Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանական խոստումների պղպջակը և պետական պարտքի բեռի ծանրացումը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն երեք տարի է, ինչ ապրում ենք (իսկ ավելի ստույգ՝ ազգովի տառապում ենք) Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում։ Եվ եթե սկզբում ասում էին՝ «թողեք աշխատեն», ապա հիմա ակնհայտ է, որ այդ «աշխատելը» միայն պատուհաս բերեց Հայաստանին, Արցախին ու հայ ժողովրդին։ Ինչպես տեսանք, այս ընթացքում Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ ինքն այլևս ընդդիմադիր չէ, երբ ինչ անպատասխանատու, օդից կախված ու անհիմն հայտարարություններ ասես անում էր, ու դա հետևանքներ չէր ունենում։ Նա շարունակում է չմտածված և չկշռադատված մտքեր արտահայտել ու քայլեր կատարել, որոնք անմիջականորեն ազդում են մեր երկրի իմիջի ու ընդհանուր վիճակի վրա։ Ավելի պարզ ասած՝ Փաշինյանն ինչպես պոպուլիստ ու կեղծիքներ տարածող կար, այնպես էլ մնացել է։ Գլխավոր առաքելությունը, որ իշխանություններն այս ընթացքում անթերի իրագործել են, մարդկանց միմյանց դեմ հանելը, թշնամություն ու ատելություն սերմանելը և շոուներով հանրությանը զբաղեցնելն է եղել։ Պլ յուս՝ ամեն ինչ գլխիվայր ներկայացնելը, ինչպես իրենց է ձեռնտու:

Ըստ էության, իշխանությունների համար ամենակարևորը տեղեկատվական հարթակներում սենսացիոն վերնագրերի առկայությունն է, որով հնարավորություն կստանան փոփոխությունների իմիտացիա բեմադրել։ Իսկ թե այդպիսի քարոզչական փուչիկ փչելու ֆոնին ո՞վ պետք է աշխատի, մնում է հարցական։ Իհարկե, միայն ոչ իրենք. չէ՞ որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շատ տիպիկ էր բնութագրել՝ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները հո նվիրյալնե՞ր չեն, որ մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Պարզ է, որ Փաշինյանի թիմի մեծամասնությունը չի սիրում աշխատել, բայց սիրում է օգտվել պարգևավճարներից, գործուղումներից ու իշխանական բոլոր արտոնություններից։ Չնայած ամեն ինչ վերևից է գալիս, այդ մարդիկ ինչ տեսնում, այն էլ սովորում են։ Ֆեյսբուքով ու լայվերի միջոցով երկիր կառավարելու Փաշինյանի օրինակը նրանց աչքի առաջ է, դրա համար էլ նրանք ամբողջ օրը սոցցանցերով իշխանություններին գովերգելով, փիառելով ու ընդդիմության ուղղությամբ ցեխ շպրտելով են զբաղված։ Ու սա համարվում է աշխատանք այն դեպքում, երբ ամենաակտուալ հարցերը մնում են չպարզաբանված, որոնցից մեկն էլ երկրի ապագայի տեսլականի հարցն է։

Չնայած Փաշինյանն անընդունակ է ապագայի տեսլական ներկայացնել, քանի որ երեք տարվա ընթացքում, բացի մի քանի մանր-մունր հարցերից, ոչ մի գլոբալ նշանակության հարց չի լուծել ու կապիտուլ յացիոն պարտության արդյունքում էլ երկիրը հասցրել է ծայրահեղ վիճակի։ Ո՞ւր են Նիկոլի խոստացած նախագծերն ու ներդրումային ծրագրերը, որոնք պետք է ընկած լինեին «տնտեսական հեղափոխության» օրակարգի հիմքում։ Դրանք այդպես էլ մնացել են խոստումների մակարդակում։ Եթե լինեին Հայաստանի զարգացման տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող նախագծեր, ապա նա առիթը չէր կորցնի դրանց մասին պարբերաբար հայտարարելու ու ժողովրդի աչքը խոթելու համար և չէր մնա Սևանա լճի մակարդակի բարձրացումը սենսացիա ներկայացնելու հույսին։ Դոկտոր-պրոֆեսոր պետք չէ լինել հասկանալու համար, որ լճի մակարդակի բարձրացումը ավելի շատ պայմանավորված է եղանակային պայմաններով, այլ ոչ թե կառավարության աշխատանքով։ Ուստի Փաշինյանի համար, անկախ կառավարության աշխատանքի արդյունքներից, ամենակարևորը ինչ-որ լուսավոր կետեր գտնելն ու հասարակությանը հրամցնելն է։ Այն էլ այն դեպքում, երբ մասնագետներն ի ցույց դրեցին հերթական սուտը՝ նշելով, որ նշյալ բարձրացումը ո՛չ պատմական է, ո՛չ էլ աննախադեպ:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմը ընդհանրապես ընդունակ չեն երկրի զարգացման օրակարգ ձևավորել, և երկրի տնտեսության փլուզումը փորձելու են կանխել ու աճի իմիտացիա ստեղծել արտաքին պարտքը ահռելի չափերի հասցնելու միջոցով։ Պատահական չէ, որ խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հայտարարում էր, թե պետք չէ պետական պարտքից վախենալ, իսկ եթե անհրաժեշտություն լինի, ապա իրենք կարող են 1 մլրդ դոլար պարտք վերցնել, զարգացած երկրներ կան, որ իրենց ՀՆԱ-ի 200 %-ի չափով պետական պարտք ունեն։ Փաշինյանը չի ուզում հասկանալ, որ չի կարելի Հայաստանը զարգացած երկրների հետ համեմատել, քանի որ մեր երկիրը չունի այն ներուժը, ինչպիսին ունեն նրանք։ Իսկ պարտքերի հաշվին տնտեսությունը պահելու համար մեծ ջանքեր ու մասնագիտական որակներ պետք չեն։ Ստացվում է, որ իշխանություններն ընտրել են ամենահեշտ ձևը, և իրենց հոգը չէ, որ այդ պարտքերը մնալու են պետության ու սերունդների ուսերին, կարևորը, որ իրենց գրպանից չգնա ու կարողանան այդ միջոցներն ուղղել, օրինակ՝ ասֆալտապատմանը ու ներքաղաքական դիվիդենտներ շահել։ Չհաշված, իհարկե, պարգևավճարները: Առանց դրանց այդ մարդիկ հո չե՞ն կարող ապրել:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal