Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քանդել, քանդել մինչև վերջ. կրթական համակարգի վրա հարձակումները շարունակվում են․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում կրթական համակարգում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք ոչ մի կերպ չեն բխում կրթության զարգացման տրամաբանությունից։ Լրիվ հակառակը: Հատկապես լուրջ է բուհերի ինքնավարության հետ կապված խնդիրը։ Հարցն այն է, որ իշխանությունների հետևողական գործողությունները ցույց տվեցին, որ իրենց նպատակն է տոտալ վերահսկողություն հաստատել բուհերի, մասնավորապես ԵՊՀ-ի վրա։ Հանգամանք, որը քաղաքական գործընթացների ժամանակ կարող են լավագույն ձևով իրենց շահերին ծառայեցնել։ Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ 2018 թվականի ապրիլին, երբ Փաշինյանը սկսում էր իր գլխավորած շարժումը, որպես խոստում առանցքային տեղ էր հատկացնում բուհերին վերաբերող խնդիրներին։

Մասնավորապես, նա հայտարարում էր, թե բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն և անցնեն ամբողջական ինքնակառավարման։ «Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից, ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բացառապես բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»,- ընդգծում էր Փաշինյանը: Թեպետ, անկեղծ ասած, նա այս թեման շահարկել է նաև մինչև 2018 թվականը և, որպես ընդդիմադիր պատգամավոր, նախորդ իշխանություններին մեղադրել է բուհերը քաղաքականացնելու մեջ: Սակայն իշխանության հասնելուց հետո Փաշինյանը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, սկսեց անել իր ասածների հակառակը, ընդ որում, ավելի մեծ մոլուցքով ու թափով, քան նախորդ բոլոր իշխանությունները, որոնց նա մեղադրում էր այս կամ այն հարցում։ Եվ հետևողականորեն իր թիմի հետ սկսեց նոր մեխանիզմներ մտածել, թե ինչպես կարող են բուհերը ամբողջությամբ ենթարկել իրենց։

Այս նպատակից ելնելով է, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներսում ներքին հակասություններ բորբոքվեցին, իսկ կրթական համակարգի կայունության ու զարգացման հարցը բարձիթողի վիճակի մատնվեց։ Այսպիսի գործընթացները հանգեցնում են նրան, որ մի շարք կարևոր բուհերում ռեկտորի ընտրությունը վերածվում է մի մեծ սկանդալի, կամ էլ ընդհանրապես չի հաջողվում բուհի ղեկավար ընտրել։ Հեռու չգնալու համար ակնառու է ԵՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նախկին ռեկտորի հրաժարականից հետո մինչ այժմ մայր բուհը առանց ռեկտորի է մնացել։ Այս ամենի պատճառը, թերևս, այն է, որ իշխանությունները շարժվում են այն տրամաբանությամբ, որ կա՛մ ռեկտորն իրենց նախընտրած ներկայացուցիչը պետք է լինի, կա՛մ էլ մայր բուհը ռեկտոր չի ունենա, ինչպես ժամանակին Փաշինյանն էր հայտարարում, թե կա՛մ ինքը վարչապետ կընտրվի, կա՛մ էլ Հայաստանը վարչապետ չի ունենա։

Դրա համար էլ իշխանությունները շատ արագ ձեռնամուխ եղան բուհերի խորհուրդների հարցերը լուծելու քայլերին, որպեսզի հնարավորություն ունենան կախյալ վիճակի մեջ գցել բուհական հաստատությունները, ամբողջովին թելադրել քաղաքական ուղղվածությունն այս ոլորտում, պատժել յուրաքանչյուր քննադատական խոսք ու թիրախավորել ընդդիմադիրներին։ Սկզբում որոշեցին, որ բուհական խորհուրդներում կառավարությունը ապահովելու է ձայների կեսը, իսկ հետո իշխանությունների քվեն դարձրին 50+1, բայց որոշ ժամանակ անց, տեսնելով, որ այս դեպքում ևս կարող են դժվարություններ ունենալ իրենց նախընտրած թեկնածուներին անցկացնելու հարցում, արդեն անցան խորհուրդներում իրենց ձայների մասնաբաժինը գերակշիռ դարձնելու տարբերակին, որպեսզի ընտրությունների հարցում որևէ խոչընդոտ չունենան։ Այսպիսով, կառավարությունը օրերս հաստատել է որոշում, որով փոփոխություն է նախատեսում մի շարք բուհերի կանոնադրության մեջ և բուհերի հոգաբարձուների խորհրդում իշխանությունը ստանում է 65 % ներկայացվածություն՝ նախկին 50%-ի փոխարեն, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մասնաբաժինը 25 %-ից դառնում է 10 %։ Պատահական չէ, որ կառավարության այս որոշմանը նախորդել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքը, որով բուհերի ինքնավարությունը հարցականի տակ է դրվում։

Ու թեև այս օրենքն ԱԺ-ի կողմից մարտի 24-ին ընդունվել էր, սակայն նախագահն այն չէր ստորագրել՝ դիմելով Սահմանադրական դատարան։ Սակայն կառավարությունը չսպասեց ՍԴ որոշմանը և շատ արագ ընդունեց այնպիսի որոշում, որը կազատեր գործող իշխանությունների ձեռքերը: Ու ինչպես մյուս որոշումների դեպքում, բուհերի խորհուրդների վերաբերյալ իշխանությունների հապճեպ որոշումը ևս ընդունվեց առանց հանրային քննարկման ներկայացնելու և մասնագիտական շրջանակների, մասնավորապես պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարծիքը հաշվի առնելու։ Այսինքն, ձևականորեն դրված էր միասնական հարթակում, սակայն քննարկման ավարտից 10 օր շուտ որոշումը հապճեպ ընդունվեց:

Մենք հոդվածի սկզբում խոսեցինք պատճառների մասին: Սակայն քիչ չեն նրանք, որոնք համոզված են, որ զուտ ներքաղաքականից զատ կան նաև խորքային այլ պատճառներ, որոնցից մեկը կրթական համակարգը հնարավորինս թուլացնելն է, եթե ոչ հիմնովին ավերելը: Որոշ փորձագետներ էլ այն տեսակետն են առաջ քաշում, որ այսպիսի քայլերով իշխանությունները ձգտում են ռեկտորների պաշտոններում նշանակել իրենց մարդկանց, որպեսզի նրանք հետո տան իրենց համաձայնությունը իշխանական ծրագրերի շրջանակներում բուհերի շենքերը վաճառքի հանելու հարցում։ Չէ՞ որ Փաշինյանն էր առաջ քաշում այդ շենքերը վաճառելու և դրանց վաճառքի հաշվին ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարը։

Թերևս բացառված չէ նաև այն տարբերակը, որ այսպիսի որոշման միջոցով իշխանությունները փորձում են պատժել ու ճնշել բուհերի անձնակազմերին, քանի որ նրանց մեծամասնությունը պատերազմում կրած պարտությունից հետո Փաշինյանի հրաժարականն էր պահանջել։ Բայց, ինչպես երևում է, նման քայլերն ավելի են զայրացնում ուսանողներին ու դասախոսներին, իսկ նրանց տրամադրությունների հետ, ինչպես ասում են, խաղ անել չի կարելի:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal