Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վարդենիսի պոլիկլինիկան և հիվանդանոցը կմիավորվեն, նախատեսվում է վարչական անձնակազմի կրճատում․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը նպատակ ունի բարելավել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում մատուցվող բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը՝ խնայելով ֆինանսական միջոցներ Վարդենիսի պոլիկլինիկան քաղաքի հիվանդանոցին միացման եղանակով վերակազմակերպելու միջոցով։ Այս նախագծով առաջարկվում է նաև «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել առողջապահության նախարարությանը, իսկ պաշտպանության նախարարության զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց սպասարկումն իրականացնել ՊՆ ենթակայության տակ գործող բժշկական կազմակերպության կողմից։ Նախարարության պնդմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Գեղարքունիքի և Տավուշի մարզերի առողջապահական համակարգերում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։

Մասնավորապես՝ ներկայումս Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում գործում են «Վարդենիսի հիվանդանոց պետական» և «Վարդենիսի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները։ Նշվում է, որ Վարդենիս համայնքի և շրջակա գյուղերի ազգաբնակչության արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունները տրամադրում են Վարդենիսի պոլիկլինիկան և հիվանդանոցը, ինչպես նաև Վարդենիսում տեղակայված զինվորական հոսպիտալը, որը նույնպես ազգաբնակչությանը որոշ հիվանդանոցային ծառայություններ է մատուցում: Արդեն իսկ «ՀՀ մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» որոշմամբ՝ մարզերում գործող պոլիկլինիկաների և հիվանդանոցների մեծամասնությունը միաձուլման կամ միացման ձևով վերակազմակերպվել են՝ ստեղծելով մարզային բժշկական կենտրոններ։ Հաջորդիվ՝ Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնի մասին: Այն արդիականացվել և շահագործման է հանձնվել 2015 թ.-ի հուլիսի 24-ին: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում իրականացվել են կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի վերակառուցման, ինչպես նաև նոր կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքները:

30 մահճակալ հզորությամբ հիվանդանոցը սպասարկում է շուրջ 24100 բնակչի, որից 7500-ը քաղաքաբնակ են, իսկ 16600-ը` գյուղաբնակ (2020թ.-ի հունվարի 1-ի դրությամբ): Բացի դա, Տավուշի տարածաշրջանում գործում է նաև Բերդի զինվորական հոսպիտալը, որը զբաղեցնում է Բերդի ԲԿ-ի հիվանդանոցային հին մասնաշենքերից մեկ հատվածը: Հոսպիտալը սպասարկում է Բերդի տարածաշրջանում տեղակայված զորամասերի զինծառայողներին, ինչպես նաև որոշ հիվանդանոցային ծառայություններ է մատուցում ազգաբնակչությանը։ Կառավարության 2018 թ.-ի ապրիլի 12-ի N 440-Ն որոշման համաձայն՝ «Բերդի ԲԿ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվեցին Պաշտպանության նախարարությանը, ԲԿ-ում բացվեց նոր՝ 40 մահճակալ հզորությամբ թիվ 1 թերապևտիկ բաժանմունք, որը պետք է սպասարկեր Բերդի տարածաշրջանում ՊՆ-ի զորամասերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց։

Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ նախարարության դիտարկմամբ նպատակահարմար է տարանջատել զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և զինծառայողներին հավասարեցված անձանց և քաղաքացիական ազգաբնակչությանը սպասարկող բժշկական հաստատությունները՝ վերջիններիս կառավարման լիազորությունները վերապահելով տվյալ բնագավառներում պատասխանատու պետական տարբեր մարմիններին (ՀՀ ՊՆ, ՀՀ ԱՆ)։ Արդյունքում՝ այս նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի պոլիկլինիկան միացնել Վարդենիսի հիվանդանոցին, կազմակերպությունը վերանվանվի Վարդենիսի բժշկական կենտրոն։ Քաղաքում կգործի մեկ բժշկական հաստատություն։ Բժշկական հաստատությունների միացման հետևանքով ակնկալվում է վարչական անձնակազմի կրճատում, ինչն էլ կհանգեցնի վարչական և պահպանման ծախսերի նվազեցման։ Խնայված ֆինանսական միջոցներն, ըստ նախարարության, կուղղվեն բժշկական կազմակերպության արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը։

Հաջորդիվ՝ «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն Առողջապահության նախարարությանը՝ կրճատելով հատուկ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց սպասարկման համար ծավալված 40 մահճակալը։ Վերջիններիս սպասարկումը կշարունակվի իրականացվել Պաշտպանության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպության կողմից։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer