Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Տիգրան Ավինյանը, որ այդպես խոսում է, և կանեփը սարքել են փրկություն, հաշվարկներ արե՞լ են». Հարություն Մնացականյան

INTERVIEW

Ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանի կարծիքով՝ պետությունը պետք է միջամտի, որ ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվողները չձախողեն, քանի որ ըստ նրա՝ գյուղատնտեսությունից հազարավոր կիլոմետրերով հեռու մարդիկ որոշում են ինտենսիվ այգի հիմնել  և արդյունքում ձախողվում են:

«Այսօր մեր եղած այգիները ռուսական և եվրոպական պահանջներին չհամապատասխանող գյուղմթերք են արտադրում: Մենք չենք կարողանում մտնել ռուսական ցանցեր, չենք կարողանում մտնել այլ երկրների շուկաներ, որովհետև որակը չի համապատասխանում, որովհետև բերքատվությունն է ցածր: Ենթադրենք՝ խնձորի այգու համար հստակ չափորոշիչներ կան՝ պետք է 70 տոննա բերք ստանաս, այդ 70 տոննա բերքը ստանալու համար պետք է այս, այս, այս նյութերով հողը սնես, ոռոգումն այսպես կազմակերպես, հակակարկտային ցանցն այսպես պետք է լինի, ամառվա եղանակին ինչ խտության պետք է ծածկես, որ արեգակի ճառագայթները չլինեն: Բարձրագույն գոտիներում, օրինակ, կանաչ խնձորը լավ չի լինում, արևի ուլտրամանուշակագույն բարձր ճառագայթներից կարմրում է, իսկ որոշակի գունափոխված կանաչ խնձորը համարվում է խոտան: Ցածրադիր գոտում էլ կարմիր խնձորը որակով չի լինում: Եվ եթե պետությունը չի միջամտում, չի ուղղորդում, գործիքակազմ չկիրառի, չուսումնասիրի, վաղը-մյուս օրն այդ այգին հիմնած անհատների, կազմակերպությունների մեծ մասը ձախողելու է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե էական շարժ է գրանցվել ինտենսիվ գյուղատնտեսության առումով.

«2019 թվականին 2018թ. համեմատ՝ ինտենսիվ այգիների տարածքները 2.5 անգամ էին աճել, իսկ 2020թ. 2019թ. համեմատ՝ 10 անգամ ինտենսիվ այգիները ՀՀ-ում աճել են՝ 53 հեկտարից դառնալով 518 հեկտար»: Փաշինյանը նաև նշել է, որ թարմ մրգի և բանջարեղենի արտահանման աճ էլ է եղել՝ նախորդ տարվա համեմատ. «Վիճակագրորեն գրվում է՝ 102 տոկոս, դա նշանակում է, որ 2 տոկոսի աճ ենք ունեցել, բայց շատ կարևոր առանձնահատկություն՝ գնային առումով աճը կազմել է 37 տոկոս, և սա էլ կապ ունի ինտենսիվ այգեգործության հետ: Գնային ավելի բարձր սեգմենտի արտադրանք է արտահանվում, իսկ դա ինտենսիվ այգիներում է արտադրվում, և սա շատ կարևոր առանձնահատկություն է: Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ոլորտում ներդրումներ կատարած մարդիկ ռեալ և իրական շանս ունեն, հետ են ստանում իրենց ներդրումները, այսինքն՝ այդ ներդրումներն արդարանում են»:

Հարություն Մնացականյանը նկատեց. «Սկզբից ասվում է՝ 2019-2020թթ. այսքան ինտենսիվ այգի, դա ենթադրում է բազմամյա մշակաբույսեր, որը երրորդ-չորրորդ տարին է բերք տալիս, դա նշանակում է, որ այդ այգիները ստեղծվել են ավելի վաղ: Նոր ստեղծվող այգու արդյունքը երևալու է 3-4 տարի հետ: Այս թվային խաղն այդքան էլ ճիշտ չէ: Ջերմատնային տնտեսությունն այլ բան է՝ այն հիմնում են, և հենց հաջորդ տարի հնարավոր է լոլիկ ստանալ, և այլն, բայց պտղաբուծության մեջ նշանակում է, որ 2015-16թթ. էլ է ինտենսիվ այգիների քանակն աճել, և ստացված բերքն արտահանվել է դուրս»:

Անդրադառնալով արդյունաբերական կանեփ աճեցնելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններին՝ գործարարը նշեց, որ կանեփի աճեցումը՝ ներկա պայմաններում, ներկա իշխանական և ոստիկանական համակարգերի պայմաններում բերելու է լրջագույն խնդիրների. «Մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու մի երկու տարի հետո: Բացառապես պետք է փակել այս թեման, մինչև մենք չունենանք նորմալ ոստիկանական համակարգ, նորմալ լաբորատորիաներ: Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ ովքեր շահագրգռված են, որ կանեփը բերեն, գյուղացին աճեցնի՝ տա իրենց, իրենք լաբորատորիան կբերեն. շահագրգիռ անձը, որ այդ լաբորատորիան բերի, այդ կանեփի մեջ THC-ն՝ թմրանյութը, որ լինի 0.3 տոկոսից բարձր, ասելո՞ւ է: Տիգրան Ավինյանը, որ այդպես խոսում է, և կանեփը սարքել են փրկություն, ուսումնասիրություններ կա՞ն:

2018թ. 4 գոտի Հայաստանում ցանել են, աճեցրել են, հաշվե՞լ են, որ ոստիկանությունը չհասկանալով՝ վերահսկել է այդ աճեցված կանեփը, հետո հասկացել են՝ ինչ են անում, առգրավել են: Բա այս համակարգով ուզում են կանեփ աճեցնե՞լ: Իրենք հաշվարկներ արե՞լ են, ինքնարժեքը հաշվե՞լ են: Ես Հայաստանում ինչքան թմրամոլ գիտեմ՝ իրենք են ուրախացել այդ արդյունաբերական կանեփի աճեցումով, որ իրենց ընդհանրապես պետք է չվերաբերվի: Ինչո՞ւ են հիմնականում թմրամոլները շահագրգռված այս հարցում»:

Դիտարկմանը՝ հաղորդումից հետո ոստիկանները կգան Ձեր հետևից և կասեն՝ ովքե՞ր են այդ թմրամոլները, նա արձագանքեց. «Իրենք լավ էլ գիտեն՝ ով է, ոնց է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023