Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քա­ղա­քա­ցու օր­վա իշ­խա­նա­կան «կո­րի­զն» ու կապիտուլյացիայի խորհրդանիշը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը ներկայացրեց կիրակի օրը՝ ապրիլի 25-ին։ Ըստ Փաշինյանի, դա խորհրդանշական է, և այդ հրաժարականը նշանակում է, որ իրենք հենց Քաղաքացու օրը քաղաքացուց ստացած իշխանությունը վերադարձնում են քաղաքացուն, որպեսզի նա ընտրությունների միջոցով որոշի իշխանության հետագա ճակատագիրը։ Հիշենք, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարությունը, որպես առաջին քայլերից մեկը, ձեռնամուխ եղավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի ընդունմանը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարվեց Քաղաքացու օր: Հայաստանում Քաղաքացու օրը նշվել է միայն մեկ անգամ՝ 2019 թվականի ապրիլի 27-ին, երբ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ այդ օրը փակել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խորոված-փարթի էին կազմակերպել։ Թե խորոված-փարթին ի՞նչ կապ ունի քաղաքացու հետ, այդպես էլ չիմացանք։ Բայց դա չէր խանգարել, որ իշխանությունները պետբյուջեից 124 մլն դրամ հատկացնեն տոնական միջոցառումների կազմակերպման համար։ Իսկ ահա 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այդ օրը չնշվեց: Բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ եթե տոնի անունը Քաղաքացու օր է, դա դեռևս չի նշանակում, թե այն քաղաքացիների տոնն է։

Իշխանությունների պատկերացմամբ, այդ օրը խորհրդանշում է այն, որ քաղաքացիները կարողացան 2018 թվականին փոփոխություններ բերել հայաստանյան ներքաղաքական կյանքում և իշխանափոխության հասնել, սակայն իրականում դա իշխանությունների տոնն է՝ ընկած «հեղափոխական օրացույցի» առանցքում։ Հարցն այն է, որ իրենց հեղափոխական հռչակած անձինք կարողացան քաղաքացուն բարեկեցիկ կյանք և ապահովվածություն խոստանալ ու, մարդկանց շրջանում կուտակված դժգոհությունն օգտագործելով, իշխանության գալ։ Այդպես Փաշինյանն ու իր թիմակիցները խաղացին քաղաքացիների հույզերի վրա՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։ Եթե հեղափոխականի աստառի ներքո հանդես եկող այդ մարդիկ իրոք քաղաքացու և պետության մասին մտածեին, ապա Փաշինյանը ժամանակին չէր հայտարարի. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով և աջակցությամբ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Կարճ ասած՝ նրանց մոտիվացիան պարփակված էր միայն իշխանությանը տիրանալու պարզ բանաձևի ներքո։ Ու որպեսզի պահեն իրենց աթոռը, իշխանությունները սկսեցին հանրությանն զբաղեցնել փոփոխությունների իմիտացիայով՝ քաղաքական դաշտն իջեցնելով մանկապարտեզի մակարդակի, իսկ հասարակությանը բաժանելով սևերի ու սպիտակների։ Այդպես իրականում քաղաքացիներն անտեսվեցին, կորցրեցին իրենց դեմքը և վերածվեցին անհասկանալի ամբոխի, քանի որ նրանց փոխարեն իշխանություններն արդեն ամեն ինչ որոշել էին, և եթե այս կամ այն քայլն էին կատարում, ապա հայտարարում էին, թե դա անում են քաղաքացիների ու ժողովրդի անունից։

Այնինչ, Փաշինյանն իր հանրահավաքների ժամանակ խոստանում էր, թե ամեն մի կարևոր քայլ հրապարակում քննարկելու է ժողովրդի հետ, անգամ իր ելույթներից մեկում Հանրապետության հրապարակը հռչակեց 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, սակայն դա չէր խանգարում, որպեսզի ինքը որոշումներն ընդունի միանձնյա՝ առանց քաղաքացիների կարծիքների հետ հաշվի նստելու։ Ճակատագրական որոշումներ: Փաշինյանը խոստանում էր հրապարակում ժողովրդի դատին ներկայացնել Արցախյան հիմնախնդրի ցանկացած լուծման տարբերակ, որը սեղանի վրա կլինի, բայց իրականում ոչ միայն ժողովրդից թաքցրեց իրական բանակցային դետալները, այլև Արցախյան պատերազմի ժամանակ հաղթանակի կարգախոսների ներքո հանրությանն առաջնորդեց խայտառակ պարտության։ Թերևս այդ է պատճառը, որ ՀՀ ոչ մի ղեկավար դեռևս այսքան խեղճ ու ստորացված վիճակում չի հայտնվել, որին ո՛չ դրսում են հարգում, ո՛չ էլ երկրի ներսում։

Մեծ հաշվով, Փաշինյանը դարձել է կապիտուլյացիայի խորհրդանիշը։ Ու հիմա միայն մեկ ձգտում ունի. նույն հպարտ քաղաքացիներին, նույն ժողովրդին հերթական անգամ խաբելով ու մոլորեցնելով՝ պատասխանատվությունը սահուն իր ուսերից գցել նրանց ուսերին: Մնում է հասկանալ՝ ցանկանո՞ւմ է մեր հանրությունը նորից խաբվել և այդ մեկ անձի մեղքն ու պատասխանատվությունը վերցնել իր վրա...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank