Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զանգի, պաշտպան հրավիրելու և լռելու իրավունք. կասկածյալի և մեղադրյալի իրավունքների մասին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ոչ մեկ անգամ ենք համոզվել, որ պաշտպանված ենք այն դեպքում, երբ գիտենք մեր իրավունքները և պարտականությունները: Փաստաբանների հետ պարբերական զրույցների ընթացքում «Փաստն» իր ընթերցողներին կներկայացնի նրանց իրավունքները, ինչպես նաև մեկնաբանություններ, թե քայլերի ինչ հերթականությամբ շարժվել կոնկրետ դեպքերում:Մեր այս համարում «Քեշիշյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Վահագն Քեշիշյանը պարզաբանում է, թե ինչ իրավունքներ ունի կասկածյալը, որ պահից է նա դառնում մեղադրյալ և այլն: Այս ամենի մասին հերթականությամբ:

Քեշիշյանը նշում է՝ կասկածյալ է այն անձը, որը ձերբակալվել է հանցանք կատարելիս կամ դրանից հետո, որի նկատմամբ մինչև մեղադրանք առաջադրվելն ընտրվել է խափանման միջոց: «Կասկածյալն իրավունք ունի իմանալու, թե ինչում է կասկածվում, իմանալ արարքի և՛ փաստական, և՛ որակական կողմը, այսինքն՝ ինչի համար են իրեն բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք, ինչում է նա կասկածվում և ինչ իրավունքներ ունի: Երբ անձին տանում են բաժին, երեք ժամվա ընթացքում պետք է կազմվի ձերբակալման արձանագրություն, որտեղ պետք է հստակ արտացոլվեն վերջինիս իրավունքները և պարտականությունները: Կասկածյալն իրավունք ունի ցուցմունք տալու կամ ցուցմունք չտալու, պայմանականորեն ասենք՝ «իրավունք ունի սուտ խոսելու»:

Եթե անձը որևէ հանցանք է կատարել, նա իրավունք ունի ժխտելու այդ փաստը, բայց եթե խոսքը մեկ այլ անձի հանդեպ ակնհայտ սուտ մատնության մասին չէ: Անձը կասկածյալի կարգավիճակում իրավունք ունի գտնվել 72 ժամ, դրանից հետո նրան պետք է կա՛մ մեղադրանք առաջադրվի, կա՛մ էլ վերացվի նրա անազատության մեջ գտնվելը: Բայց օրենքում կա նաև հետևյալ տարանջատումը. եթե ընտրվել է մի խափանման միջոց, որով չի սահմանափակվել անձի ազատ տեղաշարժի իրավունքը, ապա նա կասկածյալի կարգավիճակով կարող է մնալ յոթ օր: Եթե յոթ օր հետո մեղադրանք չառաջադրվեց, օրենքի ուժով նա ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ: Իսկ եթե նա անազատության մեջ է գտնվում 72 ժամ, ինչից հետո նրան մեղադրանք չի առաջադրվում, ապա անազատության մեջ գտնվելու փաստը համարվում է ապօրինի:

Երբ անձին բերման են ենթարկում ոստիկանական բաժին, նրան առաջին հերթին պետք է ներկայացնեն ձերբակալման հիմքերը և պայմանները: Պետք է կազմվի ձերբակալման արձանագրություն՝ հստակ օրով, ժամով, տեղով: Այդ ժամանակ կատարվում է անձնական խուզարկություն՝ պարտադիր ընթերակաների մասնակցությամբ: Վերջիններս ստորագրում են նույն այդ արձանագրության մեջ: Երբ քաղաքացուն բերման են ենթարկում, նրան ծանոթացնում են իր իրավունքների և պարտականությունների հետ: Երբ արդեն հստակ է, որ նա կասկածվում է ենթադրյալ հանցագործությունը կատարելու մեջ, նա այդ պահից իրավունք ունի պահանջելու փաստաբան: Անձը պաշտպան հրավիրում է կա՛մ իր միջոցներով, կա՛մ էլ միջոցներ չունենալու դեպքում պետությունը նշանակում է հանրային պաշտպան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Քեշիշյանը:

Հավելում է՝ կասկածյալն ունի զանգի իրավունք: «Հաճախ են լինում դեպքեր, երբ մարդն առաջին անգամ ոստիկանությունում հայտնվելով խուճապի է մատնվում, չգիտի՝ ինչ անել: Լինում են դեպքեր, երբ ոստիկանությունը չարաբաստիկ եղանակներով սկսում է օգտվել այդ փաստից, ասելով՝ պաշտպանն ինչ ես անում, միևնույնն է՝ հիմա գնալու ես տուն, այդպես ժամերն անցնում են, և խախտվում են քաղաքացու իրավունքները: Եթե անձն ի սկզբանե հայտնում է, որ ցանկանում է ունենալ պաշտպան, բայց, այդ փաստն անտեսելով, կատարվում են որոշակի գործողություններ հետաքննչական կամ նախաքննչական մարմնի կողմից, այդ պահից սկսած տեղի է ունենում օրենքի կոպիտ խախտում»,-նշում է մեր զրուցակիցը: Հետաքրքրվում ենք՝ եթե բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, ինչ գործողություններ պետք է արվեն այս պարագայում: «Նախ համապատասխան ժամկետում տեղյակ են պահում տվյալ երկրի հյուպատոսարանին կամ դեսպանատանը, անհապաղ հրավիրվում է թարգմանիչ, որը ներկայացնում է, թե կասկածյալն ինչ իրավունքներ ունի, ինչի համար է բերման ենթարկվել և այլն»,-հավելում է փաստաբանը՝ շեշտելով, որ երբ անձի ազատությունը սահմանափակվում է, նա իրավունք ունի դա վիճարկելու.

«Անհրաժեշտ է հիմքերի և պայմանների միաժամանակյա առկայություն: 72 ժամը լրանալիս կամ էլ այդ ընթացքում անձին մեղադրանք են առաջադրում և խափանման միջոց ընտրում: Դրանցից ամենախիստը կալանավորումն է: Այս կերպ նրան հասարակությունից մեկուսացնում են: Խափանման այս միջոցը կիրառում է բացառապես դատարանը՝ քննիչի միջնորդության հիման վրա: Շեշտում եմ՝ կալանավորումը կիրառվում է կալանավորման հիմքերի և պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, խոսքը հիմնավոր կասկածի մասին է: Հիմնավոր կասկածն անձի առնչակցությունն է կատարված ենթադրյալ դեպքին:

Օրինակ՝ տեղի է ունեցել գողություն, անձը այդ գողության ժամանակահատվածում գտնվել է նույն վայրում կամ մոտակայքում և այլն: Սա հիմնավոր կասկածն է: Դատարանը խափանման միջոց կիրառելու դատական նիստի ժամանակ չի քննարկում անձի մեղավորության հարցը: Քննարկում է բացառապես հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը: Եթե կա հիմնավոր կասկածը, դատարանն անդրադառնում է հիմքերին: Օրինակ՝ ինչ կանի անձն ազատության մեջ գտնվելու ժամանակ՝ կթաքնվի, կխոչընդոտի, նոր հանցանք կգործի, հետքերը կվերացնի և այլն: Միայն հիմնավոր կասկածի և հիմքերի առկայության դեպքում կալանավորումը կհամարվի իրավաչափ»,-ասում է փաստաբանը:

Ընդգծում է՝ երբ անձին մեղադրանք են առաջադրում, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում, որպեսզի վերջինիս տվյալ քրեական գործով ներգրավվի որպես մեղադրյալ: «Մեղադրյալի իրավունքներն ու պարտականություններն էականորեն չեն տարբերվում կասկածյալի իրավունք-պարտականությունից: Թե՛ կասկածյալը, թե՛ մեղադրյալն իրավունք ունեն ունենալու պաշտպան, պաշտպանվելու ինքնուրույն, իրավունք ունեն լռելու, ամենաէական իրավունքը, որը չի կարող մեկնաբանվել ի վնաս կասկածյալի կամ մեղադրյալի: Իրավունք ունեն հրավիրելու իրենց ցանկացած պաշտպանին, որպեսզի նա օրենքով չարգելված տարբերակով նրանց իրավաբանական օգնություն ցուցաբերի»,-եզրափակում է Վահագն Քեշիշյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023