Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանն ԱՄՆ օգնությամբ կրկին փորձում է «քցել» Մոսկվային

ANALYSIS

Վերջին օրերին ԱՄՆ պետդեպարտամենտը ընդգծված հետաքրքրություն է դրսևորում Հայաստանի և Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հանդեպ: Այս շաբաթը լի էր ինչպես տարատեսակ զեկույցներով, այնպես էլ դրամաշնորհներով՝ կառավարության համար իսկական բերքահավաք է սկսվել, այլ հարց է, թե ինչի համար է Փաշինյանի կաբինետը ԱՄՆ-ից ֆինանսական օժանդակություն ստանալու:

Սակայն, հերթով՝  մարտի 2-ին պետդեպարտամենտի կողմից հրապարակված երկմասանի Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցի հեղինակները զուտ մասնագիտական հետազոտությունների արդյունքում արձանագրել են, որ Հայաստանը հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է` տեղակայված աղբուր-երկրներ Աֆղանստանի և Իրանի, և Եվրոպայի և Ռուսաստանի շուկաների միջև, սակայն նաեւ ֆիքսել են, որ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ափիոն, մետամֆետամին և հերոին ապօրինի կերպով ներմուծվում են հիմնականում Իրանից: Դժվար չէ կռահել, թե ինչով է պայմանավորված հենց իրանական կողմի վրա շեշտադրումը: Դեռևս Ջոն Բոլթոնն էր կարծիք հայտնել, որ Հայաստանի հետ Իրանի սահմանները լուրջ խնդիր են դառնալու, որովհետև ԱՄՆ չի պատրաստվում հրաժարվել Իրանի դեմ պատժամիջոցներից: Ըստ էության, Բոլթոնը առաջարկում էր հրաժարվել Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններից և դրա դիմաց ակնկալել ամերիկայն ֆինանսական օժանդակություն: Դա դրվում էր որպես պայման և այսօր, կարծես թե, ամերիկյան կողմը գոհունակություն է հայտնում, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները  ակնհայտորեն հետ են մնում նախկինում արձանագրած դինամիկայից: Դա էլ բավական չէ, վերջին օրերին իսկապես ակտիվացել են հրապարակումներն՝ Իրանից եկող թմրամիջոցների հսկալական չափաբաժինների հայտնաբերման մասին: Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի կառավարությունը նպատակամղված կերպով Իրանից կերտում է տարածաշրջանում նարկոթրաֆիկինգի կենտրոն:

ԱՄՆ պետդեպի հաջորդ զեկույցը նույնպես արժանի է ուշադրության: Ամերիկացի պաշտոնյաները իրենց գոհունակությունն են հայտնում Հայաստանի իշխանությունների կողմից՝ փողերի լվացման դեմ տարվող պայքարի տեմպերով, ինչպես նաև՝ թալանված գումարները վերադարձնելու հարցում գործադրած ջանքերով: Ուշագրավ է, որ Հայաստանում հանրությունը այդ ջանքերը բնավ էլ չի զգում, սակայն, ամերիկյան կողմը, կարծես թե, այստեղ ամբողջովին այլ խնդիր է լուծում: ԱՄՆ –ն խրախուսում է Հայաստանի իշխանություններին փողերի լվացման, թալանը հետ բերելու անվան տակ ակտիվորեն պայքարել այսպես կոչված` նախկինների դեմ, քանի որ նախկինները, որպես կանոն, ներկայացնում են պրո-ռուսական ուժեր: Փաշինյանը, կարծես թե, ոգևորվելով Արևմուտքից եկած մեսիջներով` ակտիվորեն անցել է գործի: Կառավարությունը հրատապ կարգով ԱԺ է ուղարկել մի նախագիծ, որի նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ «բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման անհրաժեշտությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմի արդյունավետության բարձրացումն է»:

Հաջորդ կարևոր մեսիջը  ԱՄՆ–ից եկավ ի դեմս այն տեղեկության, որ ԱՄՆ պետդեպը պատրաստվում է ՀՀ իշխանություններին տրամադրել 900 հազար դոլար՝ Հայաստանում ռուսական ազդեցությանը հակազդելու նպատակով: Պետքարտուղարությանն առընթեր ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերի բյուրոն 900 հազար դոլարի դրամաշնորհի մրցույթ է հայտարարել, որի նպատակը «Հայաստանում աշխատողների իրավունքների ամրապնդումն է»՝ ՀՀ–ում Ռուսաստանի «ազդեցության ուժեղացման ձգտման» ֆոնին։ Ընդ որում, արևմտյան գրանտերով սնվող ՀԿ-ները Հայաստանում արդեն իսկ աննախադեպ ակտիվություն են դրսևորում. Փաշինյանի՝ Իսկանդերի մասին արված հայտարարությունից հետո սորոսական ՀԿ-ների ներկայացուցիչները օրակարգ են բերել այն թեզը, որ պատերազմում պարտության պատճառը ռուսական զենքն էր, որից պետք է հրաժարվել: Ակնհայտ է որ փորձ է արվում դիսկրեդիտացիայի ենթարկել ռուսական ռազմաարդյունաբերությունը և դրա փոխարեն գնել արևմտյանը, մի բան, ինչը առաջարկում էր երկու տարի առաջ նույն Ջոն Բոլթոնը: Այս թելը թելում են նաև Փաշինյանի թիմակիցները, մասնավորապես` Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ովքեր բացեիբաց հայտարարում են, որ պետք է վերանայել ռուսական զենքի գնման պրակտիկան և կասկածի տակ են դնում այդ զենքի արդյունավետությունը:

Ինչպես երևում է՝ Փաշինյանը զուր չէր սպասում ՝ ԱՄՆ-ում սորոսական համարվող Բայդենի իշխանության գալուն և պատրաստվում է Արևմուտքի աջակցությամբ գնալ հերթական արկածախնդրության՝ վտանգելով Հայաստանի և Արցախի անվտանգությունը, խաթարելով գործող անվտանգային համակարգը և հերթական անգամ ռևերս անելով դեպի Արևմուտք: Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ այս հարցում Արևմուտքը Փաշինյանին պատրաստ է ցուցաբերել ինչպես բարոյական, այնպես էլ նյութական աջակցություն, իսկ ինքը` Փաշինյանը, հույս ունի ԱՄՆ օգնությամբ պահպանել իշխանությունը` ստեղծված բարդ քաղաքական իրավիճակում…

Lurer.com

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer