Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փողոցային չտեսության, մարտնչող տգիտության հետևանքով կործանեցին երկիրը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանն ասում է՝ մեր երկրի համար այս դժվար ժամանակաշրջանում շատերի համար ցանկալի տարբերակը կլիներ ժամանակավոր կառավարության ստեղծումը և ոչ թե արտահերթ ընտրությունների անցկացումը:

«Այսինքն՝ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հեռանում էր: Ցավոք, այդ մարդիկ իրենց մեջ այդքան արժանապատվություն, հայրենասիրություն և նվիրում չունեցան, որպեսզի ինքնակամ հեռանան, այս ամենը բացակայում է իրենց մեջ: Իրենք շատ լավ հասկանում են, որ երկիրը տարել են մեծագույն աղետի, մեր երկրի ամբողջ տարածքը դարձել է գերեզմանատուն, ամենուրեք սուգ է: Ժողովուրդը ցայտնոտի մեջ է, շատերը մոլորված են, շատերն անտարբեր են դարձել քաղաքական գործընթացների նկատմամբ, քանի որ իրենց հոգսերին բազմաթիվ խնդիրներ են գումարվել: Այդ մարդիկ փողոցային չտեսության, մարտնչող տգիտության հետևանքով կործանեցին երկիրը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Ցանկալի կլիներ, եթե նրանք համարձակորեն հետ քաշվեին՝ շատ լավ հասկանալով, որ իրենք երեք տարվա ընթացքում խաղացել են երկրի ճակատագրի հետ, կորստի են մատնել երեսուն տարվա ընթացքում ձեռք բերածը: Շարունակում են խոսել ալան-թալանից, բայց ես առաջնորդվում եմ այս պահին առկա քրեական գործերով, փաստերով և ոչ թե ասեկոսեներով: Եթե փաստերով ենք դատում, նախկինում ոչ ոք երկիր չի հանձնել, ոչ ոք այսքան զոհ չի տվել: Այսօր մեր նվաճումները հավասարվել են զրոյի: Ինչպես այդ խեղկատակն է ասում, «զրո կետից սկսեց» և զրոյացրեց ամեն ինչ: Պետք է արժանապատվորեն հեռանային, բայց մարդիկ արժանապատվություն չունեն, մարդիկ չունեն հայրենիքի ու խղճի զգացողություն: Ամենակարևորը, որ նրանք ոչնչացրեցին, մարդկանց հավատն էր, հույսը, լավատեսությունը: Շատերը սպասում էին, որ պետք է գա այս հեղափոխական սերունդը՝ թավիշով, բաց ձեռքերով, սիրով ու համերաշխությամբ, բայց ինչ ասացին, արվեց հակառակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Նշում է՝ ժողովրդի մեջ ունենք մոլորյալներ և խաբվածներ, ունենք նաև միտումնավոր կերպով ճշմարտությունից շեղվող անձինք:

«Բայց ճշմարիտ ժողովուրդը շատ բան հասկացավ: Ասում էին՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», հաջորդիվ տուգանքները կրկնապատկվեցին: Բարեկեցիկ կյանք էին խոստանում, իրենց համար, այո՛, եղավ այդ բարեկեցիկ կյանքը: Նրանք սկսեցին ապրել ըստ ցանկության և այնքան անպատկառ գտնվեցին, որ քաղաքական մեծամասնությունը, շատ լավ իմանալով, որ Ազգային ժողովը լուծարվելու է, չբարեհաճեց 50 հազարական դրամները փոխանցել հաշմանդամների հիմնադրամին: Ավելին՝ օգնությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղափոխեցին ՀՀ պետական բյուջե: Սա ազգային խայտառակություն է, ազգային արժանապատվության ոտնահարում բառիս բուն իմաստով: Եվ հենց հասկացող մարդիկ իրենց պարագլխից, առաջնորդից պետք է պահանջեին՝ հրաժարական տուր: Հրաժարական տային և հեռանային, քանի որ ձախողվել են, երկիրը հասցրել են մեծագույն ողբերգության, աղետի: Այս տաբերակը ճիշտ կլիներ, բայց մենք խոսում ենք քաղաքակիրթ լուծման մասին: Այս տեսակին դա չի առնչվում, նրանք կապ չունեն քաղաքակրթության, խղճի, մտածողության, բանականության, առողջ գիտակցականության հետ, հետևաբար նրանք գնացին այս ճանապարհով»,-նշում է մեր զրուցակիցը:

Հրապարակախոսն ընդգծում է՝ այս պարագայում ապավինում է մեր ժողովրդի իմաստնությանը, խոհեմությանը, որպեսզի «ականջով չհավատան, այլ աչքով»: «Մարդիկ պետք է տեսածին հավատան, ոչ թե խոստումներին, երդումներին ու դատարկ խոսքերին, որոնց հետևում կանգնած է ընդամենը ստախոսությունը: Այս պարագայում ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և միանշանակ մերժի երկիրը երեք տարի կեղեքած իշխանությանը: Օրինակ՝ ես իմ ձայնը տալու եմ Ռոբերտ Քոչարյանին: Բարձրաձայնում եմ դա պարզորեն: Լինելով Հայ Հեղափոխական Դաշնակցության երկար տարիների անդամ և տեսնելով, թե հիմա ինչպես են որոշ թրքաբարո, թրքամետ ուժեր փորձում Դաշնակցության պարտեզը քար նետել, շատ լավ հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Մեր ժողովուրդն այս ընտրություններում թող ցանկացած մեկին տա իր ձայնը, միայն ոչ սրանց, ոչ այսօրվա իշխանություններին: Իմ «Երկվություն» վեպում գրել էի այն մասին, որ երբ ժողովրդավարությունը գտնվում է տգետների խնամակալության տակ, այն վերածվում է ամենամեծ բռնության: Այդպիսին էր երիտթուրքական կառավարությունը, այդպիսին էին բոլշևիկները, այդպիսին էին նաև մեր այս իշխանությունները: «Բոլորդ վարչապետ եք, այդ մեկը դու ես, հպարտ քաղաքացի» և այլ կարգախոսներն աղբանոց նետելու էին և շատ վախենում եմ, որ ներկայիս՝ «Ապագա կա» կարգախոսը հակառակ խորհուրդն է կրում: Ասում են՝ Հայաստանում ապագա կա, Արցախում ապագա կա, բայց իրենց տրամաբանությամբ հակառակը պետք է լինի»,-հավելում է գրողը:

Սյունիքում, Գեղարքունիքում վերջին օրերին իրավիճակն անհանգիստ է: «Ի՞նչ է կատարվում, սա հետևանք է նրա, որ ոտնահարվեցին ամենակարևոր ազգային սրբությունները, հերոսներին, ի վերջո, չեն դատում: Մինչև հիմա չգիտենք հստակ տվյալներ գերեվարվածների և անհետ կորածների մասին: Սա պետությո՞ւն է, թե՞ ոչ: Հայաստանը դադարել է ոչ միայն միջազգային սուբյեկտ լինելուց, այլ զրկվել է պետական տարրական գործառույթներ իրականացնելու հնարավորությունից: Մեր փոխարեն ուրիշներն են բանակցում, հույսներս ուրիշի վրա ենք դնում, սյունեցին մեն-մենակ կանգնած է թշնամու կանոնավոր բանակի և ասքյարների դեմ: Մենք ոչ թե երեսուն տարով հետ ընկանք, այլ հարյուր: Այսօր մեծագույն համարձակություն է, որ մարդիկ համաձայնում են այդ ծանրությունը վերցնել իրենց վրա և երկիրը դուրս բերել այս վիճակից: Այլընտրանք չկա, պետք է դուրս գանք այս ամենից, շարունակենք մեր ընթացքը, այս երկիրն իրենցով չի ավարտվելու, թեև իրենք փորձում են այնպես անել, որ այս ամենից հետո իրենցից պատասխանատվություն պահանջող չլինի: Իրենց թվում է՝ երկիրը կործանվելու է, և ոչ ոք չի լինելու, որ ասի՝ ընկեր, այս ի՞նչ արեցիր: Պետք է կանգնես դատարանի առջև և պատասխան տաս՝ քո ամբողջ ավազակախմբով»,-եզրափակում է Դավիթ Մկր Սարգսյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023