Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մենք այսօր ինքնիշխանության պահպանման շատ լրջագույն խնդրի առջև ենք»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո իշխանությունը բոլոր լծակներն օգտագործեց կառավարման համակարգը ճգնաժամի տանելու և այդ ճգնաժամը խորացնելու համար: Այդ քաղաքականությունը տեղավորվում էր պլանավորված հակահայկական գործողությունների շրջանակում: Այս կարծիքին է հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանը, որն այս համատեքստում է դիտարկում նաև այսօր առկա իրողությունը, որտեղ թիվ մեկ հիմնախնդիրը, նրա խոսքով, անվտանգությունն է:

«Պատերազմից հետո այս իշխանության մոտ զղջման և պատասխանատվության նշույլ անգամ չկար: Այս իշխանությունները կառավարման համակարգից հեռանալու պատրաստակամություն չունեն նաև այսօր:Մինչ օրս կառչում են աթոռներից ու չեն մտածում՝ եթե հող չկա, այդ աթոռները որտեղ են դնելու: Կառավարման համակարգը լծված է քարոզարշավի իրականացման գործընթացներով, և անգամ սահմանի միջադեպերը ոչինչ չեն փոխում: Այս իշխանությունները ցանկանում են ընտրական գործընթացով ևս մեկ անգամ վերարտադրվել, իսկ գործելաոճը հիմնականում ուղղված է սեփական իշխանության պահպանմանն ու մենիշխանության հաստատմանը: Պատրաստվում են ընտրությունների՝ առաջնորդվելով իրենց մեղքն այլոց, նաև նախկինների վրա բարդելու քաղաքականությամբ: Վերջին ժամանակահատվածում ակտիվացնում են նաև ստերի մեծ պաշարը»,-ասաց նա՝ «Փաստի» հետ զրույցում շեշտելով, որ այս իշխանությունը տապալել է կառավարման համակարգը:

«Իր վարքագծով իշխանությունն այսօր ևս մեկ անգամ ապացուցում է, որ ցանկությունը զուտ աթոռն է եղել, և այստեղ չկա ժողովուրդ, չկա իշխանություն, որը պատկանում է ժողովրդին: Չկա նաև կառավարման համակարգ, չկան կոմպետենտ մարդիկ, որոնք պետք է ծառայեն ոչ թե սեփական շահերին, այլ ժողովրդին: Մեծ հաշվով, մենք այսօր ինքնիշխանության պահպանման շատ լրջագույն խնդրի առջև ենք: Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ ոչ միայն Արցախը, այլև ՀՀ մի մասը կորցնենք, ապա ոչ միայն տարածքային զիջումների կգնանք, այլ կկորցնենք ինքնիշխանությունը, պետությունը, պետականությունը: Եթե այս քաղաքականությունը շարունակվի, տապալվեն բոլոր ոլորտները և համաձայնության չգանք արտաքին աշխարհի հետ, մոտ ապագայում առանց Սյունիքի Հայաստան ենք ունենալու: Եթե հանդուրժենք նման իշխանության գործելաոճը, ոչ միայն կկորցնենք պետականությունն ու իշխանությունը, այլ նշվածներից կմնան միայն Բաղրամյան 18-ը և 26-ը, այն էլ՝ հասցեների տեսքով: Սա՞ է մեր վերջնանպատակը: Մեր ժողովուրդը պետք է դուրս գա պայքարելու իր գոյության համար: Այսօր գոյության խնդիր ունենք, յուրաքանչյուր քաղաքացու կյանքի ապահովման խնդիր ունենք, բայց պետությունն անտերության է մատնված»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ աշխարհում չկա կառավարման մի մոդել, որի հետ կարող ենք համեմատել Հայաստանի այսօրվա կառավարումը:

«Ինչպես իրենք են ասում, գործ ունենք «սեփական փորձի», «սեփական կառավարաման» հետ, որը տապալված է և որևէ արդյունք չտվեց: Նման խայտառակ կառավարում մեր երկրում չի եղել: Առհասարակ, հիմնականում ճգնաժամային իրավիճակներում իշխանության ճիշտ կողմնորոշումը, բանակցությունների կառուցումը, ճիշտ գործելաոճը մեծ դերակատարություն են ունենում արդյունքի վրա: Ի՞նչ ունենք մենք: Կառավարման համակարգ, որտեղ պատահականության սկզբունքով հայտնված անձինք իրենց տեղում չեն, չեն տիրապետում լիազորությունների շրջանակներին: Տարբեր օղակներ նաև փոխկապակցված չեն միմյանց հետ, միմյանց ազդակներ չեն փոխանցում, չի գործում նաև զսպումների ու հակակշիռների սկզբունքը: Իսկ այս ամենից բխող համընդհանուր անգործությունը որպես «նախկինների սխալներ» է հրամցվում: Այստեղ իշխանություն չկա, կա միայն պոպուլիզմ: Անիշխանություն է, անարխիա»,-նշեց հանրային կառավարման փորձագետը:

Անիշխանության պարագայում, ըստ մեր զրուցակցի, այլ իրողություններ են նշմարվում, ինչն ակնհայտ դարձավ նաև վերջին օրերին՝ սահմանային միջադեպերին զուգահեռ: «Երբ պետական ապարատը որևէ գործառույթ չի իրականացնում, իրավիճակից ելնելով՝ ձևավորվում են նոր լիդերներ, նոր համակարգեր, կամ առկա համակարգերը սկսում են ավելի մեծ թափով աշխատել ու իրենց ուսերին ավելի մեծ պատասխանատվություն վերցնել, քան ինքը՝ պետական ապարատն է անում: Այս իրավիճակում, երբ պետական ապարատի գործառույթները ստվերվում են, այդ գործառույթներն իրենց վրա են վերցնում անգամ քաղաքացիները՝ գիտակցելով, որ իրենց կյանքը կախված է իրենց իսկ գործողություններից: Երբ պետությունն անտերության է մատնվում, իշխանության այդ բացթողման հիմքով նոր դերակատարներ են առաջ գալիս: Օրինակ՝ վերջին շրջանում վարչապետի գործառույթն իրականացնում է ՄԻՊ-ը, որն անընդհատ արձագանքում է իրավիճակներին, հստակ քայլեր է ձեռնարկում, դիմում նաև միջազգային ատյաններին: Մինչդեռ այդ խնդիրները պետք է նախևառաջ պետական ապարատի, առաջին հերթին՝ կառավարության, ԱԺ-ի առաջնահերթությունների մեջ լինեին, որովհետև այս ամենը հարված է նախ մեր պետականությանն ու պետությանը: Այսօր մեր քաղաքացին իրեն ապահով չի զգում մեր երկրում: Նա իրեն ապահով չի զգում ոչ միայն Սյունիքում, այլև Երևանում, Գյումրիում ու մնացած մարզերում: Մեր ամենակարևոր հիմնախնդիրն այսօր անվտանգությունն է: Երբ իշխանությունը չի կարգավորում այդ խնդիրը, համապատասխան մարմինները չեն գործում, այդ ամենն իրենց ուսերի վրա են վերցնում 4-րդ իշխանությունը, ՄԻՊ-ը, ՀԿ-ները, քաղաքացիները»,-եզրափակեց Ս. Սերոբյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer