Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ռագու. ուտելիքի տեսա՞կ, թե՞ պատրաստման եղանակ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաճախ խոհանոցում որևէ խոհարարական գլուխգործոց ստեղծելով՝ չենք էլ մտածում, թե ի՞նչ պատմություն ունի այդ ուտեստը, ո՞վ և ե՞րբ է առաջին անգամ այն ստեղծել, ո՞ր երկրներում է այն առավել տարածված, և ինչպե՞ս է այն փոփոխվել մինչ մեր սեղանին հայտնվելը: Ծանոթանանք ամենահայտնի ուտեստներից մեկին՝ ռագուին: «Ռագու» բառը գալիս է ֆրանսիական «ragouter» բառից, որը բառացի նշանակում է «ախորժակ բացել»: Ռագու եփել են այնքան վաղուցվանից, որ այդ շոգեխաշած ուտեստի մասին արդեն լեգենդներ են շրջանառվում...

Ասում են, որ Անգլիայի հետ հարյուրամյա պատերազմի ժամանակ եղել է դեպք, երբ Լանգեդոկի՝ քաղաքներից մեկի պաշարման ժամանակ սովից ուժասպառ բնակիչները հավաքվել են գլխավոր հրապարակում և մտածել այն մասին, թե ինչպես կարող են ուտելիք ստանալ: Մեկն առաջարկել է թշնամուն գայթակղելով՝ թակարդը գցել և խլել նրանց սնունդը, կամ էլ երիտասարդ գեղեցկուհիներ ուղարկել թշնամուն շեղելու համար, իսկ հետո տալ թունավորված գինի և ուտելիքը խլել: Իսկ ինչ-որ մեկն էլ նույնիսկ առաջարկել է ճակատային գրոհի գնալ «մահ կամ ընթրիք» նշանաբանով: Մինչ այս վեճի ավարտը բնակիչները հսկայական կրակ են վառել հենց հրապարակում, և յուրաքանչյուրը կաթսայի մեջ է լցրել իր մոտ եղած սննդամթերքը: Խարույկը նման կերպ պահպանվել է մինչ օգնության հասնելը և պաշարումը վերացնելը:

Բայց ամենազարմանալին այն է, որ նույնիսկ քաղաքի ազատագրման տոնակատարության ժամանակ հիմնական կերակուրը եղել է ոչ թե պտտանի վրա խորոված ավանդական եղնիկը, այլ հսկայական կաթսայի մեջ եփած ուտեստը, որն այդ կերպ դարձել է համընդհանուր միասնության խորհրդանիշ: Այդ օրերին Ֆրանսիայի ցանկացած գյուղացիական ընտանիքի համար կավե ամանով ռագուն (le cassoulet) հասանելի է եղել: Կավե աման օգտագործվել է այդ ամանի հրակայունության պատճառով, և ներկայումս էլ նման ամաններ կարելի է գնել գրեթե յուրաքանչյուր սուպերմարկետում: Իհարկե, ռագուի՝ շոգեխաշելու բուն սկզբունքն այնքան հին է, որ հնարավոր չէ պարզել, թե ով է առաջին անգամ դա իրականացրել: Ուտեստներ, որոնք այս կամ այն կերպ նման են ֆրանսիական ռագուին, կարելի է գտնել գրեթե բոլոր եվրոպական երկրների խոհանոցներում:

Եվ եթե ընդունենք, որ ֆրանսիական խոհանոցի վրա ազդել են Հին Հռոմի ավանդույթները (որն էլ իր հերթին վերարտադրել է հունական խոհանոցը և ավելի հին ժողովուրդների՝ շումերների, եգիպտացիների, բաբելոնացիների ու փյունիկացիների խոհանոցները), ապա դա դարեր շարունակ կմնա առեղծված... Մարոկկոյում, օրինակ՝ մինչ օրս տաժինն է շատ տարածված (սա և՛ ուտեստ է, և՛ սպասք), որը նույնպես կարելի է համարել ռագուի տեսակ: Ավանդաբար, Ֆրանսիայի տարբեր տարածքներում ռագու պատրաստել են յուրովի, և, իհարկե, յուրաքանչյուր խոհարար իր սեփական բաղադրատոմսը համարել է ամենահաջողն ու համեղը: Օրինակ՝ Թուլուզի բնակիչները օգտագործում են խոզի միս, բադ, սագ և հայտնի թուլուզական երշիկեղեն՝ իրար խառնած, կարկասոնցիներն օգտագործում են ոչխարի միս և որսի միս՝ ըստ որսաշրջանի, իսկ Կաստելնոդարի բնակիչները՝ սագի ու խոզի միս: Ֆրանսիացիների շրջանում «բարձր խոհանոցի» գալուստով ռագուներն ի սկզբանե ծառայել են որպես նախուտեստ և մատուցվել են հիմնական ուտեստից առաջ: Այն պատրաստել են մսով կամ լոբիով (երբեմն՝ երկուսն իրար խառնած)՝ թույլ կրակի վրա շոգեխաշելով: Ստացված սոուսը նոսրացրել են գինիով կամ գարեջրով, կամ խտացրել հնացած հացով, ըստ անհրաժեշտության:

Ներկայումս ռագու պատրաստում են գրեթե բոլորը: Դրա բազմաթիվ տեսակներ կան՝ բուլղարական, ալժիրական, բելգիական, վիեննական, լուիզիանական, վրացական, թուլուզական, մեքսիկական և այլն... Ռագուի ամենահայտնի տեսակներից մեկը ստյուն է՝ իռլանդական գովաբանված ռագուն, որը գովերգել է Ջերեմոմը: Ռուսաստանում ռագու բառն ի սկզբանե համարվել է օտար երկրի ուտեստ և միայն ավելի ուշ ամրագրվել է որպես բոլոր շոգեխաշած ուտեստների ընդհանուր անուն: Ներկայումս ռագուն ոչ այնքան անուն է, որքան պատրաստման տեխնոլոգիա: Բաղադրիչների համատեղ շոգեխաշման գործընթացում ստացված գրավիչ բույրը ցանկացած ռագուի «այցեքարտն» է: Ռագու պատրաստելու համար խառնում են տարբեր տեսակի միս, թռչնամիս, բանջարեղեն, նույնիսկ մրգեր և հատապտուղներ:

Եվ եթե բանջարեղենի ռագուն դեռ հաջողությամբ կարող է ծառայել որպես նախուտեստ, ապա մսի ռագուն ծառայում է որպես հիմնական տաք ուտեստ: Կարևոր է հիշել. ռագուն ենթադրում է, որ մսի և բանջարեղենի շոգեխաշած կտորները համի և բույրի հիանալի համադրություն են տալիս հենց այն ժամանակ, երբ խառնվում են միմյանց: Այսինքն ՝ ռագուն ո՛չ շիլա է, ո՛չ էլ ապուր, այլ «մեջտեղում» գտնվող ուտեստ:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal