Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մի կին աղջկաս ասել էր՝ «լավ էլ չաղ ես», սկսել էր հաց չուտել»․ Գոհար Հարությունյանը՝ «Դեպի ճամբար»–ում դուստրերի նկարահանվելու և դեռահասության շրջանի բարդությունների մասին

LIFE

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը 5 երեխա ունի, աղջիկներն արդեն դեռահաս են՝ Բիայնան 11 տարեկան է, Մելինեն՝ 13։ Tert.am Life–ի հետ զրուցում Գոհարը պատմել է դեռահասության շրջանի խնդիրների, հոգեբանական ճիշտ մոտեցման և աղջիկների՝ հեռուստատեսությունում հայտնվելու մասին։

«Հիմա ավելի շատ ժամանակ անցկացնում եմ աղջիկներիս, քան փոքրիկներիս հետ, որովհետև զգում եմ, որ իրենք հիմա ունեն դրա կարիքը։ Մենք շատ երկար զրուցում ենք տարբեր թեմաների մասին։ Երբեմն, ասում են՝ մամա, կարծես, հոգեբան լինես։ Ինձ համար շատ կարևոր է այս շրջանում իրենց հետ մտերմությունը չկորցնել»,– ասաց Գոհարը։

Գոհարի խոսքով՝ այս շրջանում շատ ուշադիր է աղջիկների կոմպլեքսներին։ Գեղեցկուհու տիտղոսակրի դուստրերն իրենք էլ փորձում են միշտ գեղեցիկ լինել, Գոհարն էլ հետևում է, որպեսզի սննդակարգում չափը չանցնեն, սակայն հաշվի է առնում տարիքային առանձնահատկությունները։

«Ես շատ եմ կարևորում սպորտով զբաղվելը։ Ինձ հաճախ հարցնում են՝ ինչպես 5 երեխա ունենալուց հետո չես գիրացել, թերևս, պատճառն այն է, որ 18 տարեկանից առ այսօր կանոնավոր սպորտով եմ զբաղվում։ Աղջիկներիս դեպքում, իհարկե, ուշադիր եմ, որպեսզի, օրինակ, քաղցրը չչարաշահեն, բայց իրենք այն տարիքում են, որ չի կարելի դիետա պահել, աճի շրջան է։ Օրերս լողավազանում մի կին Բիայնային ասել էր՝ «լավ էլ չաղ ես», հենց այդպես։ Շատ էի զայրացել, քանի որ դա ազդել էր երեխայի վրա։ Նկատեցի, որ սկսել է հաց չուտել։ Երկար զրուցեցինք։ Զարմանում եմ՝ ինչպես մեծ կինը կարող է նման բան ասել երեխային, ախր նրանք այն տարիքում են, որ դա կարող է հետք թողնել ամբողջ կյանքի վրա։ Բիայնան  ընդամենը 11 տարեկան է, այդ տարիքի համար նորմալ է մի փոքր ավելի քաշը,– ասաց Գոհարը ու շեշտեց, որ փորձում է բալանսի մեջ պահել աղջիկների՝ իրենց գեղեցիկ զգալու չափը։ –Աղջիկներիս ասում եմ, որ գեղեցիկ են, բայց չեմ տրամադրում, որ իրենք աշխարհի ամենագեղեցիկն են։ Երեխաներին պետք է ինքնավստահություն ներշնչել, բայց չափը չանցնել։ Առհասարակ, ես միշտ աղջիկներիս ասում եմ, որ մարդկանց արտաքնի մասին կամ դրականը մեկնաբանեն, կամ չմեկնաբանեն։ Նկատել եմ, որ դա արդեն ունի իր ազդեցությունը․ դպրոցում կարող է ինչ-որ մեկին արտաքնի համար բնորոշիչներ տան, իրենք պաշտպանեն։ Առհասարակ, մեզանում չկա դիմացինին դրականն ասելու մշակույթը, միշտ բացասականն են ասում։ Մարզասրահում ինձ կարող են մոտենալ կանայք, որոնք ուզում են նիհարել և ասել՝ բայց շատ նիհար եք, այս տարիքում արդեն պետք է գիրանաք։ Դա շատ տգեղ երևույթ է, նախ, եթե գալիս եմ մարզասրահ, ուրեմն ուզում եմ ինչ–որ բան շտկել, հետո չի կարելի նման կերպ մեկնաբանել դիմացինի արտաքինը։ Ես նման կարծիքներին արձագանքում եմ իրենց հաճոյախոսելով։ Գուցե, մի օր մարդիկ հասկանան, որ այդպես է ճիշտ»։

Մոդելի հետ զրուցեցինք նաև դուստրերի հեռուստատեսությունում հայտնվելու մասին․ նրանք նկարահանվել են «Դեպի ճամբար 2» նախագծում։ «Դերասանական ջիղը Բիայնայի մոտ ավելի վառ է դրսևորված։ Շատ կրեատիվ է, նաև սքեթչեր են գրում խմբի երեխաների հետ։ Մելինեի մոտ երգելն է շատ լավ ստացվում։ Նա էլ այդ ուղղությամբ է ավելի խորացել։ Հիմա ոգևորված մրցույթի է պատրաստվում, քանի որ ամբողջ խմբից 3 հոգու են ընտրել նախընտրական փուլի համար։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ միայն իր ելույթի, ոչ թե մրցակիցների վրա։ Միաժամանակ տրամադրում եմ, որ կարող է նաև պարտվել, դա նորմալ է, մի անգամ կարող ես հաղթել, մյուս անգամ՝ ոչ»,– ասաց Գոհարն ու հավելեց, որ ինքն աղջիկների ամենամեծ քննադատն է։

«Դեպի ճամբար 2»–ում Բիայնան ավելի մեծ դեր է ստացել, քան Մելինեն։ Գոհարից հետաքրքրվեցինք, թե ինչպես է աղջիկների հարաբերությունների վրա ազդել նույն նախագծում տարբեր չափի դերեր ստանալը․ «Սկզբնական շրջանում Մելինեի կողմից խանդ նկատում էի, պոռթկումներ լինում էին, սակայն նա շատ խելացի է, կարողանում է կառավարել էմոցիաները,  հաղթահարեցինք դա։ Հիմա նկատում եմ, որ հպարտությամբ է խոսում Բիայնայի՝ գլխավոր դերերից մեկը ստանալու մասին»։

Մոդելը նշեց, որ աղջիկներին ազատ է թողնում իրենց նախասիրությունների հարցերում, սակայն մասնագիտական կրթություն ստանալու ժամանակ կփորձի ուղղորդել, որպեսզի լուրջ կրթություն ստանան․ «Ինձ համար այս ոլորտները կարող են հոբբի լինել, բայց ոչ հիմնական մասնագիտություն։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի աղջիկներս էլ գան այդ գիտակցմանը»։

Անդրադառնալով խոսակցություններին, որոնք միշտ ուղեկցում են հայտնիների երեխաներին, թե ծնողների շնորհիվ են հայտնվել հեռուստատեսությունում, Գոհարը պատասխանեց․ «Ի՞նչ անեմ, երեխաներին խմբակների չտանե՞մ։ Իրենց ընտրել են ստուդիայի քասթինգի ժամանակ։ Լինում են շատ քասթինգներ, որոնք իրենք չեն անցնում, ես դրան էլ եմ նորմալ վերաբերում։ Ո՛չ ես, ո՛չ երեխաներս երբեք աղմուկ չենք բարձրացրել, որ այս կամ այն քասթինգը չանցնելու համար։ Մտածում եմ՝ ուրեմն համապատասխան չէին»։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal