Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր սկզբունքներն իրենց տեղը զիջում էին ակնկալիքներին ու շահերին». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Իսկապես շատ բարդ է իրավիճակը»,ասում է հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ անդրադառնալով հասարակության տրամադրություններին և սպասվող ընտրություններին:

«Մարդկանց հետ շատ եմ զրուցում և կարող եմ իմ տպավորությունների մասին խոսել: Գուցե շատերը հիմա ասում են, թե հոգնել են ընտրություններից, չեն մասնակցի դրանց, բայց երբ պահը գա, իմ կարծիքով, կգնան ընտրությունների: Որքան էլ այսօր շատերն ապատիայի մեջ են և չեն կարողանում կողմնորոշվել՝ ում հետևից գնալ և ում տալ իրենց ձայնը, խոսքը չկողմնորոշված ընտրողների մասին է, նրանցից յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ պատասխանատվություն ունի, հասարակության անդամ է և չի կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Սա իմ տպավորությունն է, գուցե նաև մեծ ցանկությունը, որ մենք, ի վերջո, քաղաքացի դառնանք: Այն ամենը, ինչի մեջ հիմա ապրում ենք, պահածոների, գումարի և խոստումների դիմաց ձայն տալու հետևանքն է: Վերջապես պետք է հասկանանք, որ մեր ձայնն ավելի արժեքավոր է, քան պահածոն և փողը»,- «Փաստի» հետ զրույցում նշում է հոգեբանը:

Ընդգծում է՝ ավելի հաճախ ընտրության չենք գնացել՝ հետևելով մեր սկզբունքներին: «Օրինակ՝ գյուղում էինք ապրում, եթե գյուղապետը մեր բարեկամն էր ու ասում էր, թե ում պետք է ընտրենք, գնում և նրան էինք ընտրում՝ մտածելով, թե ամոթ է, ինչպե՞ս չընտրենք: Ընտրություն էինք կատարում, որը չէր համապատասխանում մեր ներքին պահանջներին: Քաղաքում ինչ-որ մեկն ասում էր՝ այս մարդուն ընտրի, ամեն ինչ լավ կլինի: Այդ մարդուն էինք ընտրում, այսինքն՝ մեր սկզբունքներն իրենց տեղը զիջում էին ակնկալիքներին ու շահերին, ի դեպ, շահն էլ ստանում էր այն մարդը, ում ընտրում էինք: Իսկ ընտրողնե՞րը. նրանք, կարծես թե, այդ շահը չէին ստանում: Հիմա «տալիս ենք» այս բոլորի պատասխանը, թեկուզ մեր պատերազմով, որովհետև այդպես էլ համապատասխան պետական այրեր չունեցանք, «չաճեցրեցինք» նրանց:

Չէինք գնում ընտրության, ասում էինք՝ միևնույնն է, գիտենք, թե ինչ է լինելու: Հետո էլ դժգոհում, թե լավ չենք ապրում: Տեսեք՝ այլ երկրներում ինչպես են ընտրություններ անցկացվում: Իսկ մենք միշտ համարել ենք, որ մեր ընտրությունների ելքը որոշված է, գնում ենք ընտրության՝ ի՞նչ անենք: Ինքս բարեգործական ծրագրերի շրջանակում շատ եմ աշխատում հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքների հետ: Մի քանի տարի առաջ մի քանի կուսակցություններ հաշմանդամ երեխա ունեցող մի կնոջ ընտրությունների նախաշեմին գումար էին առաջարկել, նա բոլորից գումարը վերցրել էր, բայց ընտրության չէր գնացել: Այսինքն՝ այդ կնոջ սոցիալական, քաղաքական պատասխանատվությունն այնքան ցածր էր, որ նա չէր հասկանում՝ այդ քայլով իր հաշմանդամ երեխայի ապագայի վրա էլ է «քար գցում»»,-ասում է Ծատուրյանը:

Նշում է՝ շատ երևույթների մասին կարելի է կարծիք կազմել մեր հասարակությունում տեղի ունեցողն ուսումնասիրելով: «Մի կողմում պատերազմից վերադարձած տղաներն են, որոնցից շատերն ամենատարբեր վնասվածքներ ունեն, մյուս կողմում՝ շքեղ հարսանիքները, մի կողմում երկրում պահպանվող աղքատության 30 տոկոսանոց շեմն է, մյուս կողմում մարդիկ են, որոնք ֆինանսական տեսանկյունից շարունակում են իրենց անհոգ կյանքը: Բայց մարդիկ չպե՞տք է պատասխանատվություն ստանձնեն պետության և ժողովրդի առջև: Պետք է ինքներս մեր մեջ եզրահանգումներ անենք, հասկանանք, թե ուր ենք հասել»,-նշում է մեր զրուցակիցը:

Շատ է խոսվում այն մասին, որ մեր հասարակության մեջ այսօր խիստ բևեռացում կա, անհանդուրժողականություն, անգամ ատելություն: Ինչպե՞ս սա հաղթահարել: «Հին Հռոմից մեզ հասած հայտնի խոսք կա՝ «բաժանիր, որ տիրես»: Երբ կա անհանդուրժողականություն, հայտնվում ենք տարբեր բևեռներում: Օրինակ՝ երբ ես ու իմ եղբայրը տարբեր կողմերում ենք, օգտվողը երրորդ կողմն է: Շփվում եմ տարբեր մարդկանց հետ և մշտապես փորձում գտնել ճիշտն ու սխալը, ինչպես երեք տարի առաջ: Տեսեք՝ երեք տարի առաջ, երբ նոր իշխանություն եկավ, ասացի՝ եկեք համբերենք, տեսնենք՝ ինչ է լինելու: Իմ այս կոչից հետո բազմաթիվ վիրավորանքներ հնչեցին իմ հասցեին: Այն իշխանությունը, որը եկավ և իր հետ բերեց այդ «վիրուսը, սպամը», պետք է հասկանար, որ իր նկատմամբ հակակրանք ստեղծեց դրանով: Երեք տարի առաջ որևէ կարծիք չունեի, ընդամենն ասացի՝ եկեք համբերենք: Իմ այս խոսքերը վերագրեցին նրան, որ դեմ եմ նոր իշխանությանը: Ամեն իշխանություն, երբ գալիս է, պետք է հասկանա, թե ինչ է անում:

Ընդամենը կոչ էի անում, որ յուրաքանչյուր իշխանություն պետք է մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենա: Քանի՞ նման հանդիպում է եղել: Տեսեք՝ 1988-ին, երբ մեր երկրում սկսվեցին փոփոխությունները, այդ ժամանակ և հետո, երբ իշխանություն ձևավորվեց, անընդհատ հանդիպումներ էին կազմակերպվում մտավորականության ներկայացուցիչների հետ: Ներկայումս՝ փոփոխություններ էին անում, կոնվենցիաներ ընդունում, Գրիգոր Նարեկացուն դպրոցական ծրագրից հանում, սեռական դաստիրակության մասին առարկա ներմուծում: Քանի՞ հանդիպում է եղել մտավորականների հետ՝ հասկանալու, թե ինչ կլինի այս փոփոխությունների հետևանքով: Ի վերջո, «Նարեկը» դպրոցական ծրագրից հանելով՝ դու մարդուց վերցնում ես իր ուղնուծուծը»,-հավելում է հոգեբանն՝ իր խոսքը եզրափակելով հետևյալ կերպ. «Եթե գան նոր իշխանություններ կամ էլ մնա հինը, նրանք պետք է վերանայեն իրենց սխալները: Մեր իշխանության մեջ գերիշխում են տղամարդիկ, իսկ տղամարդու ամենակարևոր հատկությունը սխալն ընդունելն է, դա դառնում է իր փորձը: Մեր իշխանությունն իր ոչ մի սխալ չի ընդունում, այդ պատճառով լինում է այն, ինչ լինում է»:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded