Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մայրիկիս ասել էի՝ չդիտես, ընտանիքիցս կաշկանդվում էի». «Ծաղիկներ ձյան տակ» սերիալից Մայիս Համբարձումյանը՝ անկողնային տեսարանի և ընտանիքի արձագանքի մասին

LIFE

Երիտասարդ դերասան Մայիս Համբարձումյանի «Արմենիա TV»-ի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» նախագծում ստացավ իր առաջին առանցքային կերպարը և միանգամից հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, քանի որ նկարահանվել էր բաց տեսարանում։ Tert.am Life-ը զրուցել է 24-ամյա դերասանի հետ ինչպես մասնագիտական գործունեության, ժամանակին թատրոնում խաղալու, այնպես էլ նոր նախագծի, անկողնային տեսարանների համար քննադատվելու և ծնողների վերաբերմունքի մասին:

Մայիսն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ժամանակին խաղացել է Կամերային թատրոնում:

«Անձնական խնդիրների պատճառով թատրոնից դուրս եկա: Այդ շրջանում պետք է ընտրեի՝ թատրո՞ն, թե՞ աշխատանք, որի միջոցով կարող եմ գումար վաստակել, երկրորդն ընտրեցի: Համալսարանում սովորելու տարիներին խաղացել եմ նաև Հանրային հեռուստաընկերության «Վերջին ուսուցիչը» հեռուստադրամայում: «Անատոլիական պատմություն» հեռուստադրամայից և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի գեղարվեստական ֆիլմից առաջարկներ եմ ստացել, դերերն էպիզոդիկ էին, համաձայնել եմ: Այլ առաջարկներ չեն եղել, ինքս չէի հետաքրքրվում, քանի զբաղվում էի SMM-ով և աշխատում այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Երիտասարդ դերասանի խոսքով՝ Ելենա Արշակյանի նոր նախագծի մասին իմացել է նրա էջում հայտարարված քասթինգից:

«Գնացի, ներկայացա, չէի սպասում, որ դուր կգամ Ելենային, բայց տեքստ կարդալիս ասաց, որ ինձ այլ բարդ տեսարան տան, որովհետև ձայնս իրեն դուր է գալիս: Դրանից հետո ասացին՝ կզանգահարեն, բայց չէի մտածում այդ ուղղությամբ, քանի որ նախկինում մասնակցել էի քասթինգների, սրտատրոփ սպասել զանգի, բայց այդպես էլ չէին զանգել: Այս անգամ չսպասեցի, բայց մոտ մեկ շաբաթ անց կեսգիշերին զանգահարեցին և ասացին, որ ուզում են նորից տեսնել ինձ: Հաջորդ օրը գնացի, Ելենան ասաց, որ այդ ուշ ժամին հիշել է ինձ, և ես պետք է լինեմ տվյալ կերպարում: Սերիալում իմ նշանածին՝ Անահիտին մարմնավորող դերասանուհի Մերի Երեմյանը ևս այնտեղ էր, միասին տեսարան անցանք և Ելենան ասաց՝ դու ես: Որոշ ժամանակ անց ստացա երրորդ զանգը, գնացի, որպեսզի տեսնեն՝ մյուս խաղընկերոջս՝ Լիլիի դերակատարի հետ համապատասխա՞ն ենք: Մինչև վերջ չէի հավատում, որ կընտրվեմ, մտածում էի՝ գուցե դերասաններից ավելի լավ տարբերակ լինի, բայց մի օր ինձ ավելացրին դերասանների չատում և ասացին առաջին նկարահանման օրն ու ժամը»,- պատմեց նա:

Ըստ Մայիսի՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալն առաջին նախագիծն է, որտեղ առանցքային կերպարում է: «Անկեղծ ասած, կերպարս ինձնից շատ տարբեր է: Բնավորությամբ հանգիստ եմ, ինձ մարդկանց հանդեպ վատ չեմ պահի, «մաչո» էլ չեմ, Աբուլն իմ հակապատկերն է, բայց սիրում եմ կերպարս: Նա իր նախապատմությունն ունի, փորձությունների միջով է անցել, այդ պատճառով կյանքի արժեքները փոխվել են: Հետաքրքիր է քեզնից շատ տարբեր կերպար մարմնավորելը: Շատ են ասում, որ Աբուլի կերպարն այնքան տարբեր է, որ ինձ չեն ճանաչել, դերասանը պետք է հենց այդպիսին լինի»,- նշեց Մայիսը:

Հեռուստասերիալում Մայիսի մուտքն ազդարարվում է անկողնային տեսարանով: Դերասանն ընդգծեց՝ միշտ մտածել է, որ բաց տեսարաններում չի նկարահանվի, որովհետև հայ իրականության մեջ նման տեսարանները չեն ընկալվում: Միաժամանակ նկատեց, որ իր համար անհասկանալի է նման մոտեցումը, եթե արտերկրում նկարահանված ֆիլմերի նման տեսարանները դիտում են և չեն քննադատում։

«Հումորային տարբերակներով բաց տեսարաններ տեսնելիս բոլորը ժպտում են, բայց երբ հերթը հասնում է ֆիլմին, բացասական են արձագանքում: Շատերը գրում են, որ երեխաներ, ընտանիքի անդամների հետ են դիտում սերիալը, բայց ես դրան կողմ չեմ: Իմ եղբայրն էլ փոքր է, այդ տեսարանի ժամանակ փակել է աչքերն ու ասել մայրիկիս՝ կբացի, երբ տեսարանն ավարտվի: Մեր հասարակությունն ընտանիքով դիտում է բաց տեսարաններով հոլիվուդյան ֆիլմեր, ոչ մի բացասական բան չի ասում, իսկ երբ հերթը հասնում է հայկականին, քննադատում է: Միշտ առանձնացնում ենք մեզ՝ ասելով՝ մենք հայ ենք, իրենք ամերիկացի, բայց բոլորս էլ մարդ ենք: Ժամանակն է փոխվել, միաձուլվել աշխարհին՝ չկորցնելով մեր ազգային արժեքները»,- ասաց նա:

Դերասանը շեշտեց, որ հեռուստասերիալի նկարահանումներից առաջ քննադատվելու վախ չուներ, ընտանիքի անդամներին նախապես ասել էր, որ գուցե իր մասին վատ բաներ խոսեն, բացասական մեկնաբանություններ գրեն ուշադրություն չդարձնեն այդ ամենին։

«Ես այդ ամենը հասկանալով եմ ընտրել մասնագիտությունս: Մայրս չի նեղսրտում քննադատություններից, հարցնում էր՝ ե՞րբ են այդ տեսարանը ցույց տալու, ես էլ ասում էի՝ պետք չէ դիտես: Այդ օրը գլուխս կախ տուն գնացի, ընտանիքիցս ներքին կաշկանդվածություն ունեի: Անկողինը մարդու ներքին խոհանոցն է, որն անձնական է, իսկ ես այդ անձնականը ցույց եմ տալիս: Անկողնային տեսարանից հետո ընտանիքիս անդամներն ասում էին՝ ապրես, շատ լավ էր։),– ծիծաղելով ասաց Մայիսը և հավելեց,–Ես չորս տարի չեմ սովորել, որպեսզի արդյունքներ չքաղեմ, բայց և չեմ կարող մարդկանց համոզել, որ ինձ նման մտածեն»:

Դերասանը նաև նկատեց, որ որպես առաջին մեծ դեր, չընկալվելու վախ ուներ: «Ինչպես թատրոնում առաջին անգամ բեմ բարձրանալիս եթե անհանգստություն չունես, նշանակում է՝ բեմը քոնը չէ, նույն կերպ էլ, երբ նոր ես նկարահանվում, մտածում ես՝ գուցե դա լինի քո վերջին նախագիծը: Նաև անհանգստություն կար կապված գործընկերների հետ, գրեթե, ոչ ոքի չէի ճանաչում, բայց առաջին նկարահանման ժամանակ վախս անցավ, որովհետև շատ լավ թիմ ունենք: Հիմա մեր թիմն ընդունում եմ որպես ընտանիք, իսկ հասարակությանը որպես ինձ մեծ եղբայր եմ ընկալում, ով կարող է ասել՝ որևէ տեսարանում լավ չեմ խաղացել»,- եզրափակեց նա:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal