Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ երազանքների մեքենան է»․ Էմմա Սապունջյանը՝ հարազատի օգնությամբ նոր մեքենա գնելու, իր առաջին 1.000.000 դրամ հոնորարի և աշխատավարձերի մասին

LIFE

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր մեքենա է գնել՝ Hyundai Veloster, որի մասին երազել է մոտ երկու տարի։ Էմման Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է սիրելիի ֆինանսական  օգնությամբ երազանքն իրականացնելու, մյուս հարցերում ծախսերն ինքնուրույն հոգալու, 15 տարեկանից աշխատելու և իր առաջին միլիոնը վաստակելու մասին։

Էմմայի առաջին մեքենան՝ Mitsubishi iO մակնիշի, նվիրել է հայրիկը, մյուսը՝  Mazda Verisa–ն նվիրել է մայրիկը, Hyundai Veloster–ը ևս մասամբ նվեր է, գումարի մի մասն ինքն է տվել, մյուս մասն ավելացրել է հարազատ մարդու օգնությամբ։

«Շատ վաղուց էի հավանում ու ամեն ինչ անում, որպեսզի կարողանամ ունենալ այս մեքենայից, վերջապես ստացվեց հասնել նպատակիս։ Հանկարծակի ստացվեց, որ այս փուլում կարողացա ձեռք բերել մեքենան։ Երևի թե, 1 շաբաթվա ընթացքում մտքիս դրեցի և արեցի»,– ասաց Էմման։

Դերասանուհին նկատեց, որ մեքենա վարում է ավելի քան 6 տարի։ «Ես մեքենային հիվանդագին չեմ վերաբերում, ինձ համար այն ավելի շատ փոխադրամիջոց է, բայց իհարկե, ավելի լավ է, երբ լավ մեքենա ես վարում։ Այնպես չէ, որ շատ թանկարժեք մեքենաների մասին էի երազում։ Ինձ ասում էին՝ ավելի լավ է մի քիչ էլ գումար ավելացնեմ, այլ մեքենա գնեմ, բայց ես կոնկրետ սա էի ուզում»,– ասաց նա ու հավելեց, որ շատ է ուրախանում ցանկացած նոր բան ձեռք բերելիս, անգամ, եթե այն ամենօրյա շպարի պարագա է։

Էմման նկատեց, որ մեքենան իր պահեստն է, ամեն ինչ ունի՝ հագուստ, կոշիկ, ուտելիք։ «Որ պահին ուզեմ տանից փախչել, կարող եմ»,– կատակեց նա։

Թեև մեքենաների գնման հարցում Էմման ինքնուրույն չի եղել, ասաց, որ ֆինանսական մյուս բոլոր հարցերն ինքնուրույն է հոգում․ «Ես 15 տարեկանից աշխատում եմ և ինքնուրույն եմ հոգում իմ ծախսերը։ Միշտ աշխատել եմ իմ մասնագիտությամբ՝ սկզբում մասսայական տեսարաններում էի նկարահանվում, հետո երկրորդական ու գլխավոր դերերում։ Այդ ժամանակվանից ինձ ֆինանսապես չեն օգնել։ Առաջին դեպքն էր, երբ ֆինանսական աջակցության կարիք զգացի»։

Էմման հստակ չհիշեց՝ իր առաջին աշխատավարձը 7000, թե՞ 10.000 դրամ էր, բայց հիշեց, որ այն մասսայական տեսարանում նկարահանվելու համար էր, իսկ ամենամեծ գումարը, որ աշխատել է, լավ է հիշում՝ 1 մլն դրամ․ «Միլիոնը վաստակեցի սերիալում խաղալու համար։ Դեռևս կյանքիս միակ միլիոնն է, բայց միլիոնին մոտ գումար էլի եմ աշխատել՝ քիչ տարբերությամբ»։ Սեփական աշխատավարձով Էմմայի ամենամեծ գնումը եղել է հեռախոսը, որն արժեցել է 500 հազար դրամից ավելի։

 

Վերջին շրջանում դերասանները հաճախ են դժգոհում սերիալային աշխատավարձերից՝ նկատելով, որ ավելի շատ էներգիա են ներդնում, քան վարձատրվում են։ Էմման համաձայն չէ այս պնդման հետ։

«Բոլորս էլ ուզում ենք շատ գումար աշխատել, բայց ես չեմ սիրում դժգոհել։ Ես սիրելով եմ այս գործն անում, շատ եմ սիրում աշխատել տեսախցիկի հետ։ Ինձ համար սերիալում նկարահանվելը երբեք չի եղել գումար աշխատելու միջոց, եղել է մասնագիտությանս մեջ ռեալիզացնելու տարբերակ։ Ինստիտուտում մեզ ասում էին՝ սերիալում մի նկարահանվեք, դա ձեզ ապագա չէ։ Այնքան էին մեր ուղեղում լցնում այդ ինֆորմացիան, որ ուսանողների մեծ մասն ինստիտուտն ավարտում է ու սպասում Հոլիվուդից առաջարկ ստանալուն։ Պետք է ռեալ նայել, Հայաստանում սերիալը շատ մեծ հարթակ է, դու կարող ես սերիալում թե՛ մասնագիտական աճ ունենալ, թե՛ զուտ հայտնիություն, որը շատերի համար կարևոր է։ Ես նկարահանվում եմ իմ հաճույքի համար, որովհետև 4 տարի նրա համար չեմ սովորել, որ տանը նստեմ ու սպասեմ, թե երբ են ինձ ինչ–որ թատրոնից հրավիրելու կամ հոլիվուդյան որ ռեժիսորն է ինձ նկատելու»,– ասաց նա։

Ժամանակին մեզ տված հարցազրույցում Էմման անկեղծացել էր, որ ուսանողական տարիներին, գրեթե, ամեն օրը լացելով է անցկացրել, քանի որ շատ են փորձել իրեն կոտրել ու ասել՝ անտաղանդ է: Հակառակ այդ ամենի՝ նա գնաց այս ճանապարհով։ «Այդ մարդիկ հիմա, երևի, մտածում են՝ դե սերիալում է նկարահանվում, ամեն մեկն էլ կարող է անել, բայց այդպես չէ։ Ամեն դեպքում ես իմ ուղին չեմ հարթել իրենց ինչ-որ բան ապացուցելու համար, ուղղակի շատ եմ սիրում այս մասնագիտությունն ու ամեն ինչ կանեմ այս ասպարեզում մնալու համար»,– եզրափակեց նա։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal