Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս մարդիկ պարզապես հանձնվել են. նրանք չունեն սեր դեպի հայկականը, դեպի Հայաստանը, իրենց որևէ ազգային բան չի հետաքրքրում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն իր իրավասությունից դուրս հայտարարություն արեց՝ կապված ընտրությունների անցկացման օրվա հետ, այդ րոպեից իր բոլոր ելույթները, խոսքերը, ստորագրած հրամաններն ու ցանկացած գործողություն տեղավորվում են նախընտրական պայքարի շրջանակում: Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները նախընտրական ելույթի տրամաբանության մեջ էին: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք երեկ ԱԺ ամբիոնից հնչեցված մտքերին, իշխող խմբի ծափահարություններին ու մեղադրանքներին՝ կրկին ուղղված նախկին իշխանություններին ու նաև զինվորականությանը:

Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում մի շարք հարցադրումներ արեց՝ ուղղված Փաշինյանին. «Միկրոֆոնն իր ձեռքն էր, ամբիոնը՝ ևս, ու ինչ ցանկացավ, այդպես էլ ասաց: Բայց բոլոր հարցերը, մեծ հաշվով, գալիս են հետևյալից. այն ամենը, ինչն ասում է, տիրապետել է նաև 2018 թ. մայիսին, երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը: Եթե այս ամենը քո համար պարզ է եղել 2018 թ. մայիսից, ինչո՞ւ էիր 2018 թ. դեկտեմբերին մեզ ուրիշ՝ բոլորովին այլ բաներ ասում: Այնպես որ, այս ամենը նախընտրական պայքարի շրջանակում է: Դեռ այնքան հեքիաթներ ու այլ մեկնաբանություններ ենք լսելու: Սրանք դեռ ծաղիկներն են: Դեռ անգամ հրաժարական էլ չի տվել, նախընտրական գործընթացը չենք սկսել, ու արդեն նման ելույթներ է ունենում, պատկերացրեք՝ ինչ կլինի նախընտրական գործընթացի ժամանակ:Այդուհանդերձ, սպասում ենք գործող իշխանությունների հրաժարականին, որովհետև, այնուամենայնիվ, պատասխանատվությունն իրենցն է և կապիտուլ յացիան ստորագրելուց հետո իրենք պետք է հեռանան»:

Թևան Պողոսյանի խոսքով, Փաշինյանի թիմակիցների ծափերը նրա ելույթից հետո ևս տեղավորվում են նախընտրական պայքարի շրջանակում. «Ինձ թվում է՝ նախընտրական պայքար ձևակերպումն ամեն ինչի մասին ասում է: Որ վեր կենար ու ուրիշ բան ասեր, էլի ծափ էին տալու: Բայց, ամեն դեպքում, ի՞նչն են ծափահարել: Ծափահարել են, որ հայրենի՞ք են կորցրել, որ պատերազմում հայ զինվորի պահած Քարվաճառը, Բերձորը և Ակնայի շրջանը առանց կրակոցի հանձնե՞լ են: Ինչի՞ համար են ծափահարել: Թող բացատրեն իրենց ծափահարությունները: 5000 զոհի համա՞ր են ծափահարել»:

Թևան Պողոսյանի հետ զրույցում անդրադարձանք Բաքվի «պուրակի» բացմանը, դրան հաջորդած ալիևյան ելույթներին՝ լի հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի տարրերով: Խնդիրը դիտարկել ենք այն ֆոնին, երբ Հայաստանում իշխանության ներկայացուցիչների մակարդակով հետևողականորեն տարվում է թշնամու հետ հաշտեցման թեզը, իսկ նույն ԱԺ ամբիոնից ամենաբարձր մակարդակով Ալիևն անհրաժեշտ պատասխանն այսպես էլ չի ստանում: «Նախ՝ հերթական անգամ ապացուցվեց նույն փաստը, որ թուրքը մնում է թուրք, մեր թշնամին է ու ցանկանում է ամբողջովին ցեղասպանել հայ ազգին: Ալիևն իր բերանով ասում է՝ «գնալու, Զանգեզուրն էլ ենք վերցնելու, Սևանն էլ, Երևանն էլ՝ հայ ազգը այստեղ պետք է չապրի»: 2012 թ.-ից բոլոր իմ հանրային ելույթներում խոսել եմ այս մասին: Թուրքը չի փոխվել: 1918 թ.-ին էլ իրենց պապերն են նույնն ասել, դրանից առաջ իրենց նախնիներն են փորձել իրագործել նշված նպատակը: Նույն տեսակն է: Իսկ այսօր ունեն զենք, որը կարողանում են կիրառել: Հասել են նրան, որ այսօր մեզ կարողանում են նաև ասել՝ գիտեք՝ Նիկոլ Փաշինյանին մենք ենք իշխանության բերել:

Հասկանալի չէ՞, որ եթե թուրքն է իմ թշնամին, ինչ իշխանություն պետք է բերեր ինձ համար: Լավ իշխանությո՞ւն էր բերելու: Այստեղ էլ եմ մի հարց ուզում տալ: Որ Ալիևն ասում է՝ մենք ենք նպաստել, որ իշխանության գան, դրան ի՞նչ ունի պատասխանելու: Ինչո՞ւ մի անգամ Ալիևին չես պատասխանում: Այստեղ խնդիրը հետևյալ կետից է գալիս. երբ կպատասխանես Ալիևին, այն ժամանակ կսկսեմ մի քիչ լուրջ մտածել՝ ՀՀ նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած քո արձագանքներն իրենց մեջ իմաստ ունեն, թե ոչ. Ալիևը երբևէ չի ասել, որ իրենք են նպաստել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գան իշխանության, թեպետ քո պարագայում ասում են ու պատասխան չկա»:

Ինչ վերաբերում է խաղաղասիրական կոչերին, մեր զրուցակիցը նշեց. «Պարտվողական օրակարգ է սա: Ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Այդ մարդիկ պարզապես հանձնվել են, ամեն ինչ արել են ու ցույց են տալիս, որ իրենք որևէ ազգային արժեք չունեն, որովհետև ազգի պայքարի համար չէ, որ խոսում են: Իրենք պարզապես իրենց անձնական կյանքի համար են խոսում: Իրենց մոտ այլևս դրված չէ պետության գաղափարը: Իսկ մենք մեր պատմության մեջ հազարավոր դեպքեր ունենք, որոնք ցույց են տալիս, թե ինչ է եղել, երբ ասել են՝ եկեք հանձնվենք, չպայքարենք: Մեր պատմությունը լի է նման տեսակի խաղաղասերներով: Արդյունքում տեսել ենք, թե ինչպես է ծովից ծով Հայաստանն ավելի փոքրացել ու գնալով ավելի է փոքրանում: Այդ մարդիկ չունեն սեր դեպի հայկականը, չունեն սեր դեպի Հայաստանը և իրենց որևէ ազգային բան չի հետաքրքրում: Իրենց միակ արժեքը դարձել է «բարեկեցությունը» կամ որտեղ հաց՝ այնտեղ կաց: Հիմա այստեղ չստացվի, փող կհավաքեն, կփախնեն, կգնան և ուրիշ տեղ կապրեն: Բայց իրենք անընդհատ փորձում են կաթիլ-կաթիլ սերմանել այդ մոտեցումը, որ հանրությունն էլ այդ արժեքով ապրի: Ու վտանգը հենց այդտեղ է. ոչ թե պետություն ձևավորել, ոչ թե պայքարել, ոչ թե քաղաքացի դառնալ, այլ պարզապես հանձնվել ու փորձել չարչիի կյանքով ապրել, կլինի ՀՀ-ում՝ թուրքական վիլայեթի շրջանակներում, թե մի տեղ արտագաղթելով»:Թևան Պողոսյանը շեշտեց, որ պետք է կարողանալ այս ամենը գիտակցել:

Վերադառնալով հարցադրումներին՝ մեր զրուցակիցը հավելեց, որ երբ սկսում է ինքն իրեն հարցեր տալ, այդ ճանապարհին վերադառնում է ավելի վաղ ժամանակահատված. «Փորձում եմ վերադառնալ նախկինում այդ մարդկանց արտահայտած մտքերին ու գրառումներին: Այդ մարդիկ նաև գիրք են գրել, իսկ երբ գրքի մեջ եղած ձևակերպումներն ես սկսում կարդալ, հասկանում ես, որ, չէ, իրենք այդպես էլ մտածում են: Իրենք մտածում են, որ «Ղարաբաղը բեռ է, և այդ բեռից պետք է ազատվել», ինչը և փորձում են անել: Բայց այդ պարագայում Ղարաբաղն ո՞ւմ համար էր «բեռ», ու ո՞վ էր իր թշնամին, իր թշնամուն Ղարաբա՞ղն էր պետք, թե՞ ամբողջ Հայաստանն է պետք: Դրա համար էլ այսօր Ալիևն ասում է՝ Հայաստանն էլ է իմը, քեզ ով ասաց, որ Ղարաբաղով պետք է բավարարվեմ: Դե, հիմա թող հանրությունն ինքը գիտակցի, թե ի՞նչ է ուզում. ցանկանում է պայքարել ու հպարտորեն ապրե՞լ, թե՞ ցանկանում է հանձնվել ու դառնալ թուրքական վիլայեթի բնակիչ»,-ասաց Թ. Պողոսյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ խորհրդարանական ընտրությունները չեն լուծելու մեր երկրում առկա ճգնաժամերը: «Այս ընտրություններից հետո ընտրված Ազգային ժողովը ևս կարճաժամկետ կյանք է ունենալու: Այսօրվա դրությամբ մեզ պետք է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որն առկա տնտեսական, սոցիալական, կրթական և, ամենակարևորը, բարոյահոգեբանական ճգնաժամերը կառավարելուց հետո միայն կգնա ընտրությունների: Հակառակ պարագայում մենք ճգնաժամեր չենք հաղթահարի, և անընդհատ նույն ցիկլի մեջ ենք ընկնելու»,-եզրափակեց Թ. Պողոսյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer