Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինքնատիրապետումը մի կորցրեք. փետրվարի 27-ի աստղագուշակ

LIFE

Խոյ: Մտերիմներին տեղյակ պահեք ձեր խնդիրների մասին, մի հրաժարվեք օգնությունից: Օրը նպատակահարմար է խմբակային աշխատանք կատարելու համար: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերով: Հարցերին ձեր ինքնատիպ մոտեցումը ճիշտ տեղին կլինի: Բարձր պաշտոն զբաղեցնող մարդկանց հետ հանդիպումները, կարևոր փաստաթղթեր լրացնելը՝ ցանկալի է հետաձգել:

Սիրային ժամադրությունը չի արդարացնի ձեր սպասելիքները, եթե ջանքեր չգործադրեք՝ այն առանձնահատուկ և անմոռանալի դարձնելու համար: Մի վախեցեք խախտել ավանդույթները, այսօր ոչ մեկի մտքով չի անցնի քննադատել ձեզ:

Ցուլ: Թեև խնդիրները շատ են, և ստեղծված իրավիճակում ոչ բոլորն են ձեզ հասկանում, այնուամենայնիվ, փորձեք հանգստություն պահպանել: Աշխատեք ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները և ավելի ինքնավստահ լինել: Այսօր կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Հագուստի ընտրության հարցում կանանց հետ խորհրդակցել չարժե:

Օրվա առաջին կեսը հարմար է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Միայնակ Ցուլերին խորհուրդ է տրվում մասնակցել միջոցառումների և նոր ծանոթություններ հաստատել: Երեկոյան մեկուսանալու ցանկություն կունենաք,ինչը կօգնի վերականգնել ուժերը:

Երկվորյակ: Ցանկացած իրավիճակում լավատես եք: Թեև օրը լի է խնդիրներով,համոզված եք, որ ի վերջո ամեն բան կգարգավորվի: Մտահաղացումները կյանքի կոչել չի հաջողվի, սակայն դրանցից հրաժարվել չարժե, կգա ժամանակ և կիրագործեք այդ ամենը: Կարող եք որոշ նախագծեր քննարկել, եթե համոզված եք սեփական ուժերի վրա:

Բարեհաջող օր է երեխաների հետ շփվելու համար: Փոքրիկների հետ հեշտությամբ լեզու կգտնեք և հաճելի ժամանակ կանցկացնեք: Երեկոյան կարող եք մասնակցել բարձրաշխարհիկ մջոցառումների կամ ընտանեկան հավաքույթների:

Խեցգետին: Ինքնատիրապետումը մի կորցրեք և թույլ մի տվեք հունից հանել ձեզ: Փորձեք բարձր տրամադրություն պահպանել՝ հատկապես օրվա առաջին կեսին: Ավագ սերնդի ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններն այնքան էլ լուրջ չեն: Մի շտապեք զիջումների գնալ:Եթե փոքր-ինչ համբերատար լինեք, ապա կկարողանաք պաշտպանել ձեր տեսակետը:

Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ չէ: Չի կարելի ասել, թե ծայրահեղ վիճակում եք, սակայն գումարային խնդիրների պատճառով որոշ մտահաղացումներ իրագործել չի ստացվի: Այսօր պարտքով գումար վերցնելը ցանկալի չէ: Փոխարենը սիրային հարցերում հաջողակ կլինեք: Դա վերաբերում է նաև այն Խեցգետիններին, ովքեր անձնական հարաբերություններում վաղուց կորցրել են լավատեսությունը:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Հնարավոր են անսպասելի հաջողություններ, հաճելի զուգադիպություններ: Նշանի բոլոր ներկայացուցիչները բարձր տրամադրություն կունենան: Ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ,նախասիրություններ,իսկ նոր բաներ սովորելու առիթը բաց չեն թողնի:

Հնարավոր են զվարճալի, ռոմանտիկ արկածներ, ժամադրություններ, որոնք դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ: Հրաշալի օր է ինչպես սիրային, այնպես էլ ընկերական նոր հարաբերություններ սկսելու համար: Ընտանիքի անդամների ցանկություններն իրականացնելու հնարավորություն կունենաք:

Կույս: Այսօր կարևոր է ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանել և չենթարկվել սադրանքների:Կարևոր որոշումներն ինքնուրույն կայացրեք: Եթե խորհրդի կարիք ունենաք, ապա դիմեք այն մարդուն, ով ձեզ հետ կապված որևէ շահ չի հետապնդում , անկողմնապահ է և կարող է օբյեկտիվ գնահատել իրավիճակը: Չի բացառվում, որ վերջինիս գնահատականը ձեզ դուր չգա:

Տանը հնարավոր են մանր անախորժություններ, ընկերների հետ վեճեր: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել այսօր չի ստացվի: Հրաշալի օր է հանգստանալու և լիցքաթափվելու համար: Կարող եք գիրք կարդալ, կամ որևէ ֆիլմ դիտել, դա կօգնի բարձրացնել տրամադրությունը:

Կշեռք: Օրը բարեհաջող կդասավորվի բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենա օրիգինալ լուծումներից, անսովոր քայլերի կդիմեն: Եթե տուրք տաք երևակայությունը ,ապա փայլուն մտահաղացումներն իրենց սպասեցնել չեն տա: Որոշ տարաձայնություններ կհարթվեն, կվերականգնվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ վերջերս գժտվել էիք:

Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրությունների, սիրելիի հետ շփվելու համար:Կարող եք անձնական կյանքին վերաբերող լուրջ որոշումներ կայացնել:Նշանի շատ ներկայացուցիչներ երեխաների, ինչպես նաև ընկերերի հետ լավ ժամանակ կանցկացնեն և մեծ բավականություն կստանան:

Կարիճ: Ամսվա ընթացքում ծագած բարդ խնդիրներին կհաջողվի լուծումներ գտնել: Հեշտ չի լինի, սակայն կկարողանաք կողմնորոշվել, թե որ ուղղությամբ շարժվել:Նշանի շատ ներկայացուցիչներ անսպասելիորեն աջակցություն կստանան:Շարունակ անհանգստացնող ֆինանսական հարցերն ի վերջո կգտնեն իրենց պատասխանները:

Այս նշանի ներկայացուցիչներն անգործության չեն մատնվի, նորանոր զբաղմունքներ կգտնեն ոչ միայն իրենց, այլ նաև մտերիմների համար: Հրաշալի օր է բարեկամական կապերն ամրապնդելու, ընտանեկան միջոցառումների, նաև կարճատև ուղևորությունների համար:

Աղեղնավոր: Այսօր մի շարք հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, նշանակալի հաջողությունների կհասնեք: Բոլոր սպասելիքները կարդարանան: Հնարավոր են անսպասելի առաջարկներ, հրավերներ: Այսօր ձեզ հետ մտերմանալ կցանկանան նրանք, ովքեր նախկինում խուսափել են ձեր ընկերակցությունից:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սիրելիից այսօր մեծ աջակցություն կստանաք: Միայնակ Աղեղնավորները կեսօրին նոր ծանոթություններ կհաստատեն: Այս ժամանակահատվածում ձևավորված հարաբերությունները հետաքրքիր զարգացում կունենան:

Այծեղջյուր: Ամեն բան լավ կդասավորվի: Անգամ եթե որոշ խնդիրներ ծագեն, անհանգստանալու կարիք չկա: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում առավել զգուշավոր եղեք: Հնարավոր է հասկանաք, որ սխալ մարդու եք վստահել: Այս դեպքում զայրանալն անիմաստ է, ճիշտ կվարվեք, եթե հետևություններ անեք և չկրկնեք թույլ տված սխալները:

Հարմար օր է ընկերական հանդիպումների համար: Հնարավոր են նոր, հետաքրքիր ծանոթություններ: Կարող եք այցելել տարեց ազգականներին, վերջիններս կշոյվեն ուշադրությունից և նույնպիսի հոգատարությամբ կշրջապատեն ձեզ:

Ջրհոս: Այսօր աշխատանքի շուրջ մտորել չարժե: Մասնագիտական հարցերի համար լուծումներ փնտրելը ևս ցանկալի չէ: Հաջողության դժվար թե հասնեք, փոխարենը կփչացնեք թե՛ ձեր և թե՛ շրջապատի մարդկանց տրամադրությունը: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից:

Մի շտապեք օրն անհաջող համարել: Ձեզ համար շատ կարևոր գործում հնարավոր է զգալի առաջընթաց: Մտերիմների կողմից սպասեք հաճելի անակնկալների: Կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել այն մարդու հետ, ում համակրում եք:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Լուրջ խնդիրներ չեն ծագի, եթե ռիսկի չգնաք և հնարքների չդիմեք:Գումարային հարցերում առավել զգուշավոր եղեք: Կարճ ժամանակում հարստանալու գաղափարը ձեր մտքից հանեք: Հակառակ դեպքում կորուստներ կկրեք: Անձնական հարաբերություններում ամեն բան լավ կդասավորվի: Օրվա ընթացքում դրական լիցքեր կստանաք:

Կենսական ներուժը բարձր է, լի եք էներգիայով: Սկսած բոլոր գործերն իրենց ավարտին կհասցնեք: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտահաղացումներ կունենան: Ուղևորությունները հրաշալի կանցնեն:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023