Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ԱԱԾ-ն հայտնում է նոր բացահայտման մասին (տեսանյութ)

VIDEO

ՀՀ  ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում  շարունակվում է Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք,  պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը:

Մասնավորապես.

Քրեական գործի նախաքննությամբ կատարված հետագա քննչական և դատավարական ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Ա.Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով  Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփշտատուփ` թվով 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներով, թվով 32 հատ փոքր տրամաչափի փամփուշտներ, զենք մաքրելու համար նախատեսված պարագաներ, օպտիկական սարքավորումներ, որսորդական հրացաններ, 227 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, հրազեն հանդիսացող ընդհանուր թվով 45 հատ «ԱԿ» տեսակի տարբեր մոդելների ինքնաձիգներ: Նշված ռազմամթերքը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս, ապօրինի փոխադրել և պահել է իր ծանոթ Ս.Գ.-ի՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում գտնվող բնակարանի օժանդակ կառույցներում՝ դրանց մի մասը հետագայում իրացնելու նպատակով: Իսկ շրջանառությունն արգելված իրերի մյուս մասը, ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները բարելավելու և ղեկավարության կողմից խրախուսանքների ու պարգևատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել  է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, նրանց համոզել կամ այլ եղանակով դրդել, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին՝ այն ձևակերպելով որպես բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ հանձնված զենք-զինամթերք, ըստ այդմ՝ նպատակ ունենալով արհեստական ուռճացնել ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները և հասարակության ու ղեկավարության մոտ ստեղծել ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք՝ անտեսելով նույն ժամանակահատվածում ընթացող թեժ մարտական գործողությունների մասնակիցների՝ զենք-զինամթերքով ապահովված լինելու օրհասական անհրաժեշտությունը:

Այսինքն, ոստիկանության ծառայող Ա.Բ.-ն, ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ ձեռք բերելով, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելով նախապատրաստվել է անցնել իր պաշտոնեական լիազորությունները՝ դիտավորությամբ կատարել  այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին գալու նրա լիազորությունների շրջանակից՝ էական վնաս պատճառելով  պետության օրինական շահերին, սակայն այդ գործողություններն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով՝ ապօրինի ձեռք բերած և պահած մեծածավալ զենքերը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ընդ որում, նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել առ այն, որ Ա.Բ.-ն իր կողմից  ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի ինքնաձիգներից երկուսը որոշակի գումարի դիմաց ապօրինի իրացրել է իր ծանոթ Ս.Բ.-ին, ով իր հերթին հրազեն հանդիսացող նշված ինքնաձիգները փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայր հանդիսացող բնակարանում, որից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ:

Վերոգրյալ հանցավոր արարքները կատարելու համար Ա.Բ.-ն հանցանքի կատարման մեջ ծագած անմիջական կասկածանքի հիման վրա ձերբակալվել է  և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել  դատարան:

Քրեական գործով շարունակում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխած հնարավոր այլ զենքերն ու զինամթերքները  հայտնաբերելու և դրանում ներգրավված բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է մարտերին մասնակցած և ռազմական գործողությունների ժամանակահատվածում կամ հրադադարի հաստատումից հետո իրենց հետ Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել  իրավապահ մարմիններին, որպիսի գործողություններն օրենքով սահմանված կարգով հիմք կհանդիսանան անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Միաժամանակ, պետական ծառայություն իրականացնող անձանց կոչ է արվում գործել օրինականության սկզբունքի անշեղ պահպանմամբ և զգուշացնում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվելու յուրաքանչյուր նման դեպք հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ նախաձեռնելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ԱԱԾ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer