Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշխող ուժը ջղաձգումների մեջ է. հիստերիան շարունակվում է»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցվեցին: Նրա պարտականությունները կատարելու է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործ կա: Իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը մինչ դատական համակարգին առնչվող հերթական դրվագին անդրադառնալը, նշեց, որ պետք է հետհայացք նետել վերջին 3 տարվա զարգացումներին:

Շեշտելով 2018 թ. ընտրությունների արդյունքների մասին՝ նա ընդգծեց, որ իշխող ուժը ցանկացած հակաիրավական բնույթի օրենսդրական նախաձեռնություն անցկացնելու և ընդունելու հնարավորություն ստացավ. «Անկախ ամբողջ երկրի իրավաբանական համայնքի կոչերից, Վենետիկի հանձնաժողովի գնահատականներից, մենք անգամ հակաիրավական սահմանադրական փոփոխության ականատես եղանք: Այդ հակաիրավական փոփոխությունները Սահմանադրական դատարանի նկատմամբ ավելի քան մեկ տարի տևած ճնշումների էպոպեան էին: Այսինքն, այս ուժը հերթով զավթում է իշխանության բոլոր ճյուղերը ու չի հանդուրժում որևէ դիմադրություն իր հակաիրավական, ոչ պրոֆեսիոնալ գործունեությանը:

ՍԴ-ն իրենց սրտի դատավորներով համալրելուց ու այդ հակաիրավական սահմանադրական փոփոխություններն իրականացնելուց հետո արդեն առաջին պլան եկան դատական իշխանության նկատմամբ ճնշումները: Հատկապես հետպատերազմյան շրջանում իշխող ուժն աթոռը սոսնձված պահելու նպատակով տարբեր իրավապահ մարմինների միջոցով ճնշումներ սկսեց: Կապիտուլ յացիոն ակտի ստորագրումից հետո պարբերաբար բերման ենթարկվեցին ու ձերբակալվեցին Սյունիքի մարզի համայնքապետները, պատերազմի մասնակից այլ անձինք: Քանի որ այդ ամենն անհեթեթ էր, ու մի շարք դեպքերում դատարանը չբավարարեց կալանավորման միջնորդությունները, իշխանությունը կրկին նոր նախաձեռնություններով հանդես եկավ՝ նպատակ ունենալով, այսպես ասած, իրենով անել նաև կալանքի ինստիտուտը»,- ասաց Գ. Մելոյանը՝ այդ համատեքստում շեշտելով մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրման մասին:

«Հետպատերազմյան շրջանում իշխող ուժի հիստերիան շարունակվում է: Մենք շարունակում ենք նաև երկակի ստանդարտներ տեսնել: Եվ ԲԴԽ-ի շուրջ ստեղծվածը հերթականն է այդ իմաստով: Մամուլում տարբեր գործերի առումով նախորդիվ կային տեղեկություններ, որ պարոն Վարդազարյանը կատարում է իշխող ուժի հրահանգները: Այդ պարագայում պարոն Վարդազարյանն իրենց ցանկալի, անաչառ դատավորներից էր, և նրանք վերջինիս նշանակեցին ԲԴԽ նախագահ՝ պիտակավորելով ու հետապնդելով ԲԴԽ նախկին անդամներին, որոնք պրոֆեսիոնալներ էին: Իրենց ցանկալի կազմով ԲԴԽ ձևավորեցին: Հիմա նոր սցենարի ենք ականատես լինում, որովհետև այնքան կարմիր գծեր են անցնում, որ անգամ իրենց հետ համագործակցող դատավորներն այլևս նման գործելաոճ չեն հանդուրժում»,-նկատեց Գոհար Մելոյանը՝ շեշտելով, որ, մեծ հաշվով, այսօր արդեն պետության գոյության հարցի առաջ ենք:

«Ուստի, տրամաբանական էր պարոն Վարդազարյանի հայտարարությունը հետպատերազմյան շրջանում: Եվ այդ հայտարարության տրամաբանական հետևանքն իշխող ուժի ջղաձիգ արձագանքներն էին, ու, բնականաբար, իրենք ջանք չխնայեցին, որ ձերբազատվեն պարոն Վարդազարյանից՝ ամեն ինչ անելով նաև այդ պաշտոնում իրենց սրտի ԲԴԽ անդամին տեսնելու համար: Իսկ նպատակը դատավորների նկատմամբ ճնշում գործադրելն է հատկապես քաղաքական գործերի պարագայում: Բայց ես լիահույս եմ, որ ԲԴԽ նախագահի փոփոխությունը չի ազդի այն դատավորների գործունեության վրա, որոնք մինչ օրս, անկախ ճնշումների բնույթից ու քանակից, իրենց խղճին ու համոզմունքին համահունչ որոշումներ ու դատական ակտեր են կայացրել: Իշխող ուժը ջղաձգումների մեջ է. ցանկացած պարագայում, երբ պրոֆեսիոնալ գործունեությունն իրենց քիմքին հարիր չէ, կամակոր երեխայի պահվածք են որդեգրում ու ընկնում են հիստերիայի մեջ: Մենք պետք է արձանագրենք, որ, օրինակ, ՀՀ ՄԻՊ-ն անգամ մի շարք միջազգային կառույցների կողմից է բարձրագույն գնահատականների արժանացել, բայց այս պահի դրությամբ վերջինս ամենաշատը հետապնդվում է ադրբեջանական և ՀՀ գործող իշխանության կողմից: Սա ողբերգություն է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող ուժի շահերը հերթական անգամ տարօրինակ կերպով համընկնում են ադրբեջանա-թուրքական շահի հետ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ իշխանությունը տարբեր գործիքակազմերով շարունակում է ճնշումներն ազնիվ ու անաչառ դատավորների նկատմամբ. «Այս գործելաոճն ավելի ավելի օրինազանց և ավելի գլոբալ շրջապտույտներ է ստանալու: Բնավ չեմ ակնկալում նաև, որ այս ուժի օրոք արդար ընտրություններ են լինելու: Համոզված եմ, որ մի շարք իրավախախտումներ են լինելու՝ բոլոր հնարավոր և անհնար, բացահայտ ու կոպիտ տարբերակներով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal