Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փողը գնում է Հայաստանից

ECONOMICS

Հայաստանը կրկին մտնում է պարտքերով ապրելու շրջափուլի մեջ։ Քանի որ մեր բյուջեի հնարավորություններն ավելանալու փոխարեն՝ նվազում են, գնալով ավելի շատ պարտքեր ենք վերցնում, որպեսզի գոնե թոշակ ու աշխատավարձ կարողանանք վճարել։ Ինչքան էլ փորձենք արդարանալ, սրանից լավ բնութագիր մեր տնտեսական վիճակը չի կարող ունենալ։

Տնտեսությունը հասցրել են կոլապսի, բայց անգամ այդքանը բավարար չէ, որպեսզի դադարեցնեն խաբել ու մանիպուլյացնել հասարակությանը։ Այնտեղ ենք հասել, որ երկիրը պարտքերի մեջ թաղելը համարվում է լուրջ ձեռքբերում ու առավելություն։ Փոխարենը մտահոգվելու, որ պետությունը խրվում է պարտքային ճահիճը՝ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ևս մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելացրել է պետական պարտքը։ Ու դա ներկայացնում է անպես, որ մի բան էլ պարտավոր ենք շնորհակալություն հայտնել իշխանություններին՝ այդպիսի առատաձեռնության համար։

«Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում։ Այս թողարկմամբ մենք թողարկել ենք 750 մլն դոլարի պարտատոմս։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել մեր հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր տոկոսով։ Եվ սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար։ Առաջինը, սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել։ Երկրորդը, ըստ էության կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,- եվրոպարտատոմսերի հերթական թողարկման վերաբերյալ երկար լռությունից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ներդրողների ի՞նչ վստահության մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանի ասածը բացարձակ կապ չունի իրականության հետ։ Իրականում դա ոչ թե արտահայտում է ներդրողների վստահությունը Հայաստանի տնտեսության ապագայի ու կառավարության վարած քաղաքականության նկատմամբ, այլ հակառակը։

Որ հերթական թողարկման միջոցով մենք կարողացել ենք ավելի էժան փող ներգրավել, քան երբևէ ներգրավել ենք, դեռ ոչինչ չի նշանակում։ Այսօր միջազգային հարթակներում ազատ փողի պակաս չկա ու շատ ավելի էժան գնով, քան կառավարությունը ձեռք է բերել եվրոպարտատոմսերի թողարկման արդյունքում։ Այստեղ հպարտանալու, առավել ևս՝ ներդրողների վստահության մասին խոսելու որևէ հիմք չկա։

Ընդհանրապես անտեղի է այդ թողարկման արդյունքները համեմատ նախորդների հետ և ներկայացնել՝ որպես առավելություն։ Դրանք բացարձակ անհամեմատելի են։ Շատ կարևոր է այն միջավայրը, որտեղ տեղաբաշխվում են պարտատոմսերը։

Այսօր միջազգային ֆինանսական շուկան լցված է ցածր, նույնիսկ բացասական տոկոսով փողերով։ Ու դա լավ հնարավորություն է էժան փող ձեռք բերելու համար։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք ներգրավել ենք շատ ավելի թանկ փող, քան բազմաթիվ այլ երկրներ։ Պատկերացնելու համար ասենք, որ Ռուսաստանը 7 տարվա պարտատոմսեր է տեղաբաշխել՝ ընդամենը 1, 12 տոկոսով, 12 տարվանը՝ 1,85 տոկոսով։ Իսկ Հունաստանը, որի տնտեսությունը կոլապսի մեջ է, եվրոբոնդեր է տեղաբաշխել 0,66 տոկոսով։ Ու այս պայմաններում կառավարությունը հպարտանում է, որ կարողացել է 3,87 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսեր տեղաբաշխել։

Եթե այսքանից հետո կարծում եք, որ սա ձեռքբերում է, ապա շարունակեք այդպես էլ կարծել։

Ինչ մնում է ներդրողների վստահությանը, ապա ներդրողների վստահությունը Հայաստանի տնտեսության ու կառավարության վարած քաղաքականության նկատմամբ երևում է ոչ թե պարտատոմսերի շուկայում, այլ բոլորովին ուրիշ տեղ։ Նախորդ թողարկման ժամանակ էլ, որը արվեց 2019թ., կառավարության ղեկավարը խոսում էր տնտեսության ու կառավարության քաղաքականության նկատմամբ ներդրողների ահռելի վստահության մասին։ Բայց ի՞նչ ունեցանք մենք այդ վստահությունից, եթե, իհարկե, դա կարելի էր վստահություն համարել։

Տնտեսության մեջ ներդրողների վստահությունը երևում է կատարված ներդրումների ծավալով։ Չնայած վարչապետն իր իշխանության առաջին օրվանից ներդրումների ու ներդրողների հետաքրքրությունների մասին է խոսում, դրանից մեր երկրում ներդրումները ոչ մի կերպ չեն ավելանում։ Նախորդ երկու տարիներին դրանք նվազել են, իսկ անցած տարի պարզապես ունեցանք խայտառակ պատկեր։ Ներդրումների ակտիվություն բացարձակ չկա։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են զրոյի։

Անցած տարի ներդրումների զուտ հոսքը 9 ամսում եղել է ընդամենը 311 մլն դրամ կամ 5-6 հարյուր հազար դոլար։ Նախորդ տարվա համեմատ՝ դրանք կրճատվել են 122 անգամ։

Եթե միջազգային ներդրողներն այդքան վստահում են Հայաստանի տնտեսությանն ու կառավարության քաղաքականությանը, ինչո՞ւ ուղղակի ներդրումներ չեն անում մեր տնտեսության մեջ։ Մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդումները հասել են կատաստրոֆիկ վատ վիճակի։ Մինչ վարչապետը միջազգային ներդրողների վստահության մասին է խոսում ու դրանով փորձում է հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե իրավիճակը ղարաբաղյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո այնքան վատ չէ, ինչքան թվում է, ներդրումներն ուղղակի լքում են Հայաստանը։

Փողը գնում է մեր երկրից։ Առաջիկայում ավելի մեծ տեմպերով կգնա։ Կգնա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն հասկացել, թե իրենց արկածախնդրությամբ ինչպիսի մեծ չարիք են բերել երկրի գլխին։

Երբ չկան ներդրումներ, իսկ տնտեսությունը կոլապսի մեջ է, բյուջեի ֆինանսական խնդիրները լուծելու համար հիմնական հույսը մնում է պարտք վերցնել ու պարտքերով կատարել պետության պարտավորությունները։ Այն, ինչ հիմա անում է կառավարությունը։ Դա ոչ թե լավ վիճակից է, այլ անճարությունից։ Պարտք ենք վերցնում, որպեսզի դեռ որոշ ժամանակ կարողանանք երկրում մակրոտնտեսական կայունություն ապահովել, որպեսզի կարողանանք աշխատավարձ ու թոշակ վճարել։

Սա է մեր տնտեսության վիճակը, ու այն բոլորովին էլ լավ ազդակ չէ՝ ինչպես ներդրողների, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսական հատվածի մասնակիցների համար։ Ռիսկերը, որոնք վերջին շրջանում ի հայտ են եկել մեր տնտեսության մեջ, կապված են երկրի անվտանգության, իշխանությունների անկարողության, առկա անորոշությունների ու մարտահրավերների հետ։ Այս և բազմաթիվ այլ խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն, եթե ուզում ենք, որպեսզի ներդրողները վստահություն ունենան մեր տնտեսության նկատմամբ։

Այլապես, այսպիսի հսկայական քայլերով գնալու դեպքում, շուտով իսկապես կարող ենք հայտնվել դեֆոլտի վիճակում, քանզի մեր պարտքը մի քանի անգամ ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Իսկ դա լուրջ ռիսկ է պարտքի սպասարկման համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168․am

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal