Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի. գերությունից վերադարձած Ազնիվ Բաղդասարյանը՝ հանրության վատ վերաբերմունքի մասին

VIDEO

Armtimes.com-ը գրում է․

Արցախյան պատերազմի օրերին ադրբեջանական կողմը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանցի զինվորները մոտենում են Ազնիվ անունով մի հայ կնոջ, որն ապրում է Արցախում, և կինը նրանց բարի գալուստ է մաղթում իրենց տուն: Հայաստանյան հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, բայց՝ գերեվարված, իսկ տեսանյութը՝ բեմադրված:

Գերեվարվելուց մեկ ամիս անց Ադրբեջանը, ի թիվս այլ գերիների, հայկական կողմին վերադարձրեց նաև Ազնիվ Բաղդասարյանին: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում և գտնվում ծանր սոցիալական պայմաններում: 

 
 
 

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ նրան են այցելում մարտական ընկերները և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնություն:

Նույն տեսանյութում Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմում իր հետ տեղի ունեցածի մասին: Գերեվարվելուց երեք ամիս անց ազատամարտիկ-կինը նշում է, որ մինչ օրս չի կարողանում ամբողջապես վերաինտեգրվել հասարակության մեջ, քանի որ հաճախ մարդիկ նրան մեղադրում են և ատելությամբ վերաբերվում: «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գամ, ես դուրս եմ գալիս խանութ... մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր է նայում, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- հուզմունքով ասում է Ազնիվ Բաղդասարյանը եւ հավելում, որ սիրել է, սիրում է և կսիրի իր հայրենիքը:

Պատմելով գերեվարման հանգամանքների մասին՝ Ազնիվը նշում է, որ, Ջաբրայլի (Ջրական) հատվածում երկու օր լինելով շրջափակման մեջ, ընկնելով քնով, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում. «Ինձ սխալ ուղղություն էին ցույց տվել: Ես դուրս եկա Ջաբրայիլի չաստի վրա, պախկվելով, որտեղ արդեն թուրքեր կային: Տեսա երկու վիրավոր զինվոր տղա, մնացի իրենց կողքը՝ մինչև իրենք մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի, հետո տղերքին տեղափոխեցի ավտոյի մեջ: Ընդեղ խոզեր էին ման գալիս, չէի ուզում՝ խոզերը տղերքի դիակները ուտեն:

Ջաբրայիլում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջապատման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են: Քնել էի, եթե քնած չլինեի, չէին բռնի»,- հիշում է նա՝ շարունակելով. «Մի 15 հոգով ծեծելով բերել հասցրել էին, որտեղ իրենց զենքը, զինամթերքն էր, հագիս շորերը սաղ ճղել էին, իրենք տվել են ինձ իրենց թուրքական պալատկեն, հետո նկարահանման ժամանակ մի հատ ադյալ են գտել, էդ ադյալը տվեցին՝ հագնեմ: Իրենք մտածում էին, որ իմ համար վատություն են անում, բայց էդ մի կողմից ինձ համար լավություն էր»,- նշում է նա:

Կարիքի մեջ գտնվող Ազնիվին դրամական օգնություն տարած մարտական ընկերների թվում էր նաև նրա հրամանատարը՝ Ռոմիկ Մխիթարյանը, որն էլ խոսելով Ազնիվի մարդկային և զինվորական հատկանիշների մասին, նշում է, որ նա Արցախյան առաջին պատերազմի տարիներից է մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, իսկ Ապրիլյան պատերազմի ժամանակվանից ընդգրկվել է Երկրապահի կենտրոնական բաժանմունքի կազմում և նորից մասնակցել մարտական գործողություններին.

«Ազնիվենք օրուգիշեր, առանց մի րոպե հանգստանալու, զբաղված էին վիրավորներին օգնելով: Ամսի 5-ին, երբ եղավ հարձակումը Ջաբրայիլի զորամասի վրա, Ազնիվը, աղջիկները, երբ վիրավորվել էր մեր Հապետը, առաջին օգնությունը իրենք են ցույց տվել: Ազնիվս, քանի որ ծանրամարմին էր, մնացել էր բաց դաշտում: Սնարյադները չորս կողմում տրաքում էին, ինքը բաց դաշտի մեջտեղում ծնկաչոք աղոթում էր»,- հիշում է հրամանատարը՝ հավելելով, որ Ազնիվին խնդրելով, համոզելով հասցրել է, իր համոզմամբ, ապահով վայր, որտեղ այլ հայկական ջոկատ է եղել: 

Սակայն հետո ջոկատի հրամանատարը ջոկատի որոշ անդամների հետ շրջափակման մեջ է հայտնվել և մինչև դուրս են եկել, արդեն լսել են Ազնիվի գերեվարման լուրը: «Մինչև վաշտը հավաքեցինք իրար գլուխ, երկու օր մենք շրջափակման մեջ էինք, մինչև դուրս եկանք, մեզ լուր եկավ, որ Ազնիվը գերի է ընկել: Չգիտեմ՝ ինչի իրենք դուրս էին եկել (նկատի ունի մյուս ջոկատը-խմբ.), Ազնիվիս սխալ ուղղություն էին ցույց տվել: Բայց, փառք Աստծո, էդ ամեն ինչը անցավ գնաց: Մեր հաղթանակները առջևում են»,- ասում է հրամանատարը:

Ջոկատի հրամանատարը նաև վստահ է, որ եթե Ազնիվի մասնակցությամբ բեմադրված տեսանյութը չլիներ, գուցե նա այսօր ողջ չլիներ՝ գնահատելով նաև այն սխրանքը, որ Ազնիվը կարողացել է թաքցնել իր ազատամարտիկ լինելու հանգամանքը, քանի որ եթե իմանային, որ ազատամարտիկ է, տանջելու էին՝ տեղեկություն կորզելու համար:

Գագիկ Ավետիսյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal