Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխանությունների նպատակը ոչ թե քաղաքացիներին մոլեխաղերից զերծ պահելն է, այլ լրատվամիջոցներին խեղդելը». Վարդան Արամյան

INTERVIEW

«Շահումով խաղերն իրականում քո տնտեսության մեջ բերում են եկամուտների բևեռացում: Սա լուրջ պրոբլեմ է տնտեսական պոտենցիալի համար: Պետությունը ճիշտ կանի, որ այդ բոլոր տեսակի բեթինգներն ուղարկի դեպի արտաքին աշխարհ, դեպի ոչ ռեզիդենտ: Հենց դրա համար մենք ժամանակին որոշում կայացրեցինք խաղատները հեռացնել մայրաքաղաքից ու տեղափոխել տուրիստական կենտրոններ, որ գոնե այնտեղ մենք կարողանանք թիրախավորել ոչ ռեզիդենտներին՝ տուրիստներին, որ նա գա, իր գումարները թողնի Հայաստանում, թողնի, գնա: Երբ դու սա ձախողում ես, ու հիմնականում եկամուտը ձևավորում ես քո ներքին ռեսուրսների հաշվին, դա վտանգավոր է»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ օրեր առաջ ասել էր ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության օրենսդրական հերթական նախաձեռնությանը՝ ըստ էության ԶԼՄ-ներին գովազդ տեղադրելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից այս պահին շրջանառության մեջ է դրված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխության երկու նախագիծ, որոնցից առաջինը նպատակ ունի լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը` թույլատրելով միայն 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդը` ընդհանրապես արգելում է տոտալիզատորների գովազդը: Առաջին նախագիծն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդը դեռևս հանրային քննարկման փուլում է:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները և  մասնագետները պնդում են, որ նշված փոփոխությունները չեն կարող ապահովել այն նպատակների իրագործումը, որոնք մատնանշված են որպես հիմնավորում` անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելում, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահել, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակումը: Սակայն նախագծերի ընդունումը բերելու է ավելի անբարենպաստ հետևանքի` մամուլի ազատության սահմանափակմանը, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում:

Հայաստանում տնտեսությունը խայտառակ՝ 0-ական վիճակում է, գրեթե ոչինչ չի աշխատում, կամ առկա ընկերություններն իներցիայով գոյատևում են: Շատ տնտեսվարողներ պարզապես փակում են իրենց բիզնեսները: Բյուջեի հիմնական մուտքերն ապահովում են շահումով խաղերի՝ վիճակախաղերի բիզնեսները կամ հանքարդյունաբերությունը: Սա շատ լավ գիտեն հենց իրենք՝ իշխանությունները, և եթե տնտեսությունը չի աշխատում՝ գովազդ էլ չի լինում, որից գոյանում են լրատվամիջոցների հիմնական եկամուտները: Այնպես որ, իշխանությունների բուն նպատակը ոչ թե ՀՀ քաղաքացիներին և հատկապես անչափահասներին մոլեխաղերից զերծ պահելն է, այլև ոչ իշխանական լրատվամիջոցներին եկամուտներից զրկելը:

Ըստ Վարդան Արամյանի՝ այլ հարց է, թե կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում կարգավորել, մասնավորապես, օնլայն խաղերի ոլորտը, և այդ հարցի շուրջ միշտ էլ  լուրջ բանավեճեր են եղել:

«Շատ դեպքերում ասում էին, որ եթե օնլայն շահումով խաղերի ոլորտը բարդացնում եք, ապա ընկերությունը կտանի, սերվերը կդնի մեկ այլ երկրում, այնտեղից կհեռարձակի: Սա բարդ հարց է, և լուրջ մասնագիտական քննարկում է պահանջում: Իմ տեսակետն այն է, որ հատկապես ճգնաժամերի ժամանակ պետք է հնարավորինս արգելափակես քո ռեզիդենտների՝ քո քաղաքացիների մուտքը»,- ասաց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է գովազդի արգելքին, ապա, ըստ բանախոսի՝ պետք է հասկանալ, թե ո՞վ է այդ գովազդի սպառողը, և եթե դա քո ներքին սպառողն է, ապա պետք է սահմանափակել:

Դիտարկմանը, թե ԶԼՄ-ների համար գովազդի այլ դաշտ չկա, քան հանքարդյունաբերության և շահումով խաղերի կողմից տեղադրվող գովազդները, որովհետև ընդհանուր առմամբ տնտեսությունը չի գործում, և, որ եկամուտ գոյանում է այդ գովազդներից, ու դրա սահմանափակումը ԶԼՄ-ներին զրկելու է նորմալ ֆունկցիոնալության հնարավորությունից, Վարդան Արամյանն ասաց, որ ընդունում է ասվածը, և, որ սեղանին պետք է դրվի նաև մեդիաներին չխեղճացնելու գաղափարը:

«Այստեղ 2 բևեռ կա: Ես համաձայն եմ, որ մեդիաները կարևոր դերակատարություն ունեն, ու ցանկացած դեպքում պետք չէ իրենց խեղճացնել: Բայց մյուս կողմից, երբ ես ժամանակին կոորդինացնում էի այդ ոլորտը, իմ վարքագիծը եղել է այնպիսին, որ պետք է հնարավորինս սահմանափակել այդպիսի խաղերի վաճառքը մեր ազգաբնակչությանը: Կա վերլուծություն, որ սովորաբար ճգնաժամերի ժամանակ հանրության հակվածությունը մոլեխաղերի նկատմամբ ավելանում է, և դա բերում է ինքնասպանությունների թվի աճի, ընտանիքների կործանման»,- նշեց Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախկին նախարարի խոսքով՝ կարծես թե համաձայնություն կա նպատակի շուրջ, բայց կիրառվող գործիքակազմը կարող է խնդրահարույց լինել:

«Այսօրվա դրությամբ վիրտուալ տիրույթը բավականին շատ դժվար կառավարելի է: դուք հիմա մտեք ռուսական ինչ-որ կայք, և այնտեղ հայկական կոնտենտը բերում է»,- նկատեց Վարդան Արամյանը:

Ըստ մեդիա ոլորտի ներկայացուցիչների՝ հայկական լրատվական կայքերն այդ օրենքի ընդունման դեպքում կզրկվեն եկամտի մոտ 60 տոկոսից՝ տնտեսական ներկա իրավիճակում հնարավորություն չունենալով լրացնել գովազդային բացը, ինչն էլ իր հերթին՝ կհանգեցնի գովազդի գնի անկմանը, և լրատվամիջոցներն այլևս չեն կարողանա ֆինանսապես ինքնաբավ լինել։

Բացի այդ, ժամային սահմանափակումը կամ գովազդի ընդհանրապես արգելումը կարող է հանգեցնել նաև նրան, որ մի շարք կայքեր կարող են գրանցվել այլ պետություններում, այսինքն՝ հարկեր վճարել այլ պետությունների, կամ ընդհանրապես անցնել բլոգային ֆորմատի ու խուսափել հարկեր վճարելուց։

Ավելին, այդ օրենքի ընդունմամբ կարող են վերահսկվել միայն հայկական գրանցումով կայքերը, որի պատճառով կավելանան միջազգային գրանցում ունեցող կայքերը, ինչն էլ կբերի ֆինանսական միջոցների արտահոսքի:

Ի դեպ, ավելացնենք, որ լրատվամիջոցների ղեկավարները ՀՀ ֆինանսների փախնախարարի հետ հանդիպմանն առաջարկել են՝ եթե իշխանություններն իսկապես ուզում են դրա դեմ պայքարել, ապա ճիշտ կլինի առհասարակ փակել վիճակախաղերի բիզնեսները՝ մոլեխաղերը, օնլայն խաղատներն արգելափակել ՀՀ քաղաքացիների համար:

Բնականաբար, իշխանությունները դրան չեն գնա, մանավանդ, որ վիճակախաղերի բիզնես ընկերություններից ամենախոշորը հեղափոխության և հենց Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ պաշտպաններն ու ֆինանսավորողներն են: Նրանք են հովանավորում իշխանական ֆեյք ֆաբրիկաները:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal