Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր տաղանդներ կհայտանաբերեք ձեր մեջ․ մայիսի 7-ի աստղագուշակ

LIFE

Խոյ. Բարենպաստ օր է մտորումների, արժեքների վերագնահատման, գերակայությունների վերանայման համար: Դուք ոչ միայն կտեսնեք օրինաչափություններն ու պատճառա-հետևանքային կապերը, որոնք նախկինում չէիք նկատում, այլև՝ կկարողանաք ճիշտ եզրահանգումներ անելով խելամիտ դասավորել ապագայի պլաները:

Սակայն պետք է չէ շտապել ընդունած որոշումները բարձրաձայնել՝ դրանք անմիջապես կենթարկվեն քննադատության և դա, ամենայն հավանականությամբ, ձեզ հունից կհանի: Ձեր կենսական ներուժը ցածր է, այնպես որ հրաժարվեք հոգնեցուցիչ գործերից ու էքստրեմալ բնույթի հաճույքներից և փոխարենը տրվեք պասիվ հանգստի և ուժերը վերականգնելուն:

Ցուլ. Դուք տենչում եք նոր տպավորություններ, սակայն դրանք փնտրում եք ոչ ճիշտ տեղում: Այսօր ձեր վարքագիծը առանձնանում է անպատասխանատվությամբ, իսկ գործողությունները չմտածված են: Դուք հեշտությամբ կարող եք հայտնվել տհաճ իրավիճակներում, անտեղի դիտողություններ անել: Բոլոր այս բարի վախճան են ունենում, սակայն ձեզ բավական անհանգստություններ են պատճառում:

Հեշտությամբ լեզու կգտնեք ազգականների հետ, այդ թվում և՝ հեռավոր: Չի բացառված, որ ձեզ մոտ տեղափոխության համար ծանրակշիռ պատճառ առաջանա:

Երկվորյակներ. Այսօր ձեր մտերիմների մոտ կառաջանան խնդիրներ, որոնք դժվար թե լուծվեն առանց ձեր միջամտության: Ստիպված կլինեք բուռն գործունեություն ծավալել, չնայած որ կնախընտրեիք ժամանակն անցկացնել տոնական մթնոլորտում:

Կենտրոնացեք այս պահին տեղի ունեցողի վրա, մի տվեք հեռավոր ապագային վերաբերող խոստումներ՝ դրանք ծուղակ են, որոնցից դուրս գալն այնքան էլ հեշտ չի լինի: Օրը բավական հոգնեցուցիչ կլինի, իսկ կենսական ներուժն էլ՝ ցածր, այնպես որ երեկոյան չի բացառված ինքնազգացողության անկում:

Խեցգետին. Կենտրոնացեք պրոֆեսիոնալ գործերի վրա, քանի որ սա այն օրերից է, երբ ձեր գլխում կծագեն հիանալի գաղափարներ: Ձեզանից ոմանց դրանք կօգնեն ստեղծագործական փակուղուց ելք գտնելու, մյուսներին էլ՝ հաղթող դուրս գալ ուժեղ և նենգ հակառակորդի նկատմամբ:

Բավական հաջող է օրը համագործակցության վերաբերյալ բանակցությունների համար, դուք գտնում եք համախոհներ ու օգնականներ, ովքեր չեն կասկածում ձեր անզուգական ունակությունների և ակնհայտ տաղանդի մեջ: Հաճելի անակնկալ ձեզ կմատուցեն ձեր երեխաներն ու ցածր տարիքի մարդիկ: Իսկ ահա հանդիսավոր արարողություններին մասնակցելը ձեզ միայն կձանձնացնի:

Առյուծ. Օրը դասավորվում է բավական հաջող: Չկա մի այնպիսի խնդիր, որը դուք չկարողանաք հարթել հաշված րոպեների ընթացքում: Շատ տեղին կլինի հասցված օգնությունը, ընդ որում դա կստանաք այնպիսի մարդկանցից, ովքեր ժամանակին անթաքույց օգտվել են ձեր բարությունից:

Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կբորբոքեն ձեր հիշողությունները, կստիպեն մտովի վերադառնալ անցյալ, սակայն միայն այն բանի համար, որ դուք հերթական անգամ համոզվեք, որ ներկան էլ ոչնչով վատը չէ: Նամակը, կամ հեռվից հասած հաճելի լուրը ձեզ հիանալի գաղափար կպարգևի, որի իրականացմանը կարող եք ձեռնամուխ լինել անմիջապես:

Կույս. Օրը կապված է ընտանեկան հարաբերություններում խնդիրների հետ: Մտերիմների հետ լեզու գտնելը բավական բարդ է ստացվում, և ստիպված եք լինելու վերադառնալ այնպիսի հարցերի, որոնք արդեն մի անգամ չէ, որ վեճերի ու կոնֆլիկտի պատճառ են դարձել: Անգամ ամենաներդաշնակ ռոմանտիկ հարաբերություններում լարվածություն է ծագում, իսկ խնդրահարույց զույգերը կվիճեն կրկնակի հաճախականությամբ:

Փորձեք ժամանակն գտնել ձեր հոբբի համար, քանի որ այսօր հենց’ սիրելի գործը կբարձրացնի ձեր տրամադրությունը, կօգնի հաշտվել այն բանի հետ, ինչը հնարավոր չէ ուղղել:

Կշեռք. Այսօր ձեր նպատակամղվածությանը կարելի է միայն նախանձել: Հերիք է միայն ցանկանաք, և բոլոր խոչընդոտները կհաղթահարվեն: Անսպասելիորեն հնարավորություն է ընձեռվում կարգավորել ունեցվածքի հետ կապված խնդիրները, հարթել ֆինանսական գործերը:

Ցանկացած հարցերին լուրջ, պատասխանատու մոտեցումը ձեզ կօգնի ավագ սերնդի ներկայացուցիչների վրա հաճելի տպավորություն թողնել: Իսկ ահա հասակակիցների համար ձեզ հետ ձանձրալի կլինի, եթե իհարկե դուք ազատություն չտաք ձեր մանկական անմիջականությանը:

Կարիճ. Օրը առավել հարմար է շփումների ահմար: Այսօր ձեզ ինչպես երբեք հեշտ կլինի բարդ, քմահաճ, անկանխատեսելի մարդկանց հետ պայմանավորվել: Ձեզանից շատերը անսպասելի կհայտնաբերեն, որ ի վիճակի են ոչ միայն հաղթահարել սեփական ներքին հակասությունները, այլև՝ ուրիների օգնել հասնելու հոգեկան հավասարակշռության:

Նոր տաղանդներ կհայտանաբերեք ձեր մեջ, որոնք հակված եք ի ցույց դնելու բոլորին անխտիր: Երեկույթներին ու տոնախմբություններին կլինեք ուշադրության կենտրոնում, և դա ձեզ, անխոս, հաճույք կպատճառի: Օրը շատ հարմար է նոր սիրավեպ սկսելու համար:

Աղեղնավոր. Այսօր ամեն ինչ լավ է, բացի ձեր տրամադրությունից: Ձեզ բնորոշ լավատեսությունը մոլորվել է ինչ-որ տեղ, իսկ ձեր ուղեկիցները դարձել են տրտմությունը, անհանգստությունը, մռայլ մտքերը: Ձեզ բոլորովին դուր չի գալիս նման վիճակը, սակայն դրանից ձերբազատվել չեք կարողանում, քանի դեռ չեք հասկացել ձեր տրամադրության իրական պատճառները:

Մտերիմները պատրաստ են ձեզ շրջապատել ուշադրությամբ, սատարել, բարի խորհուրդներ տալ, սակայն բոլոր այս նշվածները ձեզ չեն ուրախացնում, քանի որ միայն հիշեցնում են ձեր խնդիրների մասին: Հաջող օր է կոմերցիոն հարցեր լուծելու համար, քանի որ ձեր գործնական հոտառությունը շատ սուր է:

Այծեղջյուր. Այսօր նոր տեղեկություններ կստանաք, որոնք օգտագործելով կլուծեք մի շարք պրոֆեսիոնալ խնդիրներ: Սակայն ստիպված եք լինելու դժվար ընտրություն անել՝ կշեռքի մի կողմում ձեր բարոյական արժեքներն են, մյուս կողմում՝ վաղեմի, թանկ ցանկության իրականացումը:

Դրանցից որն էլ որ կշեռքը թեքի իր կողմը, դուք դեռ երկար կմտորեք, թե արդյոք ճիշտ եք վարվել: Կարելի է փոքրիկ անակնկալներ անել ընկերներին ու մտերիմներին՝ ձեզ հաջողվում է ուրախացնել ուրիշներին, դրական էմոցիաներ պարգևել: Իսկ ահա սեփական տրամադրությունը բարձրացնել չի հաջողվում, դրա համար էլ տրտմության մեջ եք ընկնում:

Ջրհոս. Օրը կապված է կենսական ներւոժի նվազման հետ, այնպես որ ավելի լավ է հանգստանաք, իսկ բարդ ու հոգնեցուցիչ գործերը հետաձգեք: Աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել բազմամարդ տեղեր այցելելուց: Այս օրվա բազմաթիվ հնարավորություններ կապված են լուրջ էներգետիկ ծախսերի հետ, այնպես որ լավ կլինի ընտրեք միայն նրանք, որոնք ձեր ուժերից վեր չեն:

Երեկոն այն պահն է, երբ կարելի է սրտից բխող զրույցներ վարել, տարբեր տեսակի խոստովանություններ անել: Մտածեք, թե ինչ եք ասում, քանի որ կարող եք կիսվել այնպիսի տեղեկություններով, որոնք վերաբերում են ուրիշին և ավելի լավ կլիներ գաղտնի պահել:

Ձկներ. Այսօր դուք կստաանաք վերջին ժամանակներում ձեզ անհանգստացնող մի շարք հարցերի պատասխաններ: Ցավոք, այդ պատասխանները կլինեն ոչ այնպիսին, ինչպես դուք կցանկանայիք, և այժմ դուք պետք է խորհեք, թե ինչպես բավական բարդ իրավիճակից առավել բարենպաստ քայլեր անել: Այստեղ ձեզ պետք կգան հնարամտությունն ու վառ երևակայությունը:

Օրը հարմար է հին ծանոթների հետ շփումների համար: Աշխատեք քիչ խոսել և շատ լսել՝ դուք մի ինչ-որ կարևոր բան կիմանաք: Չեն բացառված անսպասելի ուշադրության նշաններ՝ հակառակ սեռի սակավածանոթ ներկայացուցչից:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal