Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դիտավորյա՞լ են անում, թե՞ չհասկանալու հետևանքով․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Իր անկախությունից ի վեր Հայաստանը երբեք այսպիսի թույլ և անկարող վիճակում չի գտնվել։ Սակայն ոչինչ պատահական չի լինում։ Ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իրադարձությունների էվոլ յուցիայի օրինաչափությանը, որը պարզորոշ է դարձնում, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունն իր ոչ համարժեք գործողություններով քայլ առ քայլ էրոզիայի ենթարկել մեր պետականությունը։ Պարզից էլ պարզ է՝ Թուրքիան և Ադրբեջանը նոր չէ, որ Հայաստանի դեմ քայլեր են իրականացնում, նրանք թշնամական պետություններ են և տարիներ շարունակ ատամ են սրել Հայաստանի դեմ։ Եվ դրանից էր բխում նաև մեր երկիրը տարածաշրջանային առանցքային նախագծերից մեկուսացնելու և զարգացումն արգելակելու հատուկ քաղաքականությունը։

Հետևաբար, բնական է, որ ինչքան ժամանակն անցնում է, թուրք-ադրբեջանական տանդեմը այնքան փորձում է ուժեղացնել իր ճնշումը Երևանի ուղղությամբ, ինչը նշանակում է, որ Հայաստանը ևս իր բոլոր հնարավոր միջոցներով պետք է պատրաստվեր դիմակայության։ Բայց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իշխանությունները սկսեցին ոչ միայն թուրքական վտանգին լուրջ չվերաբերվել ու անտեսել, այլև առաջ քաշել թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամություն անելու և մեր հասարակությանը, այսպես ասած, խաղաղության նախապատրաստելու թեզեր։ Չնայած 2020 թվականի ամռանը հրապարակված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Թուրքիան ու Ադրբեջանը համարվում են Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող հիմնական երկրները, սակայն իրականության մեջ Փաշինյանը գրեթե մշտապես շրջանցել է թուրքական վտանգը։ Ու սա այն դեպքում, երբ ադրբեջանական և թուրքական հասարակությունը բացահայտորեն սնուցվել ու սնուցվում է Հայաստանի դեմ բացահայտ թշնամանքով, իսկ Բաքուն և Անկարան օգտագործում են իրենց ունեցած հնարավորությունները, կապերը և ֆինանսական ռեսուրսները միջազգային մակարդակում Հայաստանի ու Արցախի դեմ հակաքարոզչություն անելու նպատակով։

Այս ամենի ֆոնին, շատ փորձագետներ պատահական չեն համարում, որ իշխանությունների կողմից ի սկզբանե թիրախավորվեցին գրեթե բոլոր այն զինվորականները, հերոսներն ու գործիչները, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանի դեմ տարած հաղթանակների կերտման գործում։ Դրանով Արցախյան հաղթանակների նշանակությունը հանրության աչքում նվազեցվեց ու հասցվեց համարյա թե եղած-չեղածի մակարդակի։ Իսկ դրան զուգահեռ կամաց-կամաց ներքին թշնամանքով տոգորված հասարակության ներսում սրսկվեց այն մտայնությունը, թե Թուրքիայից եկող վտանգ չկա։ Անգամ պատերազմի նախօրյակին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարում էր, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ, բայց պատերազմի արդյունքում տեսանք, թե ինչպիսի թելադրող դեր էր ստանձնել Թուրքիան Արցախում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից հետապնդումների և ճնշումների են ենթարկվում ընդհանրապես այն մարդիկ, ովքեր տիրապետում են համապատասխան գիտելիքների ու հնարավորությունների թուրք-ադրբեջանական կեղծիքները վեր հանելու, իրական փաստերը ներկայացնելու և նրանց հակաքարոզչությանը դիմակայելու հարցում։ Ադրբեջանաթուրքական ագրեսիվ քարոզչությանը հակազդած մարդկանցից մինչև ադրբեջանագետներ ու թուրքագետներ հետևողականորեն թիրախավորվում են Նիկոլի ու իր խմբակի կողմից: Տպավորություն է, թե դրանով Փաշինյանը հատուկ ժեստ է անում թշնամուն և փաստացի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ պայքարելու փոխարեն պայքարում է նշյալ անձանց դեմ։ Եվ ընդհանրապես, իսկական թշնամուն այս իշխանությունները թշնամի չեն համարում, բայց թշնամիներ են փնտրում ներսում, հատկապես նրանց առումով, որոնք այս կամ այն կերպ տրորել են Ադրբեջանի կամ Թուրքիայի «ոտքը»:

Դժվար է ասել՝ այս ամենը դիտավորյա՞լ է արվում, թե՞ չհասկանալու հետևանքով: Սակայն պարզ է, որ նրանց համար այս պահին առաջնայինը սեփական աթոռը պահպանելն է, իսկ մնացյալ առանցքային հարցերը կարծես թե երկրորդական նշանակություն ունեն։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal