Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երբ գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ փաթեթավորված տարբեր լոզունգներով․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Գործունեության տարբեր փուլերում այսօրվա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քաղաքական զարգացումների ընթացքից կախված, տարբեր կարգախոսներ և լոզունգներ է օգտագործել, սակայն որքան էլ զարմանալի է՝ դրանցից ոչ մեկն էլ իր մեջ չի ամփոփել երկրի զարգացման հստակ տեսլականի մասին պատկերացում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի քաղաքական ուժը դուրս է մնացել կուսակցությունների ավանդական դասակարգման գաղափարախոսական չափանիշներից՝ հայացքների համակարգ կամ գաղափարախոսություն չունենալու պատճառով։

Եվ մինչ Փաշինյանը հպարտանում է այն հանգամանքով, որ իրենց կուսակցությունը «իզմեր» չունի, հանրության համար անհայտ է մնում, թե երկիրն ինչ ուղղությամբ է շարժվում, քանի որ Փաշինյանը, իր քաղաքական շահերից ելնելով, կարող է մի դեպքում որդեգրել լիբերալիզմի տարրեր, մյուս դեպքում՝ սոցիալիզմի, իսկ մեկ այլ դեպքում՝ անարխիզմի և այդպես շարունակ։ Իսկ այդ ամենը՝ բացառապես պոպուլիզմի «սոուսով»: Ուստի ամենահստակ պատկերացումը ՔՊ-ի մասին անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, իսկ կուսակցության իրական գաղափարախոսությանը փոխարինում է շահը՝ կախված քաղաքական դասավորությունից ու իրադարձությունների զարգացումից։ Սկզբում ՔՊ-ն «Ելք» դաշինքի կազմում մասնակցում էր ընտրություններին՝ «Ելք կա», ապա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ «Ընտրություններ, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսների ներքո, իսկ 2018 թվականի գարնանը Փաշինյանի սկսած շարժման օրերին փողոց դուրս եկածներն սկսեցին որդեգրել «Քայլ արա» կարգախոսը։

Սակայն Փաշինյանի «Քայլ արա»-ն իրականում միայն իրենց իշխանության հասնելու մասին էր, իսկ թե դրանից հետո երկիրը կոնկրետ որ ուղղությամբ էին տանելու, մնում էր հարցական։ Բայց քայլականների համար ամենակարևորն այն էր, որ այս կարգախոսի ներքո կարողացան իրենց շահերին ծառայեցնել քաղաքացիների դժգոհություններն ու, խաղալով հանրության էմոցիաների վրա, հասնել իշխանության։ Իսկ ահա 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ արդեն «Իմ քայլը» դաշինքն իր քարոզարշավն իրականացնում էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» նշանաբանով։ Բայց այդ նշանաբանի ներքո խորհրդարանում մեծամասնություն ստանալն ու միայնակ կառավարություն ձևավորելն ի վերջո հասցրեց մի այնպիսի հանգրվանի, որ իրականություն դարձավ կարգախոսում նշված իրողությունների հակառակ պատկերը։

Լրիվ հակառակ: Պատահական չէ, որ այսօր մարդիկ երջանիկ լինելու փոխարեն այն աստիճան են հուսալքվել, որ մեծամասամբ նախընտրում են բռնել արտագաղթի ճանապարհը։ Իսկ հոգատարության փոխարեն մի կողմից՝ հանրության շրջանում գերիշխում է համատարած անտարբերությունն ու ապատիան, մյուս կողմից՝ փոխադարձ ատելությունը։ Եվ ամենակարևորը՝ հզոր պետություն ունենալու փոխարեն մեր երկիրը հասել է կապիտուլ յացիայի ենթարկվելու աստիճանի ու ներկայումս շատ թույլ և միջազգայնորեն հեղինակազրկված վիճակում է գտնվում։ Չենք կարող չանդրադառնալ նաև այն հանգամանքին, որ 2019 թվականին Փաշինյանը հանրային դաշտում շրջանառության մեջ դրեց տնտեսական հեղափոխության մասին լոզունգը՝ չնայած շատ տնտեսագետներ այն համարում էին ոչ տնտեսագիտական արտահայտություն։ Սակայն տնտեսական հեղափոխության ու թռիչքաձև աճի փոխարեն Փաշինյանի անարդյունավետ կառավարման արդյունքում արդեն մեկ տարուց ավելի հայտնվել ենք ավարտ չունեցող տնտեսական ճգնաժամի հորձանուտում։

Իսկ պատերազմի ընթացքում գործի դրված «Հաղթելու ենք» կարգախոսի մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ դրա միջոցով մի ողջ ժողովրդի հետևողականորեն մոլորեցրին և հասցրեցին ծանր պարտության նախաշեմին։ Հիմա էլ իշխանությունների կողմից շրջանառության մեջ է դրվել «Ապագա կա» կարգախոսը, որի ներքո էլ ներկայիս իշխող ուժը արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում։ Այսպիսի կարգախոսը քաղաքական առումով շատ անորոշ է։ Ավելին, նույնիսկ ծաղր է հայ ժողովրդի հասցեին: Հարցն այն է, որ Հայաստանը բոլոր դեպքերում էլ ապագա ունենալու է, բայց հանրության մեծամասնությունը վստահ է, որ միայն առանց Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի։

Ի վերջո, չի կարող այդ ապագան լինել կապիտուլ յացիայի շարունակությունը, պետական համակարգի կազմալուծումն ու փոշիացումը, ազգային արժեքների դեմ պայքարը, բռնոցի-թողոցի շոուները, համատարած անիշխանությունն ու քաոսը։ Ահա այստեղ է, որ ընտրական փուլում իր համոզմունքները ձևավորելիս յուրաքանչյուր քաղաքացի լրջորեն պետք է կշռադատի, թե արդյոք ցանկանո՞ւմ է, որ երկիրը շարժվի այն նույն հոսանքով, ինչպիսին այսօր է, այսինքն՝ լիովին դեպի կործանում։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal