր ժողովուրդը ոտքի է կանգնելու իբրև մի ուժեղ առյուծ, որի մռնչյունից սոսկալու են բոլոր հարևանները։

Մեր եկեղեցու սիմվոլներին հավատարիմ մարդ եմ՝ հոտ և հովիվ։ Շատ կարևորում եմ, թե ով է լինելու մեր հովիվը։ Ցանկանում եմ, որ այդ հովիվը շուտ հայտնվի, և նրա կանչին շուտ արձագանքի մեր ժողովուրդը»,-հավելում է մեր զրուցակիցը։ Հարցին՝ իսկ ժողովուրդն արթնացե՞լ է խաբկանքի քնից, Ափինյանը նշում է՝ հիմա, երբ ավելի հաճախ է զրուցում մարդկանց հետ, հանդիպումներ են կազմակերպվում մարզերում, հասկանում է, որ ժողովրդի մեջ շատ հարցականներ կան։ «Ժողովուրդն ուզում է շատ հարցերի պատասխաններ լսել մտավորականներից։ Բայց, ցավոք, մամուլի արձագանքներում նույն կրկնվող գաղափարներն են։ Սուր, ավելի սուր քննադատություն՝ ուղղված այսօրվա կառավարությանը։ Դա բավարար չէ։ Որ իրենք վատն են, բոլորիս համար պարզ է, որ իրենք դավաճանել են, ակնհայտ է։

Երեք ամիս կրկնում ենք նույն բանը, դրա համար ժողովուրդը չի արթնանում։ Ժողովուրդը հարցեր ունի, որոնց պետք է պատասխանել։ Օրինակ՝ «նախկինները պետք է վերադառնա՞ն, թե՞ ոչ», «ինչպիսի՞ երկիր ենք կառուցելու» և այլն։ Այդ հարցերին չենք պատասխանում, պարզագույն, անհետաքրքիր ու ձանձրալի հեռուստահաղորդումներ եմ հիմնականում լսում մեր օրերի մասին։ Պետք է լսել ժողովրդի ցավը, որովհետև այսքան խաբվել, հույսեր կապել այս կամ այն ղեկավարի հետ չի կարելի։ 2018 թ.-ին էլ մեր ժողովուրդը միամտաբար հավատաց «ժանտախտի առնետին» ու խաբվեց, առնետը մտավ Հայաստան, բույն դրեց համավարակից առաջ ու խաբեց ժողովրդին։

Ամենից ցավալին այն է, որ իշխանության մերձավոր շրջապատը լռեց դավաճանության օրերին, դա ավելի սոսկալի հանցանք է։ Գեներալի ուսադիրներով մարդիկ կանգնել էին «առնետի» կողքին ու լռում էին։ Այս հարցերը պետք է պատասխան ստանան, իսկ նոր կառավարությունը պետք է հայտարարի, որ առանց կոռուպցիայի երկիր ենք կառուցելու։ Մարդիկ արդար երկիր են ուզում, միայն այդ դեպքում կկարողանանք շտկել մեր մեջքը և շարունակել մեր ճանապարհն աշխարհի մեծ ժողովուրդներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer