Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Դաստիարակվել եմ հայկական ոգով». «20 փաստ» Անահիտ Ադամյանի մասին

LIFE

Հայ Արիանա Գրանդե՝ այսպես նրան անվանեցին ռուսական «Ну-ка, все вместе!» հայտնի երաժշտական մրցույթի ժյուրիի անդամներն՝ արտահայտելով իրենց հիացմունքը 17-ամյա հայուհու մելիզմների եւ նրբագեղության նկատմամբ: Անահիտ Ադամյանին սկզբում շատերը ճանաչեցին՝ որպես ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհու, իսկ տարիների ընթացքում՝ ոգեւորությամբ սկսեցին հետեւել նրա երաժշտական հաջողություններին, քանի որ միջազգային ցանկացած հարթակում փոքրամարմին երգչուհին պատվով է պահում Հայաստանի անունը:

Անահիտի ամենահավատարիմ հետեւորդներն արդեն հասցրել են նրա մասին իմանալ, գրեթե, ամեն ինչ, քանի որ երգչուհին իր Instagram-ի էջում, որտեղ ունի ավելի, քան մեկ միլիոն հետեւորդ, սիրով պատասխանում է բոլորի հարցերին՝ անկախ բովանդակությունից:

NEWS.am STYLE-ի «20 փաստ հայտնիների մասին» խորագրում այդ հարցերին ավելացրել ենք նաեւ մեզ հետաքրքրող մի քանիսը, որոնք, միգուցե, օգնեն ավելին բացահայտել Անահիտ Ադամյանի մասին:

Անահիտինչպե՞ս ես սկսում առավոտդ:

Առավոտս սկսում եմ, ինչպես՝ բոլոր դպրոցակաները՝ արթնանում եմ, նախաճաշում ու գնում դպրոց:

Երգ, որը վերջին շրջանում պտտվում է գլխումդ:

Չեմ կարող կոնկրետ երգ առանձնացնել, որովհետեւ, առհասարակ, շատ երգեր եմ լսում ու ամեն վայրկյան տարբեր բաներ են գալիս մտքիս:

Եղբորդ հետ հաճա՞խ եք վիճում. ինչի՞ց կարող են ծագել ձեր վեճերը:

Շատ հաճախ չենք վիճում, բայց երբեմն լինում է, որ միմյանց չենք հասկանում, օրինակ, երբ մտադրվում ենք միասին որեւէ բան երգել, ինքը մի երգ է ցանկանում կատարել, ես՝ մեկ այլ, ու այդ ժամանակ որոշ վեճեր ենք ունենում, բայց դա շատ շուտ հարթվում է:

Ամենամտերիմ մարդը, ում կարող ես վստահել ցանկացած գաղտնիք:

Իրականում ես շատ բաց մարդ եմ ու, կարելի է ասել, չունեմ այնպիսի գաղտնիքներ, որոնք կարող են իմանալ միայն հաշված մարդիկ, բայց երբ ընտրում եմ, թե ում պատմել մտքինս, կիսվում եմ մայրիկիս, տատիկիս, քույրիկիս ու ամենեմտերիմ ընկերուհիներիս հետ:

Պապիկիդ՝ Աշոտ Ղազարյանի նախագծերին հետեւո՞ւմ ես. Ո՞րն ես ամենից շատ սիրում:

Իհարկե, պապիկիս նախագծերին պարտադիր հետեւում եմ: Բոլորն էլ լավն են, նորերից ոչ մեկը չեմ կարող առանձնացնել, բայց ինձ համար ամենասիրելին մնում է «Մեր բակը»՝ իր բոլոր մասերով:

Հայ երգիչներից ո՞ւմ երգերն ես լսում:

Անկեղծ ասած՝ շատ չեմ լսում հայ երգիչների երգերը, բայց կառանձնացնեմ Ռազմիկ Ամյանի, Էրիկ Կարապետյանի, Արամ mp3-ի, Սիրուշոյի երգերը, նաեւ՝ կան մի քանի հայ ռեփերներ, որոնց լսում եմ:

Քեզ ամենահաճախ տրվող հարցը…

Երեւի ամենից շատ հարցնում են, թե քանի տարեկան եմ, ինչպես եմ անում իմ մելիզմները, ընկեր ունեմ, թե ոչ…

Հարց, որը չես սիրում, երբ տալիս են:

Շատ հաճախ են տալիս այնպիսի հարցեր, որոնք, միգուցե, դուրս այնքան էլ չգան, բայց չկա մի այնպիսի հարց, որը այնքան չսիրեմ, որ այս պահին կարողանամ հիշել:

Ինչպե՞ս կբնութագրես քեզ երեք բառով:

Համարձակ, նվիրվող եւ ինքնավստահ:

Ամենակարեւոր բանը, որ ստացար «Ну-кавсе вместе!» նախագծից:

Շատ դրական լիցքեր եմ ստացել այդ նախագծից: Երբ երգում էի, հանդիսատեսին տալիս էի իմ ամբողջ էներգիան, ու այն ստացա փոխադարձ: Ինձ թվում է՝ բոլոր երգիչների համար ամենակրեւորը դա է:

Բնավորությանդ ամենաակնհայտ հայկական գծերը:

Չեմ կարող ասել, թե ինչ հայկական գծեր ունեմ բնավորությանս մեջ, բայց, միանշանակ, դաստիարակվել եմ հայկական ոգով:

Որո՞նք են քո ֆոբիաները:

Անտանելի շատ եմ վախենում ցանկացած միջատից:

Ինչպիսի՞ն ես պատկերացնում երաժշտական ապագադ:

Մեծ բեմերի վրա (ժպտում է):

Քեզ ամենից շատ ի՞նչն է նեղացնում:

Դժվարանում եմ նշել, բայց երեւի՝ դավաճանությունն ու սուտը մոտ մարդկանց կողմից:

Վերջին անգամ ե՞րբ ես շատ ուրախացելեւ ինչի՞ համար:

Երբ «Ну-ка, все вместе!»-ի եզրափակչի իմ ելույթի ժամանակ Սերգեյ Լազարեւը ոտքի կանգնեց ու գովեստի խոսքեր ասաց իմ երգելու ընթացքում:

Վերջին անգամ ինչի՞ց ես տխրել:

Իրականում հիմա տխուր եմ, քանի որ ավարտում եմ դպրոցս ու գիտակցում, որ էլ չեմ գնալու այնտեղ, էլ չեմ նստելու այդ սեղանների շուրջ դասընկերներիս հետ: Այդ միտքն ինձ շատ է նեղում:

Բացի երգից՝ ի՞նչ հոբբի ունես:

Երգը համարում եմ իմ առաջնային աշխատանքը, իսկ որպես հոբբի՝ կարող եմ նշել դիմահարդարումը, որն իմ ամենասիրելի զբաղմունքն է երգից հետո:

Օտարազգի ընկերներիդ հայերեն բառեր սովորեցնո՞ւմ ես:

Հիմնականում դասարանցիներիս եմ սովորեցնում տարբեր հայկական բառեր: Մի վրացի դասընկեր ունեմ, որը միշտ ինչ-որ տարօրինակ բառեր է ուզում իմանալ հայերենով, օրինակ՝ «զուգարանի թուղթ», «խայտառակ», ու ամենահետաքրքիրն այն է, որ նա հիշում է դրանք ու օգտագործում առօրյայում (ծիծաղում է):

Ինչպե՞ս ես սիրում անցկացնել ազատ ժամանակդ:

Սիրում եմ այն անցկացնել ընկերներիս հետ. գնում ենք զբոսնելու, ֆիլմեր դիտելու: Երբ տանն եմ, սիրում եմ կրկին ֆիլմեր դիտել: Իմ սիրած ժանրը մելոդրաման է: Ինչպես նշել եմ, սիրում եմ նաեւ դիմահարդարմամբ զբաղվել:

Ի՞նչ երազանքներ ունես այսօր:

Այս պահին միակ երազանքս քննություններս լավ հանձնելն ու համալսարան ընդունվելն է:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal