Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թե ինչու խինկալիի պատճառով Վրաստանն այլևս առաջին կարգի ալ յուր չստացավ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հավանաբար երկրի վրա ոչ մի ուտեստ չունի իր ծագման մասին այնքան լեգենդներ, որքան խինկալին: Ամենատարածված լեգենդներից մեկը ասում է հետևյալը. 18-րդ դարում վրաց-պարսկական պատերազմի ժամանակ շատ վիրավոր զինվորներ են եղել, որոնք տարբեր պատճառներով չէին կարող կոշտ սնունդ ընդունել: Բացի դա, լեռներում գտնվող տանտիրուհիները գործնականում ոչ մի այլ բան չեն ունեցել, բացի ոչխարի մսից, ալ յուրից և ձվից, այնպես որ, նրանք գտել են մի պարզ ուտեստ՝ խմորով լցոնված մսի պարկիկներ, որն օգնել է փրկել շատ կյանքեր: Այդպես է ծնվել ներսում անուշահոտ արգանակով լի նուրբ և փափուկ խինկալին:

Խինկալիի մասին ամենահետաքրքիր պատմությունն էլ բացատրում է, թե ինչու այդ իդեալական պարկիկները պետք է ունենան ուղիղ 28 ծալք՝ ոչ ավել, ոչ պակաս: Ամեն ինչ 28 թվի սուրբ նշանակության մեջ է (Արեգակը 28 օրում է անցնում երկնոլորտի մեծ շրջանը): Հնում վրացիները օգտագործել են այլ ժամանակային համակարգ, որը տարբերվել է ժամանակակիցից. նրանք ունեցել են տարեկան 13 ամիս, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել 28 օրից, ինչը ընդհանուր առմամբ կազմել է 364 օր: Այդ ժողովրդի տրամաբանությունը պարզ և լակոնիկ էր. խինկալիի պոչը արևն է, իսկ 28 ծալքերը արեգակնային ցիկլի օրերն են: Այդ ուտեստի ծագման մասին մեկ այլ վարկած էլ ունեն պատմաբանները: Նրանք համոզված են, որ խինկալիի նախատիպն ի սկզբանե ունեցել է հին Պուշարի էթնիկական խումբը, ապա ուտեստը սկսել է տարածվել իրենց բնակավայրերից շատ հեռու: Պուշարները խինկալիին ավելացրել են անանուխ, ինչը ուտեստին տվել է աներևակայելի բուրմունք և հատուկ համ: Վրաստանում ոմանք այն կարծիքին են, որ այդ սիրված ազգային ուտեստի հայրենիքը Պասանաուրի գյուղն է, որը գտնվում է Կազբեգի տանող ճանապարհին:

Այնտեղ կարելի է տեսնել բոլորովին այլ տեսակի խինկալիի պարկիկներ՝ շատ յուղոտ և փոքր, բայց և շատ համեղ: Վրացական այս ուտեստի մեջ ամենակարևորը միսն է: Պետք է նշել, որ խինկալին սովորական մեծ պելմենին չէ, այն անկախ խոհարարական միավոր է: Բանն այն է, որ խմորե պարկիկները լցոնվում են կտրատված մսով, ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել աղացած միս, հակառակ դեպքում դա արդեն խինկալի չի լինի: Կտրատած միսը թույլ է տալիս պահպանել մսի ամբողջ հյութը, որը ուտեստի բաղկացուցիչ մասն է: Սովորաբար ընդունված է գառան միս օգտագործել, բայց հորթի մսով խինկալիներ պատրաստելը ևս ընդունելի է: Չնայած վերը նշված կանոնների խստությանը, այդ ուտեստը ունի իր տարատեսակները Վրաստանի տարբեր շրջաններում և քաղաքներում: Թբիլիսիում, ամենայն հավանականությամբ, ձեզ կմատուցեն մսով և կանաչիով պատրաստված խինկալի՝ «Կալակուրի»:

Հնարավոր է նաև, որ ճաշացուցակում լինեն կարտոֆիլով, սնկով և աղացած մսով պարկիկներ: Դա նույնպես ընդունելի է: Սամեգրելոյում, Աջարիայում և Գուրիայում դժվար թե գտնեք նույն ուտեստը, քանի որ այնտեղ դրանք պատրաստել ընդունված չէ: Բայց Կախեթիում և Մցխեթա-Մթիանեթիում կարելի է անհամար տարատեսակների պարկիկներ պատվիրել և վայելել զարմանալի համը: Որպեսզի չշփոթվեք վրացական հարուստ խոհանոցի առաջարկած խինկալիների տեսակների մեջ, հիշեք ամենաառաջնայինը՝ խինկալի «Կալակուրի» - միս/աղացած միս և կանաչի, խինկալի «Մտիալուրի» - միս/ աղացած միս, բայց առանց կանաչու, խինկալի «Կախեթի» - միայն խոզի միս կամ միայն տավարի միս:

Վաղ տարիքից Վրաստանի բնակիչներին սովորեցնում են ուտել այդ ավանդական ուտեստն ըստ կանոնների: Նույն կերպ տեղի բնակիչները խինկալի ուտելու «ճշմարիտ ձևը» ցույց են տալիս երկրի հյուրերին: Հիշեք ամենակարևորը. միակ բանը, որը ավելացվում է խինկալիին, սև պղպեղն է, պետք չէ ոչ մի սոուս, առավել ևս՝ հաց: Անպայման պետք է իմանալ, որ պետք չէ անմիջապես վրա ընկնել խինկալիին, քանի որ այն ներսից շատ տաք է լինում, պետք է թողնել մի քանի րոպե սառչի, պղպեղ պետք է ցանել առատորեն, խինկալին չեն ուտում պատառաքաղով, քանի որ բարակ խմորը պարզապես պատռվում է, պետք է վերցնել պարկիկը պոչից, մի քիչ խմոր կծել և ներսի արգանակը խմել, անգամ կարելի է խինկալին ամբողջությամբ դնել բերանը: Պոչը ուտել ընդունված չէ, երբեք մի փորձեք արդեն սառը խինկալին (դրանք պարզապես համով չեն), ավելի լավ է դրանք տապակել, որը ոչ պակաս համեղ ուտեստ է:

Հիշում եք, չէ՞, որ պոչերը չեն ուտում: Զվարճալի պատմություն է կապված դրա հետ: Մի անգամ Վրաստան կատարած այցի ժամանակ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը համտեսել է իսկական խինկալի: Նրան, ինչպես ցանկացած այլ հյուրի, սովորեցրել են ճիշտ ուտել այդ ուտեստը և զգուշացրել, որ պոչերը դեն նետի: Խրուշչովը, որպես մեծ տնտեսվար, չէր կարող ընդունել դա, քանի որ խինկալիները պատրաստվում են բարձրորակ ալ յուրից: Նա նաև արագ հաշվել է, որ ամբողջ Վրաստանը տարեկան սպառում է 250 միլիոն խինկալի, ինչը նշանակում է, որ կորչում է ավելի քան մեկ տոննա թանկարժեք ալ յուր: Դրանից հետո Վրաստանն այլևս առաջին կարգի ալյուր չի ստացել:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023