Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ-ի ապաշնորհ քաղաքականության հետևանքով էական փոփոխություններ են նկատվում նաև ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերություններում, և դա ի նպաստ մեզ չէ․ Ռուբեն Մելքոնյան

INTERVIEW

Tert.am-ը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ զրուցել է Ռուսաստան-Թուրքիա հարաբերութունների ներկայիս մակարդակի և դրա՝ արցախյան հիմնախնդրի վրա ազդեցության մասին։ Ըստ նրա՝ Հայաստանի ապաշնորհ քաղաքականության հետևանքով էական փոփոխություններ են նկատվում նաև ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերություններում, և այդ ընթացքը ամենևին էլ ի նպաստ Հայաստանի չէ։

-Պարո՛ն Մելքոնյան, ռուս-թուրքական հարաբերություններում նկատելի է մերձեցում, և դա անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Վերջերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև կայացած հեռախոսային զրույցում էլ անդրադարձ է եղել հիմնախնդրին։ Ձեր տպավորությամբ հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքավորում ունեն նրանցից յուրաքանչյուրը։

-Կատարվել է Թուրքիայի տարիների ընթացքում ունեցած երազանքը՝ դառնալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում միջնորդներից մեկը։ Հիմա նա ինչ-որ առումով մասնակից է բանակցային գործընթացում, և նրա նպատակները որոշակիորեն իրականացել են։ Բայց նաև պետք է փաստենք, որ Թուրքիայի մասնակցությունը արցախյան հակամարտության բանակցային գործընթացին դե յուրե ամրագրում չունի՝ չնայած, որ դե ֆակտո նա այս կոնֆլիկտի մեջ կա, և դա դրսևորվում է նաև ռուս-թուրքական տարբեր բանացություններում, կողմերի հեռախոսազրույցներում և այլն։ Ամեն դեպքում, դա իրավաբանորեն ամրագրված չէ։ Հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ինչքան էլ հիմա քաղաքականապես գրեթե գոյություն չունի, բայց իրավական առումով այն միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է և շարունակում է այդպիսին մնալ։

Ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ես երկու դիտակում կանեմ։ Առաջինը՝ մենք պետք է ֆիքսենք, որ այդ հարաբերությունները, իհարկե, միշտ էլ գտնվում են հակասությունների ծիրում, որովհետև քաղաքական առումով ռուս-թուրքական հարաբերությունները մշտապես կոնֆլիկտային են, բայց ֆենոմենալ է, որ կա ռուս-թուրքական տնտեսական շահերի համընկնում, որը մշտապես զուգահեռ ընթանում է քաղաքական տարաձայնությունների ֆոնին։ Այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերությունները շահերի և տարաձայնությունների միասնություն են, և մենք պետք է դրանց այդ դիտանկյունից էլ նայենք։

Դրա դրսևորումը մենք տեսնում ենք նաև Ղարաբաղյան հակամարտությունում․ Ռուսաստանի համար Թուրքիայի և՛ մասնակցությունը, և՛ ներկայությունը հակամարտությունում բնականաբար ոչ ցանկալի է, բայց ստեղծված իրավիճակում Թուրքիան դարձել է Ռուսաստանի առնվազն զրուցակիցը։ Հեռախոսազրույցներ են լինում նախագահների, արտգործնախարարների մակարդակով, որոնց առանցքում հիմնախնդիրն է, և այն դարձել է երկու երկրների հարաբերություններում կարևորագույն առանցքներից մեկը։

Երկրորդ դիտարկումս այն է, որ Թուրքիան, հատկապես վերջին տարիներին փոխել է իր «քաշային կատեգորիան», ունի ավելի մեծ հնարավորություններ, ավելի մեծ ներկայացվածություն աշխարհի, տարածաշրջանի քաղաքական կյանքում և բնական է, որ այն զսպման մեխանիզմները, որ Ռուսաստանն ուներ Թուրքիայի հանդեպ տարիներ առաջ, հիմա որոշակիորեն փոխվել են։ Բնական է՝ խոսքը ռազմական բաղադրիչի մասին չէ, որտեղ Ռուսաստանը Թուրքիայի համար անհասանելի մրցակից է։ Քաղաքական այլ բնագավառներում ռուս-թուրքական հարաբերությունների շփման մեխանիզմները փոխվել են և պարզ է, որ դա պետք է դրսևորվեր նաև ավելի տեսանելի քաղաքական տիրույթում։ Հիմա ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում, խոսում է այն մասին, որ այդ երկու երկրների՝ միմյանց հետ շփվելու, միմյանց վրա ազդելու, միմյանց ճնշելու և միմյանց հետ համագործակցելու խաղի կանոններն ու ոճն են փոխվել։ Այսինքն՝ այն հին պատկերացումները, որ «Ռուսաստանը չի թողնի, որ Թուրքիան սա անի», պետք է սրբագրենք։ Խոսքը այլ Թուրքիայի մասին է, որը շատ առումներով, շատ հարցերում առաջ է քաշել իր ներկայացվածության մակարդակը, և դրա հետ աշխարհը, և այդ թվում, Ռուսաստանը, ստիպված է հաշվի նստել։

-Ձեր ասածից ենթադրե՞նք, որ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը աշխարհաքաղաքական զարգացումների հետևանք է։ Իսկ դրան չեն նպաստե՞լ հայաստանյան իշխանությունները։

-Բնական է, որ Հայաստանի վարած, մեղմ ասած, ոչ գրագետ քաղաքականությունը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերել ոչ միայն մեզ համար՝ էականորեն անդրադառնալով մեր քաղաքական իմիջի, մեր սուբյեկտայնության վրա, այլև՝ ազդել տարածաշրջանային իրողությունների վրա։ Դրանց մեջ ռուս-թուրքական հարաբերություններն ամենացայտուն օրինակներից են։ Այն բացահայտ, վատ քողարկված հակառուսական տրամադրությունները, որ կային իշխանության ներսում, դրա պատճառն են․ այն շրջանակները, որոնք տարիներ շարունակ զբաղվել են հակառուսական քարոզչությամբ, հիմա տիրապետում են լծակների իշխանության մեջ և նրանք են երբեմն պատասխանատուները հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի։ Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ այդ հարաբերությունները չեն կարող լինել նորմալ, և իրականում հայ-ռուսական հարաբերություններում շարունակ արձանագրվում են խնդիրներ Հայաստանի մեղքով, իսկ դա ազդում է տարբեր քաղաքական գործընթացների վրա։

Այսինքն՝ ես կողմ եմ առաջին հերթին մեր մեղքերը, մեր սխալները մեր մեջ փնտրելուն, նոր անցնելուն դաշնակիցներին, հարևաններին, հակառակորդներին, թշնամիներին և այլն։ Այնպես որ, այո՛, Հայաստանի ապաշնորհ քաղաքականության արդյունքում էական փոփոխություններ են նկատվում նաև ռուս-թուրքական, հայ-թուրքական հարաբերություններում, և այդ ընթացքը ամենևին էլ ի նպաստ Հայաստանի չէ։

-Պարոն Մելքոնյան, հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում մենք ի՞նչ կարող ենք կորցնել ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման արդյունքում։

-Թուրքիայի նպատակները Արցախի հարցում, երևի թե, շատերին է հայտնի։ Թուրքիայի մասնակցությունը ԼՂ հիմնախնդրի բանակցություններին չի կարող որևէ դրական տարր մտցնել։ Սա նաև լրացուցիչ հոգս ու մարտահրավեր է Ռուսաստանի համար, որը փորձելու է ինչ-որ կերպ գոնե զսպել թուրքական ախորժակը՝ կապված Հարավային Կովկասի հետ։ Թուրքիայի ներգրավումն արցախյան հակամարտությունում ունենալու է շարունակական բացասական հետևանքները։ Դրանցից առաջինը, և որը հիմա մենք տեսնում ենք Թուրքիայի դե ֆակտո և երբեմն դե յուրե ներկայությունն է Հարավային Կովկասում, օրինակ` Աղդամում (թուրքական զինված ուժերի ներկայությունը մոնիթորինգ անելու անվան տակ-Ռ․ Մ)։ Տեսանելի է նաև մեր սուբյեկտայնության կորուստը․ չկա, օրինակ, արցախյան հարցի շուրջ, օրինակ, հայ-թուրքական որևէ բանակցություն, որևէ քննարկում, բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք ռուս-թուրքական բանակցություններ, հանդիպումներ, որոնց առանցքն են Հայաստանը, հայ ժողովրդի ճակատագիրը, Արցախը և այլն։ Այսինքն՝ փոխվել է նաև կոնֆիգուրացիան։ Նորից՝ ինչպես 100 տարի առաջ է, մեր հարցերը քննարկվում են առանց մեր մասնակցության։ Սա էլ առաջին բացասական հետևանքներից է, որ Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտությունում առաջ է բերել։

-Չնայած Ձեր խոսքում ներկայացրիք, որ փոխվել է աշխարհաքաղաքականությունը, ըստ այդմ, Ռուսաստանի մոտեցումը Թուրքիայի նկատմամբ, բայց կուզեի Ձեր կարծիքն իմանալ՝ կա՞ն «կարմիր գծեր», որոնք Ռուսաստանը թույլ չի տա, որ Թուրքիան անցնի։

-Բնականաբար դրանք կան, որոնք առնչվում են Ռուսաստանին որպես գերտերություն։ Ռուսաստանը փորձելու է պահպանել տարածաշրջանում ավանդական ընկալումները ազդեցության բաժանման առումով։ Այսինքն՝  դա այն է, որ Թուրքիան այս տարածաշրջանում չի կարող ունենալ Ռուսաստանի հետ հավասար ազդեցություն և ներկայացվածություն։ Այստեղ ես տեսնում եմ նաև որոշակի քաղաքական առևտրի բաղադրիչ, որովհետև այն, ինչ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերություններում, մենք տեսնում ենք, որ չի վերաբերում միայն Հարավային Կովկասին, Արցախին․ ինչ-որ մի բան Ռուսաստանը զիջում է այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում ինչ-որ բան զիջում է Թուրքիան։ Այսինքն՝ Թուրքիայի ներխուժումն այս տարածաշրջան նրան հնարավորություն է տալիս քաղաքական առևտրի մեջ ունենալ նոր գործիքակազմ բանակցելու, ինչ-որ զիջումների հասնելու։ Այս առումով, Ռուսաստանը ենթադրում եմ, փորձելու է պահել «կարմիր գծերը»։ Իսկ թե ինչքանով կստացվի, բարդ է ասել, բայց մենք պետք է հասկանանք մի հանգամանք, որ Ռուսաստանը բացի մեր ռազմավարական դաշնակիցը լինելուց, նաև գերտերություն է՝ գերտերությանը բնորոշ ատրիբուտիկայով՝ ազդեցություն, ներկայացվածություն և նաև որոշակի սահմանների պահպանում, որի խախտումը այլ պետությունների կողմից ուղղակի պատժվում է գերտերությանը բնորոշ մեթոդներով։

-Պարոն Մելքոնյան, արդյոք մեր գնացքն արդեն գնացե՞լ է, թե՞ կարող ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման արդյունքում փոխել իրավիճակն ի շահ մեզ։

-Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և ասելը, որ «մեր գնացքն արդեն գնացել է», այնքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկության պատմությունը հարուստ է բազմաթիվ օրինակներով, երբ կործանված պետությունները ոչ միայն ոտքի են կանգնել, այլ նաև՝ զարգացել են։ Օրինակ՝ նույն Գերմանիան Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո կործանված, փլուզված պետությունից դարձավ զարգացած և Եվրոպայի լոկոմոտիվ համարվող երկրներից մեկը։ Բազմաթիվ այլ օրինակներ կարելի է բերել։ Ցավոք սրտի, Հայաստանն իր այս նորանկախ փուլում հասել է որոշակի կայունության, որը նաև հիմք էր հետագա զարգացման։

Մենք կորցրեցինք հնարավորությունը, պատմության և պետության կայացման առումով մի քանի տասնամյակ հետ շպրտվեցինք և պետք է սկսենք որոշակի զրոյական կետից կայացնել մեր պետությունը, այդ թվում, մեր արտաքին քաղաքականությունը։

Բայց ուզում եմ լինենք լավատես։ Մեր պատմության ընթացքում եղել են դրվագներ, որ Հայաստանը նույնիսկ կորցել է պետականությունը, և կրկին վերականգնել է այն։ Ուղղակի ցավալին այն է, որ անցյալի դասերը մեզ համար չեն դառնում ուղենիշ, և մենք շարունակ կրկնում ենք սխալները և հայտնվում ենք այսպիսի իրավիճակում։ Հույս ունենամ, որ այս անգամ էլ մենք կարողանալու ենք հաղթահարել և բռնել զարգացման ուղին։ Դրա համար պետք են համապատասխան գիտելիքներ, համապատասխան մոտեցում, որոնք անհամատեղելի են այսօրվա իշխանության, այսօրվա քաղաքական մտածողության հետ։ Հայաստանն ունենալու է նորից հնարավորություն շտկելու իր մեջքը, ոտքի կանգնելու, բայց միակ ու առաջին պայմանը լինելու է այն, որ դա Հայաստանն անելու է առանց այս իշխանության։ Այս իշխանության գոյությամբ Հայաստանը որևէ շանս չունի առաջ գնալու, որովհետև այս իշխանությունը նշանակում է ապազգային մտածողություն, անգրագետ մոտեցում և նշանակում է ապաշնորհ քաղաքականություն։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal