Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Այսօր ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

SOCIETY

Այսօր հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։

Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974-1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։

1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։ Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։

1991-1999 թվականներին Կարեն Դեմիրճյանը գլխավորել է Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Հայէլեկտրամեքենա» ԱՓԲԸ-ն։ 1998 թվականին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1998 թվականին նա առաջադրվեց որպես Հանրապետության նախագահի թեկնածու։ 1999 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ)։ 1999 թվականի մայիսին ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ։ Հանրապետության զարգացմանը նա կարողացավ համակարգված բնույթ տալ՝ հստակեցվեցին զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի՝ մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները։

Զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։

————

Հրապարակվել է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի նամակը Կարեն Դեմիրճյանին, որը սկիզբ դարձավ «Միասնություն» դաշինքի ձևավորման համար․

«Մեծարգո պարոն Դեմիրճյան,

ՀՀԿ խորհրդի և ԵԿՄ վարչության անունից լիազորված եմ դիմել Ջեզ հետևյալ առաջարկությամբ:

Խորապես մտահոգված լինելով մեր երկրի ու պետականության ապագայով՝ համոզված ենք, որ Դուք և Ձեր կուսակցության սկզբունքային դիրքորոշումները՝ համախումբ ուժերով երկրի քաղաքական պատասխանատվությունն ստանձնելու և իրականացնելու առումով, այլընտրանք չունի: Ուսումնասիրելով ՀԺԿ դիրքորոշումները՝ սկզբունքային քաղաքական, տնտեսական, բարոյական խնդիրների և դրանց լուծման ուղիների առումով, տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները մեծապես նույնանում են:

Միանշանակ է, որ շրջադարձային այս ծանր ու պատասխանատու իրավիճակում ոչ մի առանձին քաղաքական ուժ կամ անհատ ի վիճակի չէ երկիրը բարձրացնել դժվարին կացությունից: Անցած տարիների անհաջողությունների գլխավոր պատճառներից մեկը հենց ուժերի փոշիացումն էր: Այսօր ակնհայտ է, որ արմատական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժետ է մեր ժողովրդի և հասարակական-քաղաքական ուժերի և անհատների առավել միասնություն ու համախմբում: Անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնելու կամք ունեցող քաղաքական դաշինքի ձևավորում, որի գործունեության առանցքը կդառնա երկրի դուրս բերումը ծանր սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակից, արդարության, հանդուրժողականության մթնոլորտում կապահովվի ժողովրդավարական ուղիներով երկրի զարգացումը, տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, մեր պետականության ամրապնդումը: Մի գաղափարի, որին պետք է տրվի համաժողովրդական այնպիսի նշանակություն, ինչպիսին վերջին տարիներին ստացել է Արցախի ազատագրման գաղափարը:

Մենք, որ կյանք ու արյուն չենք խնայել պատերազմի դաշտում, ամեն կերպ նպաստել ենք հաղթանակի ու խաղաղության կայացմանը, շատ լավ ենք հասկանում, որ պատերազմը հերոսության այն դաշտից այսօր տեղափոխվել է տնտեսական դաշտ: Ուստի մեր ազնիվ դաշնությունն ենք առաջարկում՝ համատեղ լուծելու պետության ու ժողովրդի առջև ծառացած տնտեսական, քաղաքական և անվտանգ ապագայի ապահովման հիմնախնդիրները: Համոզված եմք, որ կենտրոնամետ դաշտում երկու ազդեցիկ քաղաքական ուժերի համագործակցությունը, փորձի և հմտության միատեղումը, Ձեր՝ ակնառու պետական, քաղաքական գործչի ամենաակտիվ մասնակցությունը մեր նորօրյա պետականության կերտման գործընթացում, հնարավորություն են ընձեռնում հաղթահարելու հետպատերազմյան դժվարությունները:

Ակնհայտ է, որ հասարակական համերաշխության, վստահության անկյունաքարը հանդիսանալու են Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները: Մենք պարավոր ենք ապահովել ազատ, անկախ, քաղաքակիրթ ընտրություններ: Քաղաքական առճակատումն իր տեղը պետք է զիջի հասարակական համաձայնությանը: Ահա այս բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհին առաջարկում ենք ՀՀԿ և ՀԺԿ ամենասերտ համագործակցությունը:

Հուսով ենք, որ մեր առաջարկությունը ՀԺԿ վարչության, բոլոր անդամների և Ձեր կողմից կգնահատվի որպես երկրի ապագայի նկատմամբ մտահոգության ու պատասխանատվության դրսևորում»։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer