Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Սրբապիղծ, խայտառակ կիսամարդկանց իշխանություն է Հայաստանում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս մարդիկ ամբողջությամբ հատել են բարոյական բոլոր սահմանները, և այսօր չկա որևէ քայլ, որը կարող է զարմանք առաջացնել: Անդրադառնալով իշխանության վարքագծին, խոսելով նաև անգամ խոցելի թեմաների վերաբերյալ չկշռադատված մոտեցումների մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը:

«Մինչ այս` մարդկանց ողբերգությունը պղծելու մի շարք դրվագների, ինչպես նաև Եռաբլուրը պղծելու փորձի ու հարյուրավոր ստերի ենք ականատես եղել: Նրանք բոլոր չափերը վաղուց են անցել: Իսկ Փաշինյանը ցույց է տալիս, որ իր կողմից ամենամեծ ստերն ասվում են այն ժամանակ, երբ հերթական անգամ Մոսկվայից վերադառնում է Երևան: 2021 թ. հունվարի 11-ին մոսկովյան եռակողմ հանդիպումից վերադառնալուն պես նա հավաքել էր ՔՊ վարչության անդամներին ու ստերի տարափ էր տարածել՝ ասելով, թե իբր ինքը Մոսկվայում գերիների հարցով 3-4 ժամանոց շատ կոշտ զրույց է ունեցել Ալիևի հետ, ու թեպետ ցավոք այդ հարցը չի լուծվել, բայց լուծման փուլում է: Իսկ սուտը տարածում է այն նպատակով, որ նախ՝ պաթոլոգիկ ստախոս է, երկրորդ՝ որպեսզի իր թիմակիցներին ցույց տա, որ միջազգային հարթակում դեռ կարող է ինչ-որ հարց լուծել: Իսկ վերջերս, երբ եկավ Մոսկվայից, տարածվեց երկրորդ սուտը:

Իմանալով, որ Բաքվից Երևան պետք է ինչ-որ ինքնաթիռ ժամանի, ցանկանալով ցույց տալ, թե իբրև կարողացել է ինչ-որ հարց լուծել, նույն տրամաբանությամբ ուղղակի բլեֆ արեց: Իր թիմակիցներն էլ սկսեցին տարածել սուտը, թե այդ ինքնաթիռով գերիներ են ժամանելու: Ամեն անգամ նման ստեր է տարածում՝ բացարձակապես հաշվի չառնելով, թե այն ինչ թեմայի է վերաբերում, այդ սուտն ինչ զգայուն ու ողբերգական հարցերի է առնչվում և ինչ հետևանքներ կարող է ունենալ հասարակության համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով նաև մի շարք այլ դրվագներ:

«Երբ պատերազմից հետո Ալիևը կոշտ էր արտահայտվում այս իշխանության հասցեին, Փաշինյանին հարցնում էին՝ ինչո՞ւ չի պատասխանում Ալիևին: Իր թիմակիցներն էլ ասում էին՝ չենք պատասխանում, որովհետև կա գերիների հարց, և եթե պատասխանենք, գերիների վերադարձը կարող է դժվարանալ: Սրբապղծություն էր սա: Շիրակի մարզից մոտ 62 նոր գերեվարվածներ կան, որոնց ադրբեջանական կողմը գերի չի համարում: Թե՛ Ալիևն իր վերջին ասուլիսում, թե՛ նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեցին, որ նրանք գերիների կարգավիճակ չունեն և, իրենց խոսքերով, նրանք ահաբեկիչներ են: Էլի զրո արձագանք ՀՀ-ից: Այսքանից հետո այս մարդիկ խոսում են գերիների մասին և մի հատ էլ փիառվում՝ ասելով նաև, թե 1992-ից սկսած այս չափի գերիների վերադարձ չի եղել: Սրբապիղծ, խայտառակ կիսամարդկանց իշխանություն կա ՀՀ-ում: Ես այլկերպ չեմ կարող բնութագրել: ՀՀ-ում կառավարում բացարձակապես գոյություն չունի. կան ինչ-որ մարդիկ, որոնք զբաղեցնում են այս կամ այն պաշտոնը՝ բացարձակապես չհասկանալով այդ գործից: ՀՀ-ում չկա քաղաքական իշխանություն»,-հավելեց Ա. Համբարձումյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարությանը՝ Ա. Համբարձումյանը հիշեցրեց. «Արտահերթ ընտրությունների մասին առաջին անգամ խոսեցին, երբ նոր էին բունկերներից դուրս եկել: Երբ իրենց չեղած ուղեղներում իրենց չեղած իշխանությունը խարխլվել էր, փորձեցին արտահերթ ընտրություններն օրակարգ բերել՝ փորձելով մեղմացնել այն լարված իրավիճակը, որը կար ՀՀ-ում: Հետագայում, երբ սկսեցին քիչ թե շատ թոթափվել վախերից և հասկացան, որ կարելի է առանց արտահերթ ընտրությունների էլ պահել իշխանությունը, հրաժարվեցին այդ մտքից՝ հայտարարելով, որ արտահերթ ընտրությունների պահանջ ՀՀ-ում չկա: Հաջորդ անգամ արտահերթ ընտրությունների հարցն օրակարգ բերվեց փետրվարի 25-ին՝ ՀՀ ԶՈւ հայտնի հայտարարությունից հետո: Այսինքն, երբ իրենց չեղած ուղեղներում իրենց չեղած իշխանությունն էլի խարխլվեց՝ կրկին բերեցին արտահերթ ընտրությունների օրակարգը:

Մեծ հաշվով, արտահերթ ընտրությունների օրակարգը լ յուֆտ է, որով փորձում են պաշտպանվել այն ժամանակ, երբ իրենց իշխանությունը ուժեղ ցնցվում է: Սա բացարձակապես ներքին օրակարգ է, և ես կասկած էլ չունեմ, որ վաղը-մյուս օրը Փաշինյանը կարող է դուրս գալ ու էլի հայտարարել, որ ՀՀում արտահերթ ընտրությունների պահանջ գոյություն չունի: Եկեք այդ հնարավորությանը նայենք իրենց տեսանկյունից. ներքաղաքական իրավիճակը սկսում է հանդարտվել, նույնիսկ ընդդիմությունը ազատեց փողոցները, ընդդիմության կողմից նաև ռադիկալ պահանջներ առաջ բերելու ֆոնն է նվազել, ԳՇ-ի խնդիրը ևս լուծվել է: Իրենց տեսանկյունից այս պարագայում արտահերթ ընտրությունների գնալու ի՞նչ անհրաժեշտություն կա: Իսկ արտահերթ ընտրությունների պարագայում իրենք պարտվելու են:Ճիշտ է, Փաշինյանը կեղծելու է ընտրությունների արդյունքները, բայց, կեղծելով հանդերձ, ինքը պարտվելու է: Արտահերթ ընտրություններն իրեն ձեռք չեն տալիս»:

Արթուր Համբարձումյանի դիտարկմամբ, ընտրությունները ձեռնտու չեն նաև Հայաստանին, որովհետև մի քանի ռիսկեր կան. «Առաջին ռիսկն ընտրությունների արդյունքները կեղծելուն է վերաբերում: Միանշանակ փորձելու է կեղծել, բայց մեկ այլ ռիսկ ևս կա: Այս մարդիկ, այսպես թե այնպես, արտահերթ ընտրությունների արդյունքներով հայտնվելու են խորհրդարանում: Այսինքն, Փաշինյանը թեպետ փոքրաթիվ, բայց Ազգային ժողովում ունենալու է իր խմբակցությունը: Սա նշանակում է, որ նա տեղ է ունենալու ՀՀ քաղաքական կյանքում, ինչը լի է բազմաթիվ այլ ռիսկերով: Փաշինյանի և իր թիմակիցների տեղը քաղաքական դաշտը չէ: Նրանց տեղը բանտն է: Ընտրությունները, մեծ հաշվով, բացարձակապես որևէ ճգնաժամ չեն լուծելու: Ավելին՝ ընտրությունները նոր ճգնաժամի պատճառ կարող են հանդիսանալ, որովհետև այս բևեռացած, թշնամացած հասարակության մեջ ընտրություն կազմակերպելը մեծագույն հիմարություն է: ՀՀում այս պահին ընտրություն իրականացնելը մեռելատան մեջ նարդի խաղալու պես մի բան է»:

Մեր զրուցակցի խոսքով, եթե Փաշինյանը հիմա քաղաքական գործընթացներով կարողանում է երկարաձգել իր պաշտոնավարումը, այլ իրավիճակ է լինելու, երբ դաշտ գան մարգինալ ուժերը. «Այդ պարագայում չի կարողանալու այդ ամենը վերահսկել: Այս ամենի համար վաղ թե ուշ պատասխանատվության է ենթարկվելու: Պատմության մեջ կան հստակ օրինակներ, թե ինչ է սպասվում ղեկավարներին՝ խայտառակ կապիտուլ յացիաներից հետո»: Արթուր Համբարձումյանի դիտարկմամբ, մենք, սակայն, մեր պետությունը փաստացի արդեն կորցրել ենք. «Այն ամենամեծ արժեքը, որը կար, արդեն կորսված է: Մեր պատմական հայրենիքի մի մասն է կորսված, իսկ ՀՀ-ն փաստացի այսօր այլևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ: Ի՞նչ կարող է տեղի ունենալ նախընտրական կամպանիայի ընթացքում, եթե ընտրությունների անցկացման գաղափարը, ավելի շուտ՝ ստատուսը «չչեղարկվի». Փաշինյանն ու իր ուսապարկերը դուրս են գալու և, ինչպես հիմա, այդ ժամանակ էլ են ասելու՝ «հարգելի՛ ժողովուրդ, «պատերազմի ոչ լավ արդյունք» ունեցանք, որովհետև նախկինները 30 տարի թալանել էին մեր երկիրը»:

Չգիտեմ՝ ովքեր են լինելու նրանց ընդդիմախոսները, բայց նրանք էլ ասելու են՝ «չէ, մեղավորը դո՛ւ ես»: Նախընտրական կամպանիան այս տրամաբանության մեջ կլինի, որը սովորական որևէ քաղաքացու չի էլ հետաքրքրելու: Եթե ուզեին ներողություն խնդրել ու պատասխանատվություն վերցնել, իրենք ընտրություններ չէին անցկացնի: Ուղղակի հրաժարական կտային: Բայց անմեղսունակություն կա, ինչը հիվանդություն է: Այն պատասխանատվության իսպառ բացակայություն է ենթադրում: Այս մարդիկ բացարձակապես պատասխանատվության զգացողություն չունեն և տեղի ունեցածի համար շարունակում են մեղադրել, ինչպես իրենք են ասում, «նախկին, թալանչի, մարդասպան» իշխանություններին»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal