Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այսօրվա վիճակի մեղավորներից է նաև Սերժ Սարգսյանը, բայց երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ ինքը ճիշտ էր, իսկ մենք սխալվեցինք

BLOG

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ճակատագրի հեգնանք է, որ մարդուն, ով 10 տարի իշխանության էր և անընդմեջ բոլորի աչքի առաջ էր, սկսեցին լսել պաշտոնավարումից հետո։

Հարցազրույցից հետո մտածում էի, որ չնայած ոչ հեշտ ճակատագրին, իր նկատմամբ բացահայտ անշնորհակալ վերաբերմունքին, Սերժ Սարգսյանը շարունակում է որպես մարդ լինել բարի, որպես գործիչ՝ հավասարակշռված և առանց որևէ ագրեսիայի ու հիշաչարության, փորձում է ծառայել հայրենիքին։ Այս պահվածքը ամաչեցնում է, թարմացնում հիշողությունը և ստիպում ներողություն խնդրել։

Ես մեկ անգամ իրենից ներողություն խնդրել եմ՝ 2018-ին։ Ես ասել եմ, որ չնայած շարունակում եմ իր որոշումների մի մասի հետ համաձայն չլինել, բայց ներողություն եմ խնդրում, որ հեռացա՝ իրեն թողնելով մենակ։

Երեք տարի անց հետադարձ հայացք նետելով՝ ուզում եմ ներողությունս խնդրել հրապարակային։
2012թ.-ին ես գնացի իմ ճակատագրի հետևից, որպեսզի կայանամ, որպես անհատ, որպես դիվանագետ ու նաև վերանայի Հայաստանի ներքաղաքական կյանքից, որի հետ ունեի սկզբունքային անհամաձայնություններ։ Հաջողվե՞ց ինձ դա, առաջին մասով՝ այո, երկրորդ մասով՝ ոչ։ Ես հիմա եմ հասկանում, ինչ էր ուզում Սերժ Սարգսյանը. նա պաշտպանում էր պետությունը և որքան էլ տարօրինակ հնչի, այդ թվում՝ սեփական ժողովրդից։ Երևի թե սա է պատճառը, որ նա մնաց մենակ։

Գրածս ամենևին էլ չի նշանակում, թե Սերժ Սարգսյանն անթերի է, իսկ իր կառավարման տարիները՝ հեքիաթային։ Այսօրվա վիճակի մեղավորներից է նաև ինքը, բայց երեք տարի համադրելով փաստերը՝ հասկանում ես, որ մեծ հաշվով ինքը ճիշտ էր, իսկ մենք՝ սխալվեցինք։

Իսկ բանական մարդը պետք է ներողություն խնդրի իր սխալների համար։

Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք շատերը։ Իր կուսակիցները, որոնք երկրի կառավարման ժամանակ ամբողջ պատասխանատվությունը դրեցին մեկ մարդու վրա, շատ անգամ չհամարձակվեցին լինել անկեղծ, չխախտել կուսակցական ունիսոնը, ադեկվատության փոխարեն ընտրեցին հնազանդությունը, ճշմարտախոսության փոխարեն՝ ջայլամությունը։ Բայց հանուն արդարության պետք է նշեմ, որ Հանրապետականն այս երեք տարիների ընթացքում իր քավարանով անցել է պատվով՝ ցույց տալով, որ գիտակցել է իր մեղքի բաժինը, մաքրել է իր շարքերը և իշխանական ուժից դարձել է Հայաստանի ամենամեծ, ամենակուռ ու կազմակերպված ազգային-քաղաքական ուժը։

Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք էլիտաներն ու ժողովուրդը։ Նա գուցե սխալ էր հաշվարկել կամ թերի, բայց բոլորը դուրս եկան նրա դեմ, որովհետև մտածում էին, որ Սերժ Սարգսյանին պաշտպանելը ամոթ է։ Ու որքան էլ տարօրինակ է, բայց հիմա ամենաշատը քարկոծում են նրանք, ովքեր դավաճանել են իրեն, իրենց և արդեն երկրին։ Նրանք հիմա ասում են, թե խաբվել են Նիկոլի կողմից ու դրա մեղավորը Սերժ Սարգսյանն է (ու ոչ ոք մինչև հիմա չի հարցնում, թե ինչո՞ւ է մեղավոր, եթե իրենք որոշեցին սիրել ու կուրորեն հավատալ անգրագետ ոչնչությանը)։

Սերժ Սարգսյանին քարկոծում են Ռոբերտ Քոչարյանի ներկայիս հետևորդներից ոմանք՝ փորձելով այդ աղմուկի մեջ մոռացության մատնել 2018-ի ապրիլ-մայիսին իրենց մշտական և հպարտ ներկայությունը Նիկոլի հանրահավաքներին, որտեղ որքան ուժ ունեին գոռում էին «դուխով», իսկ հիմա ակնարկում են, թե «Նիկոլը Սերժի պրոյեկտն է»։ Եվ այստեղ բնական հարց է ծագում՝ իրենց էլ էր Սերժն այնտեղ ուղարկե՞լ։

Ներողություն պիտի խնդրեն Լևոն Տեր-Պետրոսյանի «ձագերը», որոնք տարիների ընթացքում վերածվեցին «աբիժնիկների սեկտայի» և մոռացան, որ իրենց ղեկավարին ու իրենց մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը վերադարձրեց հասարակություն։ Սերժ Սարգսյանը փորձեց վերականգնել հանրային համերաշխությունը՝ տեղ տալով Վաղարշակ Հարությունյաններից մինչև Անդրանիկ Քոչարյաններ, որոնք ընդամենը 10 տարի անց նորից ապացուցեցին իրենց պոռնկությունը և ամեն գնով իշխանության հետույքում մնալու իրենց կյանքի ցանկությունը։ Ճի՞շտ է արել Սերժ Սարգսյանը, ըստ իս, մարդու տեսանկյունից՝ ոչ, նախագահի տեսանկյունից՝ այո։

Ներողություն են պարտք արցախցիները, որոնք երկիր պահող հպարտ ժողովրդից ընդամենը մեկ օրում վերածվեցին ստրկամիտ ժպիտով Նիկոլին ծաղիկներով դիմավորողների ու ամեն անհեթեթություն ծափահարողների, իսկ հիմա ծեծված երեխայի պես իրենց շուրջն են նայում, թե ինչպես պիտի ապրեն այս ավերակի մեջ։

Սերժ Սարգսյանին ներողություն են պարտք արվեստագետներն ու շոու բիզնեսի աստղերը, որոնք իրենց ինստագրամյան, յութուբյան ու ֆեյսբուքյան հաշվիներով քարոզում էին «սեր ու հեղափոխություն»։ Իսկ այսօր նոր Հայաստանի քարոզիչները ինքնամոռաց փորձում են մաքրել իրենց վրայից Արցախի ու տղաների արյունը, արտագաղթի գարշահոտը՝ լավագույն դեպքում հայտարարելով, թե իրենք հիասթափվել են ու այլևս քաղաքականությամբ չեն զբաղվում։

Ներողություն պիտի խնդրեն ՏՏ ոլորտի տղաներն ու աղջիկները, որոնք ծրագրեր էին գրում Նիկոլի էջին ֆեյք լայքեր ավելացնելու համար, քուչի լավ տղերքը, որոնք փողոց էին փակում, հայոց պատմության ուսուցիչները, որոնք երեխաներին տանում էին հանրահավաքի, իսկ հիմա խոնավ աչքերով պատմություն են խմբագրում։ Ներողություն պիտի խնդրի այն հոգևորականը, որը եկեղեցին սարքել էր միտինգի հրապարակ, տնտեսագետները, որոնք ինքնամոռաց քարոզում էին տնտեսության թռիչքաձև աճ իսկ հիմա ահաբեկված նայում են պետական պարտքի աճին։ Ներողություն պիտի խնդրեն սփյուռքահայ պալատական կենացասածները, որոնց խնջույքների սեղանի գլխավոր թեման՝ Արցախը այլևս չկա։ Ներողություն պիտի խնդրեն անցյալ և ներկա օլիգարխները։ Բոլոր այս մարդկանց միավորում է, որ իրենք Սերժ Սարգսյանի ժամանակ ապրել են անհամեմատ ավելի լավ և իրենք իրենց ձեռքով մերժեցին իրենց կյանքը ու սարքեցին իրենց դժոխքը։ Եվ այդ դժոխքը շարունակվելու է այնքան, քանի դեռ նրանք գոնե իրենց ներսում ներողություն չեն խնդրել։

Այս ցանկն իրականում շարունակելի է։ Անշնորհակալների ու դավաճանների պակաս չկա։

Գուցե Սերժ Սարգսյանը ինչ-որ բաներ էր արել արժանանալու այդ վերաբերմունքին, վստահ նաև շատ սխալներ էլ է թույլ տվել, գուցե նաև իրեն մերժելու պատճառներ ունեիք։
Բայց ում ինչի հետ փոխեցիք։ Եվ ամենակարևոր երկու հարցը՝ ինչի՞ հասաք և ինչո՞ւ եք շարունակում ձեր սխալի հետ ապրել։

Ավելին, նույնիսկ հիմա՝ պատերազմից հետո ցավի, Նիկոլից հիասթափվածների հեկեկոցի, նիկոլակականների աներես ու անպատկառ աղմուկի մեջ ոչ ոք չի կարողանում կամ չի ցանկանում նկատել մի անհերքելի ճշմարտություն. Սերժ Սարգսյանը պահում էր Հայաստանն ու Արցախը՝ լավ, վատ, բայց անվտանգ ու ապահով, բարեկեցիկ, որքան կարողանում էր։ Հարգում էր յուրաքանչյուրին, հանդուրժում էր ամեն մեկին, ճակատագրական պահին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրեն պահեց ժողովրդավար առաջնորդի պես, երբ հասկացավ, որ իր ժողովուրդն այլ բան է ուզում, քան ինքը՝ ի հետճուկս այն բանի որ քաջ գիտակցում էր, որ ժողովրդի ուզածը սխալ է, բայց նույնիսկ այդ դեպքում ժողովրդի կամքին դեմ չգնաց։

Այլ հարց է, որ ժողովուրդն ինքն էլ չգիտեր ինչ էր ուզում ու պետք եղավ 3 տարի, 5000 զոհ, Արցախի անկում, ինքնիշխանության կորուստ, որ համեմատության մեջ տեսնի տարբերությունը՝ մարդու և կենդանու։ Գործչի և դավաճանի։ Տղամարդու և տականքի։ Նախագահի ու վիժվածքի:

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure