Նիկոլ չես մարսելու, Աննա չես մարսելու. Հայկական Նյուրնբերգը լինելու է, ես դա խոստանում եմ. Գեղամ Նազարյան
VIDEOԱզատության հրապարակում «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանի ելույթից առաջ եւ ընթացքում հրապարակում սադրանքի փորձ եղավ: ՀՅԴ անդամ, Գեղամ մանուկյանը հայտարարեց. «Ոստիկաններ, սադրիչներին մեկուսացնելու գործը մեր պարտականությունը չի, թե՞ դուք մենակ մարդ բռնելու համար եք»:
Հրապարակում հրմշտոց սկսվեց, շատերը սկսեցին վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան»:
Գեղամ Նազարյանն անդրադառնալով տեղի ունեցածին՝ ասաց. «Դուք հիմա տեսնում եք Նիկոլի իրական դեմքը՝ ստոր, նենգ, կեղտոտ, իր նման նման խլնքոտներին ուղարկում է այստեղ հանրահավաքը խանգարելու: Նիկոլ, դու դա չես կարող անել, դու տեսնում ես այս բազմությունը եւ հասկանում ես՝ ինչ ոչնչություն ես դու, տեսնում ես՝ ինչ ժողովուրդ է հայ ժողովուրդը: Չնայած ցրտին այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել: Շնորհակալ եմ, որ եկել եք եւ ցույց եք տալիս, թե ով է հայ ազգը, ինչ կարող է անել հայ ազգը:
Վազգեն Մանուկյանն ասում է՝ մենք ունենք պլան A, պլան B: Նիկոլ, դու պետք է անես պլան C, շատ արագ հավաքես իրերդ ու հեռանաս դեպի բանտ՝ պատասխան տալու հմար այն ամենի համար ինչ արեցին: Իսկ դու ինչ ես արել, այ մոլագար մարդասպան: Դու մեզ բերեցիր պատերազմ, որը չպետք է լիներ»,-ասաց նա:
Գեղամ Նազարյանն անդրադարձավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր կանգնեցնել պատերազմը. «Այո, մի քանի անգամ կարող էր կանգնեցնել, բայց այս պատերազմը Նիկոլը բերեց եւ պետք է պատասխան տա առաջին հերթին մեր երեխեքի առաջ, որ հիմա երկնքում են: Նիկոլ չես մարսելու, Աննա չես մարսելու: Ես դա ձեզ խոստանում եմ: Չեք մարսելու, չեք մարսելու: Ձեզ թվում է, թե գնաք Լոս Անջելեսում կպտտվեք, Մոսկվայում կֆռֆռաք, հետո կասեք՝ ժողովուրդ ջան, էժան կարող եք Ստամբուլ գնալ: Ոչ: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս, բանակցեք ամենաբարձրակարգ փաստաբանների հետ, որովհետեւ հայկական նյուրնբերգյան դատավարությունը լինելու է, որովհետեւ առանց դրա չենք կարող առաջ շարժվել: Դա լինելու է ազատ, արդար, որ բացահայտվի ամբողջ թուրք-ադրբեջանական գործակալական ցանցը, որ եկավ ու մեր երկիրը, մեր սիրուն Արցախը կործանեց: Մեր Նյուրնբերգը լինելու է, ինչքան ուզում ես սադրիչ ուղարկի, ԱԱԾ-ականներ ուղարկի:Հարգելի ԱԱԾ-ականներ, ձեզինից շատերը տղերքի կողքին խրամատում են եղել, ձեզ ինչ է լինում, որ այդ թափթփուկի ասածներն անում եք: Դուք գնացեք ոչ թե «ֆեյք» բացահայտեք, այլ Նիկոլի «Ֆեյք» ջոկատներին բացահայտեք»:
Անդրադառնալով նրան, որ ԱԱԾ-ն պետք է թույլ տա, որ լրագրողները Սյունիքում նկարահանումներ անեն, Նազարյանն ասաց. «Իսկ գուցե պատճառն այն է, որ լրագրողները գնան, մեկի բոստանում սահմանից հեռու, հայտնաբերեն այն ձեւական խրամատը, որտեղ Աննան ֆոտոսեսիաներ էր անո՞ւմ: Գնացեք դա բացահայտեք: Մեր տղերքը զոհվում էին, Աննան ֆենած մազերով ձեռ էր առնում մեզ: Գնում էր, մեկի բոստանում սարքած խրամատում ֆոտոսեսիաներ էր անում: Գնացեք էդ աղջյկան ասեք՝ ի՞նչ էիր անում բունկերում»: