Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպիսի՞ն է իսկական մանանեխը և երբվանի՞ց է այն օգտագործվում սննդի մեջ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մանանեխը (ռուսերեն՝ горчица, լատիներեն՝ brassica juncea) հնագույն ժամանակներից է օգտագործվել որպես համեմունք։ Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։ Հին եգիպտական մագաղաթներում դեռևս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում մանանեխի սերմն ավելացնել ուտեստներին։ Համարվում է, որ սև մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։ Այն կաղամբազգիների (խաչածաղկավորների) ընտանիքի brassica ցեղի միամյա, ձիթատու, մեղրատու բույս է։ Մանանեխը մշակվել և օգտագործվել է մարդկանց կողմից և տարածվել է ամբողջ Հին աշխարհում՝ Եվրոպայից մինչև Չինաստան: Ավելին, մանանեխը եղել է միակ տեղական սուր համեմունքը Եվրոպայում, իսկ մնացած համեմունքները ներկրվել են այլ երկրներից:

Մանանեխը, որպես համեմունք, հավանաբար, առաջին անգամ օգտագործվել է Հռոմեական Կայսրությունում: Հռոմեացիները խաղողի չմշակված հյութը (շիրա) խառնել են աղացած սպիտակ մանանեխի հատիկների հետ և ստացել սուր համեմունք: Մանանեխի բաղադրատոմսը կարելի է գտնել 4-րդ կամ 5-րդ դարում կազմված De re coquinaria խոհարարական գրքում: Բաղադրատոմսը պարունակում է մանանեխի աղացած սերմեր, պղպեղ, չաման, կրակի վրա բոված համեմի սերմեր, սամիթ, նեխուր, ուրց, սուսամբար, սոխ, մեղր, քացախ, կարագ և բուսական յուղ: Այդ հանրագումարային համեմունքը օգտագործվել է տապակած վայրի խոզի պատրաստման ժամանակ: Ենթադրվում է, որ հենց հռոմեացիներն են սև մանանեխի սերմերը տարել Գալիա, որտեղ այն սկսել են աճեցնել խաղողի այգիներում: 10-րդ դարում Փարիզի Սեն Ժերմեն դե Պրես աբբայության վանականները սկսել են արտադրել իրենց հատուկ մանանեխը սեղանի համար, նույնիսկ եղել է հատուկ մանանեխագործ վանական, որը համեմունք է պատրաստել ամբողջ վանքի համար:

Պատրաստելիս օգտագործել են բույսի բողբոջած հատիկները, որոնք մանրացվել են ձեռքով, ընդ որում, նախընտրելի են եղել սև մանանեխի սերմերը: Համեմունք պատրաստելու համար օգտագործել են բազմատեսակ հավելանյութեր՝ պղպեղ, գինի, մեղր, չամիչ, շաքար, մանրացված պաքսիմատ և այլն: Մանանեխի սոուսն օգտագործել են հիմնականում սառը ուտեստների հետ, քանի որ համարվել է, որ այն տաքացնող համեմունք է: Այն մատուցվել է թարմ և չորացրած ձկների, վայրի խոզի, դոնդողի, ծովախեցգետնի հետ։ Փարիզի մանանեխ արտադրողները առաջին անգամ արքայական ռեգիստրում գրանցվել են 1292 թվականին: 1390 թվականին ստեղծվել են կանոններ, որոնք արգելել են մանանեխային սոուսին ցանկացած բաղադրիչի ավելացումը, բացառությամբ մանանեխի բարձրորակ սերմերի և քացախի: 13-րդ դարում Դիժոնն է դարձել մանանեխի արտադրության ճանաչված կենտրոն: Այն, թե որքան հայտնի է եղել մանանեխը Դիժոնում, վկայում է 1336 թվականին գրված հաշիվ-ապրանքագիրը 320 լիտր մանանեխի համեմունքի համար, որը Բուրգունդիայի դքսությունում կերել են հյուրերը միայն մեկ երեկույթի ընթացքում:

1777 թվականին Դիժոնում ստեղծվել է մանանեխի սոուսի արտադրության առաջին ընկերությունը, որը այդ սոուսի արտադրության ժամանակ օգտագործել է սպիտակ գինի՝ ըստ բաղադրատոմսի։ Այդտեղ էլ հենց հայտնվել է մանանեխի արտադրության առաջին մեքենան: 1937 թվականին Դիժոնյան մանանեխի համար ներդրվել է ծագման սերտիֆիկացում: Մանանեխի արտադրության երկար պատմության պատճառով Դիժոնը ներկայումս էլ համարվում է «աշխարհի մանանեխի մայրաքաղաքը»: Մանանեխը Անգլիայում հայտնվել է 12-րդ դարում: Այնտեղ մանանեխի հատիկները աղացել են հավանգի մեջ և որպես փոշի շաղ տվել սննդի վրա, ինչպես աղացած պղպեղը: Մանանեխի մասին առաջին գրավոր հիշատակումը The Forme of Cury գրքում է, որը գրել է Ռիչարդ Երկրորդ թագավորի գլխավոր խոհարարը: Մանանեխի սերմերը խառնել են ալ յուրի և դարչինի հետ, ջուր են ավելացրել, ապա մանանեխի խմորից գնդիկներ պատրասստել և չորացրել:

Այդ ձևով պատրաստված մանանեխը հարմար է եղել պահելու համար, և, ըստ անհրաժեշտության, դրանից պատրաստել են մանանեխի սոուս՝ գնդերը թրջելով քացախի կամ գինու մեջ: Ծովաբողկով մանանեխը, որը պատրաստվել է Թյուքսբերիում, համարվել է լավագույնը, և այստեղից մանանեխը տեղափոխել են Լոնդոն և Անգլիայի այլ շրջաններ: Այդ մանանեխը նույնիսկ հիշատակվել է Շեքսպիրի «Հենրի 4-րդ» պիեսում։ Ռուսաստանում մանանեխի մասին առաջին հիշատակումը հայտնվել է 1781 թվականին հայտնի գյուղատնտես Բոլոտովի «Մանանեխի յուղը ծեծելու և դրա օգտակարության մասին» աշխատության մեջ: 1

784 թվականին Վոլգայի շրջանում կոմս Բեկետովի կալվածքներում մանանեխի առաջին ալ յուրն է արտադրվել, իսկ 1810 թվականին ներմուծվել է շոգեխաշիչ սարքավորում, և սկսվել է դեղին սարեպյան մանանեխի և մանանեխի յուղի արդյունաբերական արտադրություն: 1904 թվականին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվել է նորություն` դեղին-շագանակագույն մանանեխ, որն էլ պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է հոթ-դոգեր պատրաստելու համար:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal