Իսլամական աշխարհը մեզանից կոնկրետ քայլեր է ակնկալում. Թուրքիայի ԱԳ նախարարը` Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների մասին
INTERNATIONAL NEWSԱնկարան և Էր-Ռիադը մտադիր են շարունակել երկխոսությունը: Այս մասին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդուլլահ Ալ Սաուդի հետ Էր-Ռիադում կայացած հանդիպումից հետո Անադոլու գործակալությանը ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք ծայրաստիճան բաց, անկեղծ հանդիպում ունեցանք (Սաուդյան Արաբիայի հետ): Մենք որոշեցինք շարունակել երկխոսությունը», - ասել է թուրք նախարարը:
Չավուշօղլուն անդրադարձել է նաեւ Իսրայելի կողմից Գազայի եւ Ալ-Աքսա մզկիթի վրա հարձակումներին:
«Մենք միշտ դատապարտում ենք (Իսրայելի նման գործողությունները), մինչդեռ իսլամական աշխարհը մեզանից կոնկրետ քայլեր է ակնկալում: Հուսով եմ, որ մենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստում բանաձեւ կընդունենք (Իսրայելի հարձակումները դատապարտող)», - ասել է թուրք նախարարը: